Աստղագուշակ․ մարտի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2396 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ, հանգիստ օր է: Մտածեք ապագայի մասին: Այսօր հիանալի գաղափարներ կունենաք, որոնք մոտ ժամանակներս կհաջողվի կյանքի կոչել: Սակայն նկատի առեք, որ ձեր բոլոր պլանները պետք է մանրամասն մշակված լինեն. խուսափեք շտապողական որոշումներից ու եզրակացություններից: Կպարզվի՝ ով է ձեզ համար ընկեր, իսկ ով՝ ոչ: Հիասթափությունը ուժեղ ու վիրավորական կլինի, գոնե արտաքուստ հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հարաբերություններ պարզելը լավ է հետաձգեք: Երբ իրավիճակը վերլուծեք, պարզ կդառնա՝ ինչ է պետք ասել ու անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բանի ակնկալիք մի ունեցեք: Ձեր որոշ պլաններ այսօր չեն կարող կյանքի կոչվել, և պետք է բավարարվեք քչով: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, որոնցից ձեր կյանքում շատ բան է կախված: Չի բացառվում՝ մտածեք ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հին համագործակցությանը կամ հարաբերություններին վերջ տալու մասին: Բայց նման որոշումների հարցում լավ է չշտապել: Այսօր խիստ անցանկալի է դատական գործընթացներ սկսելը կամ դրանց մասին մտածելը, ինչպես նաև դրա շուրջ պլանները ընկերների հետ քննարկելը: Նման բանի համար ավելի լավ ժամանակը հետո կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Շատ նախաձեռնություններում կարող եք հաջողությունների հասնել, բայց հաղթանակները հեշտ չեն տրվի: Այնպիսի գործ գտեք, որը կգրավի ձեզ ու ձեր մտքերը. հենց դա ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացի: Մնացած նախագծերը լավ է հետաձգել կամ դրանց իրագործումը թողնել ուրիշներին: Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը, ովքեր այսօր իսկապես ձեզ կես խոսքից կհասկանան: Լավ կլինի ժամանակ անցկացնեք ընկերների հետ. նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Եկամուտների նոր աղբյուր կարող եք գտնել: Գործերում նշանակալի կլինի դրական միտումների ազդեցությունը: Մրցակիցներից կարող եք չվախենալ, այսօր նրանք ձեզ համար վտանգ չեն ներկայացնի: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Շատերին դուր կգաք: Դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու վայելեք այն, ինչ կկատարվի: Լավ կդասավորվեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես պլանավորել եք: Շատ հետաքրքիր բաներ կիմանաք, նորովի կնայեք այն խնդիրներին, որոնց մասին վերջերս շատ էիք մտորում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր օգնականների ու համախոհների կարիք կունենաք: Ինքնուրույն դրված նպատակներին հասնելու փորձերը հաջող չեն լինի: Լավ է աջակցության խնդրանքով դիմեք հուսալի մարդուն, հին ծանոթին: Բայց բոլոր կարևոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք. այստեղ ուրիշների խորհուրդներն ու փորձը վնասակար կլինեն: Հնարավոր է օտարները կամ ոչ այնքան մտերիմ մարդիկ անսպասելի խառնվեն ձեր անձնական կյանքին: Ձեզ կհաջողվի պաշտպանվել անցանկալի ազդեցությունից, բայց դա ձեզանից ջանքեր կպահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք նկատել ամենն, ինչ տեղի կունենա ձեր շուրջը: Իրադարձությունները, որոնք սկզբում աննշան կթվան, լուրջ հետևանքներ կունենան: Դրանց պետք է ժամանակին ու ճիշտ արձագանքեք, այնպես որ՝ թուլանալ չի կարելի: Հիշեք, որ առաջին հաղթանակները թուլանալու ու զգոնությունը կորցնելու առիթ չեն: Մինչև օրվա վերջ կհասցնեք շատ օգտակար բաներ անել, եթե որոշեք չբավարարվել քչով: Զարմանալի զուգադիպությունները կստիպեն ձեզ մտածել անձնական կյանքում փոփոխություններ անելու մասին: Դրա համար հիմա հարմար պահ է, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հեշտ օր չէ: Ձեր շրջապատը նշանակալի փոփոխությունների կենթարկվի: Նրանք, ում հետ փոխհասկացողության էիք հասել, կսկսեն հեռանալ ձեզանից: Այդ մարդկանց փոխարինելու կգան նրանք, ում հետ դեռ պետք է փորձեք ընդհանուր լեզու գտնել: Նոր ծանոթությունները հետաքրքիր ու հեռանկարային կլինեն: Սկսված հարաբերությունների զարգացմանն արագ ընթացք տալու համար նախաձեռնող եղեք. աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Ձեր գիտելիքներին, կարողություններին ու տաղանդներին կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Մի վախեցեք փորձարկումներ անել, լրիվ նոր գործեր ստանձնել և նշանակություն չունի, եթե դրանք սկզբում անօգուտ թվան: Էներգիայի ու ոգեշնչվածության նոր աղբյուր գտնելու հնարավորություն ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հնարավորություն կունենաք լուծել վերջին շաբաթվա ընթացքում անհանգստացնող հարցը: Շտապեք, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզանից առաջ կօգտվի հարմար պահից: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Իսկ ահա կողքից խորհուրդները անօգուտ կլինեն, այնպես որ՝ հանգիստ դրանք ականջի հետև գցեք: Երեկոն ոչ մեծ, բայց տեղին դրամական մուտքեր ու հաջող գնումներ է խոստանում: Ժամանակը հարմար է նաև մտերիմներից մեկին նվեր գնելու, լավ նորություններով կիսվելու կամ ինչ-որ անսովոր բան առաջարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կառանձնանա ոչ միայն բարենպաստ միտումների ազդեցությամբ, այլ նաև յուրահատուկ ռոմանտիկ տրամադրությամբ, ինչն էլ կազդի ձեր արարքների վրա: Մեծ է նոր ծանոթությունների ու տարվածությունների հավանականությունը: Անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատով, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն: Փոխադարձ համակրանքն արագ կծնվի, ու շուտով հարաբերությունները լուրջ բնույթ կստանան: Գործերում փոքրիկ խնդիրներ հնարավոր են, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Հիմա շատ բանի հումորով կվերաբերվեք: Նման մոտեցումը համարյա բոլորին դուր կգա և դրա շնորհիվ նոր համախոհներ ձեռք կբերեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ օր է: Ժամանակավորապես կկորցնեք ինքնավստահությունը, զգայուն ու խոցելի կդառնաք: Դրան ավելացրեք ժամ առ ժամ աճող կասկածամտությունն ու կհասկանաք, թե ինչու շրջապատողների համար բարդ կլինի ձեզ հետ գործ ունենալը: Հաճախ կթվա, որ մարդիկ, որոնց սովոր եք վստահել, այնքան էլ անկեղծ չեն ձեզ հետ: Լավ է չկիսվել նման կասկածներով, հակառակ դեպքում հարաբերություններն ավելի կխճճվեն: Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այծեղջյուրները, որոնք հոգ չտանեն իրենց մասին, վտանգ կա, որ կհիվանդանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր ձեզ կհաջողվի հաշվի առնել որոշ գործոններ, կանխատեսել թշնամիների գործողություններն ու սեփական արարքների հետևանքները: Նպատակին տանող հեշտ ուղիներ մի փնտրեք. այդպիսիք չեն լինի: Բայց եթե ինչպես հարկն է աշխատեք, կկարողանաք կարևոր հաղթանակ տոնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, սակայն այսօր սկսվող հրաբերությունները շատ բարդ կդասավորվեն: Հաճախ շատ վստահող կլինեք, գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն պատրանքներ կկառուցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ: Դրանք հաճախ կապված կլինեն նրա հետ, որ աշխարհին նորովի կնայեք, անցյալում կթողնեք մոլորությունները: Օրը հարմար է շփումների համար, ամեն զրուցակցի մեջ ձեզ համախոհ կփնտրեք: Հնարավոր են ուղևորություններ, որոնք անսպասելի հաջող ու գրավիչ կլինեն: Պատրաստ կլինեք արկածների, և այդ արկածներն իրենց սպասեցնել չեն տա: Պատրաստ եղեք, որ իրավիճակը միշտ չեք կարողանալու վերահսկել: Երբեմն ձեր ուժերի սահմաններում կլինի միայն հոսանքով լողալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|