Աստղագուշակ․ մարտի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2409 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Բայց լավ կանցնեն նաև հին ընկերների հետ հանդիպումները: Համարձակ քննարկեք կարևոր հարցերը. նման զրույցները հետաքրքիր կլինեն ու օգուտ կտան: Կարող եք համատեղ նախագծեր սկսել, քննարկել համագործակցության պայմանները, ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր ստանձնել: Ինչքան նշանակալի լինեն ձեր նպատակները ու ինչքան դժվար լինի դրանց հասնելը, այնքան ավելի լավ: Նույնիսկ մի փորձեք բավարարվել քչով: Հավանական են ձեզ կամ մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Ինչ-որ ընտանեկան խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող ու թեթև օր է: Կարող եք վստահել ձեր օգնականներին. նրանք ամեն հնարավոր բան կանեն ձեզ հոգսերից ազատելու համար: Իսկ դուք պետք է պարզապես ճիշտ ժամանակին բացատրեք, թե ինչ պետք է անել ու չմոռանաք շնորհակալություն հայտնելու մասին: Օրը վատը չէ ապագայի պլանները քննարկելու համար: Հնարավոր է՝ համախոհների հետ խորհրդակցելուց հետո առաջնահերթություններն այլ կերպ դնեք: Ռոմանտիկ տրամադրություն կունենաք ու կգրավեք այն մարդկանց, ովքեր վառ տպավորությունների ու հույզերի կարիք են զգում: Լուրջ հարաբերությունների համար ամենալավ օրը չէ. շրջապատողների համար ձեզ ճիշտ գնահատելն այսօր դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շրջապատի կողմից ուշադրության ու հոգատարության պակաս չեք զգա: Պետք է միայն պահպանեք լավ տրամադրությունն ու շրջապատին չխանգարեք լուծել ձեր խնդիրները: Հավանական են անսպասելի հաջող զուգադիպություններ, չի բացառվում իրադարձությունների հրաշալի ընթացքը, որը թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակին: Կարող եք լուծել խնդիրները՝ սկսած պարզ կենցաղայինից մինչև լուրջ փիլիսոփայականը: Հեշտությամբ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ այնքան. սխալներ հազիվ թե անեք: Դժվար պահերին հույս դրեք մտերիմների վրա. նրանք ձեր կողմից կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անսպասելի իրադարձությունը օրը հիշարժան կդարձնի: Հեշտ հաջողությունների հազիվ թե հասնեք. պետք է և՛ աշխատեք, և՛ հնարամիտ լինեք, և՛ ռիսկային քայլ անեք: Բայց աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, այդ հարցում կարող եք վստահ լինել: Մի վախեցեք փորձարկումներ անել: Ստեղծագործ մոտեցումը կօգնի հասնել հաջողության: Այսօր սկսվող հարաբերություններն արագ կզարգանան ու կլրջանան: Լավ կհասկանաք մարդկանց, իսկ դա կօգնի ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տհաճ զրույցներից խուսափել չի ստացվի: Կուզենաք արագ ավարտել դրանք, բայց շրջապատողները պատրաստ չեն լինի շրջանցել քննադատությունները, բացատրություններն ու ներողություն խնդրելը: Մի նյարդայնացեք. ձեզանից կախված կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Գործերով կարող եք զբաղվել օրվա երկրորդ կեսին. այդ հատվածն արդյունավետ կլինի: Այն հարմար է ստեղծագործ աշխատանքի համար, լավ գաղափարների պակաս չեք ունենա, կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը դրական հույզեր կպարգևի: Ձեզ կհաջողվի գլուխ հանել կարևոր գործերից, չնայած դա ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Աշխատանքը փոխելու կամ ինքնուրույն նախագծեր սկսելու հնարավորություն կունենաք, շատ տեղին գործնական առաջարկներ կստանաք: Նրանք, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, կուզենան օգնել կյանքի կոչել դրանք: Օրվա երկրորդ կեսը հիանալի է զբոսանքների ու ակտիվ հանգստի համար: Կբարձրացնեք այն մարդկանց տրամադրությունը, ովքեր ձեր կողքին կլինեն: Կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել. երկու դեպքում էլ հիանալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն ավելի լարված կանցնի, քան կուզենայիք: Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Հնարավոր է կոնֆլիկտ, որի իրական պատճառը այն բազմաթիվ տարաձայնությունները կլինեն, որոնց վրա վերջին ժամանակներս ուշադրություն չէիք դարձնում: Աշխատեք հանգիստ քննարկել իրավիճակը: Պատրաստ եղեք խոստովանել սխալներն ու մտածել, թե ինչպես կարող եք ուղղել դրանք: Չնայած խնդիրներին՝ օրը բավականին արդյունավետ կլինի, լավ գլուխ կհանեք շատ խնդիրներից: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ որոշ Կշեռքներ կհասցնեն սպասվածից ավելին անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հանգիստ կանցնի: Դրա համար կարող եք շնորհակալ լինել ձեր ինտուիցիային, որը հստակ կհուշի՝ ինչպես սխալներ չանել, հարթել սուր անկյուններն ու ամեն ինչ ճիշտ անել: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր իրենց համար նոր գործով են զբաղվում: Նրանք կկարողանան բարձրացնել իրենց որակավորումը: Այսօր ստացված ինֆորմացիան շատ շուտով պետք կգա: Երեկոյան ոչ մի հատուկ բան մի պլանավորեք: Այդ հատվածում ցանկալի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Աշխարհիկ միջոցառումներին այցելությունը ավելի շատ կհոգնեցնի ձեզ, քան կուրախացնի: Տանը պասիվ հանգիստը հենց այն է, ինչ ձեզ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիանալի օր է օգտակար գործերի համար, որոնցից արագ գլուխ կհանեք: Իսկ ահա անձնական հարաբերությունների ոլորտում գերակշռող կլինեն բացասական միտումները: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, կարող եք քննարկել մասնագիտական ու ստեղծագործ պլանները: Սիրային ժամադրությունները լավ է հետաձգել. դրանք, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնեն ձեզ: Մտերիմների հետ շփումներում հրաժարվեք քննադատությունից ու խայթող նկատողություններից: Երեկոյան հնարավոր են լարված պահեր, բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը և հենց դրա շնորհիվ գլուխ կհանեք բարդ իրավիճակից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձանձրալի օր է: Նոր բան կուզենաք: Որոշ Այծեղջյուրների վառ տպավորությունների ծարավը չմտածված քայլերի կդրդի: Ուշադրություն պահանջող շատ գործեր են կուտակվել, բայց դրանցից ոչ մեկը ձեզ հետաքրքիր չի թվա: Սկզբում ինչ-որ չափով ոգևորված կլինեք, բայց արդեն օրվա կեսին ձեր ոգևորությունը կսկսի մարել: Հույզերն անկայուն կլինեն, նյարդային ու քմահաճ կլինեք: Բայց շրջապատողները կփորձեն ձեզ հետ ընդհանուր լեզու գտնել, այնպես որ՝ վեճեր չեն լինի: Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգել, քանի որ ձեզ չի հաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է գիտելիքներ, փորձ ու երևակայություն պահանջող գործերի համար: Ինքներդ ձեզ ցույց տալու, գիտելիքներով ու տաղանդներով փայլելու հնարավորություն կունենաք: Նրանք, ովքեր շատ հաճախ կհայտնվեն ուշադրության կենտրոնում, ոչ միայն երկրպագուներ ձեռք կբերեն, այլ նաև նախանձողներ, որոնք շատ վճռական տրամադրված կլինեն: Եթե անձնական կյանքում փոփոխություններ եք ուզում, ապա նախաձեռնող եղեք: Հարմար օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, կկարողանաք հաշտության եզրեր գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գումարի հետ զգույշ եղեք հնարավոր են ֆինանսական կորուստներ: Լավ է չշտապել գնումների հարցում. դրանք անհաջող կլինեն: Օրը հարմար է գործընկերների ու պոտենցիալ համախոհների հետ բանակցելու համար, իսկ շփումների հետ կապ չունեցող գործերում հաջողությունները համեստ կլինեն: րջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց. դա ձեզ համար էլ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|