Աստղագուշակ․ մարտի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2447 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների համար բարենպաստ օր է: Շրջապատի հետ փոխհասկացողության հասնելը հեշտ կլինի, ընդ որում՝ խոսքը ոչ միայն նոր ծանոթների, այլ նաև նորերի մասին է: Ամենամտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան ու ընդառաջ կգան ձեզ, կաջակցեն ու հիանալի խորհուրդներ կտան: Գործընկերները կօգնեն լուծել մասնագիտական խնդիրները: Չեն բացառվում հետաքրքիր, բայց անսովոր առաջարկները: Մի վախեցեք ընդունել դրանք. հաջողության հասնելու, եկամուտները մեծացնելու ու տաղանդներին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք նրբանկատ լինել նրանց հետ, ովքեր օգնում են ձեզ: Օրվա խնդիրներից ինքնուրույն գլուխ հանելը դժվար կլինի, իսկ շրջապատողները սուր կարձագանքեն ձեր կատակներին ու սարկաստիկ նկատողություններին, այնպես որ՝ վերահսկեք ձեր հումորի զգացումը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ հանդիպելու համար շատ ուրախ կլինեք: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Արագ կիրառում կգտնեք ստացված գումարին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը նոր խնդիրներ կբերի: Դրանք պետք է ինքնուրույն լուծեք, կողքից օգնություն մի ակնկալեք: Համատեղ նախաձեռնություններն այնքան էլ հաջող չեն լինի: Նման գործերն առանց տարաձայնությունների, վեճերի ու առաջնորդի դիրքը գրավելու համար մղվող պայքարի չեն անցնի: Նույնիսկ եթե ամենևին չեք ձգտում գլխավոր դերին, հոգնեցնող մրցությունից խուսափել չի ստացվի: Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Երբեմն ձեզ սխալ կհասկանան, իսկ երբեմն էլ ձեզանից շատ բան կպահանջեն: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով ու պլաններով. դրանց քննարկումը կարող է շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է, որը հարմար է պրակտիկ խնդիրները, ինչպես օրինակ՝ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Այստեղ ձեզ կօգնեն տրամաբանությունն ու հնարամտությունը: Իսկ ահա հին փորձն ու շրջապատի խորհուրդներն անօգուտ կլինեն: Կարող եք խոշոր գնումներ անել՝ հենվելով բացառապես ձեր ճաշակի վրա. այն հուսախաբ չի անի: Սիրահարներին տհաճ պահեր, հնարավոր է նաև՝ հիասթափություններ են սպասվում; Որոշ Խեցգետինների կթվա, որ հին զգացմունքները չեն դիմանում ամրության փորձությանը: Բայց եզրակացությունների հարցում մի շտապեք. ամեն ինչ հնարավոր է ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը խոստանում է շատ հաճելի անցնել: Այն հատկապես դուր կգա նրանց, ովքեր սիրում են ֆլիրտը ու բաց չեն թողնում ինչ-որ մեկին հմայելու հնարավորությունը: Ձեր հմայքը բոլորը կնկատեն, իսկ շրջապատի ուշադրությունը չի կարող չուրախացնել: Հավանական են նոր ծանոթություններ, բայց արագ նոր հարաբերություններ սկսելու հույս մի ունեցեք. ամենահետաքրքիրն ավելի ուշ կսկսվի: Օրը հարմար է նաև օգտակար գործերի համար: Լուրջ վերաբերվեք դրանց ու հաջողության կհասնեք: Երեկոյան օգտակար կլինի հին պլանների մասին հիշելը: Հնարավոր է հասկանաք՝ ինչպես կյանքի կոչել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Զգույշ եղեք: Այսօր հնարավոր են անհաջողություններ, ընդ որում՝ դրանք հավանական են այնտեղ, որտեղ հեշտ ու արագ հաջողության հույս ունեիք: Շատ բան մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Ինչքան էլ որ փորձեք ամեն ինչ իդեալական անել, փոքրիկ սխալներն ու թյուրիմացություններն անխուսափելի են: Կարևորը ճիշտ ժամանակին նկատեք ու արագ ուղղեք դրանք: Սիրահարները տհաճ զգացումների միջով պետք է անցնեն. սիրային հարաբերությունները կփչացնի խանդը: Ցանկալի չէ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Հավանական են անհաջող գնումներ, չարդարացված ծախսեր ու ֆինանսական կորուստներ: Հրաժարվեք բիզնեսում ներդրումներ անելուց: Ոչ մի արկածախնդրության մի մասնակցեք: Վստահել կարելի է միայն նրանց, ովքեր մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց հուսալի լինելը: Մյուսները, ցավոք, հուսախաբ կանեն ձեզ: Այսօր ռոմանտիկ տրամադրություն կունենաք, իսկ դա կմեծացնի նոր սիրային պատմություն սկսելու հավանականությունը: Բայց դուք չեք նետվի դեպի նոր հարաբերությունները, ամեն ինչ մանրամասն կկշռադատեք և դրանով իսկ ձեզ կապահովագրեք հետագա հիասթափություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտությամբ կտարվեք նոր գաղափարներով, բայց քիչ կմտածեք, թե որքանով են դրանք լավը: Հնարավոր է՝ պարզապես արկածների ու բազմազանության կարիք եք զգում: Այսօր այդ ցանկությունը ձեզ այնպիսի արարքների կմղի, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Լավ խորհուրդները ձեզ չեն խանգարի, սակայն ամեն անգամ պատրաստ չեք լինի պատմել, թե ինչ խնդիրների եք բախվել: Մտերիմների հետ փոքրիկ տարաձայնությունների պատճառով օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի: Նկատի առեք, որ այդ հատվածում ստացած ցանկացած ինֆորմացիա պետք է մանրամասն ստուգել: Վտանգ կա, որ ձեզ մտածված փորձում են մոլորության մեջ գցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ինքներդ ձեր մասին հնարավոր է ինչ-որ նոր բան իմանաք. լավ է գլուխ հանեք սեփական ձգտումներից, մտադրություններից ու ցանկություններից: Չի բացառվում ծանոթությունը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում; Որոշ Աղեղնավորներ առաջին հայացքից կսիրահարվեն, իսկ մյուսներն էլ կհասկանան, որ հին ծանոթի հանդեպ ամենևին էլ ընկերական զգացմունքներ չեն տածում: Օրը հարմար է ակտիվ հանգստի ու հասարակական միջոցառումների մասնակցելու համար: Պայմանների փոփոխությունը շատ օգտակար կլինի. այն կոգեշնչի ու կբարձրացնի տրամադրությունը, կօգնի մոռանալ այն խնդիրների մասին, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հնարավոր են անսպասելի ծախսեր: Գումարից առանց ափսոսանքի կբաժանվեք, քանի որ խոսքը ձեր հին ցանկությունների իրագործման մասին կլինի: Ավելի ուշ ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Հրաժարվեք ուղևորություններից. արագ կհոգնեք, իսկ ճամփորդությունը հազիվ թե ուրախություն բերի: Եթե ճամփա գնալն անհրաժեշտություն է, հոգ տարեք ճանապարհի լավ ընկերներ ունենալու մասին: Ընկերները կօգնեն կյանքի կոչել այն գաղափարները, որոնց շուրջ երկար մտածել եք: Օգտակար կապեր ձեռք կբերեք ու հեռանկարային ծանոթություններ կհաստատեք: Հիշեք, որ չի կարելի խառնել անձնական համակրանքն ու գործնական հետաքրքրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ աշխատելու ու ստեղծագործելու համար: Հիանալի արդյունքների կհասնեք, եթե կենտրոնանաք կարևորի վրա ու չշեղվեք: Լավ է զբաղվել միատիպ գործերով. արագ մի խնդրից մյուսին անցնելը դժվար կլինի: Գործընկերների հետ կարևոր հարցերը քննարկելը ցանկալի չէ. վեճերից խուսափելը բարդ կլինի: Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը դատարկ բանից կարող է փչանալ: Հիշեք, որ ձեր բոլոր զգացմունքները չէ, որ արժե ցույց տալ շրջապատին: Ամենալավ օրը չէ անկեղծ խոստովանությունների ու զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ ժամանակ կխլեն տնային գործերը: Պետք է օգնեք բարեկամներին, կարգավորեք ընտանեկան տարաձայնությունները: Առանց ձեզ չեն լուծվի ունեցվածքի հետ կապված հարցերը: Այս ամենը բավականին հոգնեցուցիչ կլինի: Սրա հետ մեկտեղ՝ սեփական պլանները կունենաք, որոնցից չեք ուզենա հրաժարվել: Դժվար կլինի որոշել, թե ինչով պետք է զբաղվեք առաջին հերթին: Բայց դուք ճիշտ ընտրություն կանեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ աշխատավայրում, անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|