ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2879 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը ձեզ համար հաջող կդասավորվի: Կուրախացնեն մտերիմներին վերաբերող նորությունները, ընտանիքում հնարավոր են հաճելի իրադարձություններ: Չեք զղջա, եթե որոշեք այցելել հարազատներին կամ տանը տոն կազմակերպել: Հիշեք, որ այսօր կարող եք ոչ միայն զվարճանալ, այլ նաև ինչ-որ օգտակար բանով զբաղվել: Շատ գործերից լավ գլուխ կհանեք:

Վատ չեն անցնի ուղևորություններն ու զբոսանքները: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի շատ բաներ անսպասելի լույսի ներքո տեսնել: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նշանակալի հաջողությունների կհասնեք ձեր հմայքի շնորհիվ, որին դիմակայելն այսօր համարյա անհնար կլինի: Մի քանի վայրկյանն էլ բավական կլինի այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում:

Նույնիսկ պաշտոնական միջավայրում ձեզ անկաշկանդ կզգաք: Երբեմն ձեզ հետ լուրջ խոսելը դժվար կլինի, բայց դա ոչ ոքի չի նյարդայնացնի: Հավանական են հաջող գնումներ: Հիշեք մտերիմների մասին. այսօր նրանց հիանալի նվերներ անելու հնարավորություն կունենաք և ամենայն հավանականությամբ կգտնեք այն մարդկանց ուրախացնելու ձևը, որոնք վերջին շրջանում անընդհատ տխուր էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անսովոր ու հիշարժան օր է: Կարող եք հաջողությունների հասնել գործերում, բայց դրա համար պետք է օգտվեք ոչ ստանդարտ մեթոդներից: Փորձարկումներ ու իմպրովիզներ արեք. դա ձեզ մոտ լավ կստացվի: Ծանոթներին հաճելիորեն կզարմացնեն ձեր ձեռքբերումները: Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Հավանական են անսպասելի բացահայտումներ, շատ նոր բաներ կիմանաք ձեր ու շրջապատողների մասին: Կարող եք հանդիպել մեկի հետ, ում վաղուց համակրում եք: Այսօր նրա վրա ամենալավ տպավորությունը կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ սովորականից շատ կքննադատեն: Տհաճ նկատողությունները սրտին մոտ մի ընդունեք. ինքներդ ձեզ մեղադրելու կարիք չկա: Փոքրիկ սխալներից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք դրանք ավելի վաղ կուղղեք, քան ինչ-որ մեկը ուշադրություն կդարձնի դրանց: Օրվա կեսին հիանալի գաղափարներ կունենաք: Շուտով ընկերների օգնությամբ կյանքի կկոչեք դրանք:

Մտերիմների հետ հարաբերություններում խնդիրներ չեն ծագի. թանկագին մարդկանց հետ անցկացրած ամեն րոպեն կվայելեք: Հիանալի օր է զվարճանքների, զբոսանքների, ակտիվ հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Ունակ կլինեք առաջ անցնել մրցակիցներից՝ առանց դրա համար լուրջ ջանքեր գործադրելու: Աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ և արժե օգտվել դրանից ինչ-որ համարձակ պլան կյանքի կոչելու համար: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Նման հնարավորությունը բաց չեք թողնի:

Ազդեցիկ անձանց հետ վեճեր հնարավոր են, բայց դրանք կավարտվեն ձեր համոզիչ հաղթանակով: Ինքնատիպ եղեք, մի վախեցեք անկանխատեսելի ու տարօրինակ երևալ. դա շրջապատին շատ դուր կգա: Ձեր անսովոր գաղափարները շատերին կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է ավելի ուշադիր լինեք: Կորուստների, փոքրիկ, բայց ցավալի սխալների վտանգ կա. դրանք ուղղել միանգամից չի ստացվի: Կարևոր է հույս դնել միայն ձեզ վրա, քանի որ ձեզ անկեղծորեն օգնել ցանկացող մարդիկ այսօր արջի ծառայություններ կմատուցեն: Բայց եթե չշտապեք հանձնվել, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարեք:

Մտերիմների հետ համբերատար եղեք: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց վեճերից կարող եք խուսափել, եթե հույզերին չտրվեք ու հրաժարվեք նկատողություններ անելուց և քննադատելուց: Մյուսներին խորհուրդներ մի տվեք, եթե ձեզ այդ մասին չեն խնդրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չէ: Հավանական են դժվարություններ գործերում: Պետք է մտածեք՝ ինչպես փոխել վաղուց ձևավորված հարաբերությունները: Եթե դա հիմա չանեք, շուտով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանցով կշրջապատվեք: Ծանոթները կարող են հիշել հին վիրավորանքների մասին կամ կբացահայտեն ձեր գաղտնիքները:

Համբերատար եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Մտերիմներն այսօր սովորականից շատ ձեր աջակցության կարիքը կունենան: Երեկոյան կենցաղային խնդիրներ կծագեն, որոնց լուծման համար պետք է հետաձգեք մյուս գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի հուսահատվեք, եթե օրն այնքան էլ լավ չսկսվի: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրը հարմար է ապագայի մասին մտորելու համար: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք դեռևս հնարավոր չէ կյանքի կոչել: Բայց ավելի ուշ, երբ իրավիճակը փոխվի, կվերադառնաք այդ օրվա մտահղացումներին ու պլաններին:

Կուրախացնեն հեռու բարեկամներին ու հին ընկերներին վերաբերող նորությունները: Հարմար օր է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Ձեր շնորհիվ հին տարաձայնությունները կմոռացվեն: Սիրելիի հետ լեզու գտնելը դժվար չի լինի, միասին հիանալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի: Սովորականի նման անկեղծ չեք լինի, երբեմն նույնիսկ նենգ կլինեք: Խորամանկությունը հաճախ կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ համառությունն արդյունքներ չի տվել: Մրցակիցներին հետևում կթողնեք, հեշտությամբ զինաթափ կանեք նրանց, ովքեր նախկինում փորձել են վնասել ձեզ:

Ուշադիր եղեք շրջապատի հետ հարաբերություններին: Հակված կլինեք սուր արտահայտվել, երբեմն վիրավորական բաներ կասեք: Մարդը, ով այսօր ձեզանից կվիրավորվի, ժամանակի հետ վտանգավոր թշնամի կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավականին հաջող կլինի, բայց ոչ այնքան անամպ: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք բարեբախտաբար ժամանակավոր բնույթ կկրեն: Շուտով ելք կգտնեք բարդ իրավիճակից: Պարզապես պետք է չշտապեք գումարի կամ չպլանավորված գնումների հետ կապված որոշումների հարցում:

Շատ հետաքրքիր գաղափարներ ու լավ պլաններ կունենաք, բայց դրանց մասին մտքերը կշեղեն ընթացիկ գործերից: Իսկ այսօր ցանկացած, նույնիսկ ամենահասարակ գործերին պետք է ուշադիր լինեք, քանի որ վտանգ կա սխալներ անեք, որոնք երկար պետք է ուղղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մտածեք ապագայի մասին: Այն, թե ինչպես կդասավորվի իրավիճակը, շատ բաներով կախված կլինի այսօրվա ձեր որոշումներից ու արարքներից: Այնպես որ՝ հեռատես եղեք, աշխատեք խուսափել չմտածված որոշումներից: Լավ է խոստումներ չտալ, հատկապես եթե խոսքն աշխատանքի կամ բիզնեսի մասին է: Ամենայն հավանականությամբ խոստումը պահելը դժվար կլինի:

Օրվա ևս մեկ տհաճ պահերից է ուրիշների վատ ազդեցության տակ ընկնելու ձեր հակվածությունը: Դրա պատճառով այնպիսի նպատակներ կընտրեք, որոնք մյուսներին են ձեռնտու և ուրիշների մանիպուլյացիաների զոհը կդառնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հին ընկերների աջակցության կարիքը կունենաք: Նրանք այսօր ոչ միայն կհասկանան ձեզ, այլ նաև անկեղծորեն կուրախանան ցանկացած, նույնիսկ ձեր շատ համեստ հաջողությունների համար: Բարդ գործերը պետք է համախոհների հետ միասին ստանձնեք. այդպես ուրախ ժամանակ կանցկացնեք և անհրաժեշտ արդյունքին ավելի արագ կհասնեք:

Երեկոն հիանալի է հին ու նոր ծանոթների հետ երեկո անցկացնելու համար: Կարող եք հյուրեր ընդունել կամ այցելել ընկերներին: Ամենակարևորը ոչ ֆորմալ միջավայրն է, որում ձեզ հարմարավետ ու անկաշկանդ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2879 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/4