ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2741 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն օգտավետ անցկացրեք: Այդ հատվածը շատ հաջող կլինի: Եթե ճիշտ գործեք, նշանակալի դրական փոփոխությունների կհասնեք կյանքի շատ ոլորտներում: Արժե լսել այն խորհուրդները, որոնք տալիս են մտերիմները, հին ծանոթները: Ինչ-որ օգտակար բան իմանալու շանս կա:

Օրվա երկրորդ կեսին փոքրիկ խնդիրներ կառաջանան, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ձեզ հետաքրքրող գործերը: Բայց նույնիսկ դա ձեզ չի խանգարի սկսածն ավարտին հասցնել ու հասնել դրված նպատակներին: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ու կուզենան օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ ու հոգնեցնող օր է: Դժվարությամբ ավարտին կհասցնեք սկսած գործերը և դժվարությամբ կլուծեք այն հարցերը, որոնք մեկ ուրիշ ժամանակ ձեզ համար դժվարություն չէին ներկայացնի: Ցանկալի չէ ինչ-որ մեկի հետ քննարկել ծրագրերն ու գաղափարները, բացառություն կարելի է անել միայն ամենամտերիմ մարդկանց համար, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով, որոնք, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն ֆինանսներին: Հավանական են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան ձեզ հաճելի գնումներ անել կամ ողջ ընտանիքի համար ուրախ միջոցառում կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոր բան սովորելու հնարավորություն կա: Բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք կբերեք, շուտով օգտակար կլինեն: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Չի բացառվում՝ ձեր տաղանդներին ու գիտելիքներին անսպասելի կիրառում գտնեք:

Արժե շփվել հին ծանոթների հետ. դուք զրուցելու ու քննարկելու բան կունենաք: Չի բացառվում՝ վերականգնեք սիրային հարաբերությունները, որոնց ժամանակին ինքներդ էիք վերջ տվել: Օրվա երկրորդ կեսին կարող եք խոշոր գնումներ անել ու կարևոր փաստաթղթեր ստորագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, առաջին բարենպաստ տպավորությունը թողնելու կարողությունը: Դուք հմայիչ կլինեք և ճարպկորեն կօգտվեք դրանից. հազիվ թե ինչ-որ մեկը հրաժարվի կատարել ձեր խնդրանքը: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Օրվա առաջին կեսը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու և վաղուց առաջ եկած ծրագրերն իրագործելու համար: Ավելի ուշ հրաշալի գաղափարներ կունենաք՝ կապված աշխատանքի ու բիզնեսի հետ: Այդ հատվածում կարող եք ինչ-որ բան գնել կամ վաճառել, գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու հնարավորությունն ու եղանակը: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ հարցեր այսօր կկարողանաք լուծել ու հանգիստ շունչ կքաշեք: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք հաճախ արմատապես կտարբերվեն նախկիններից:

Նկատի ունեցեք, որ շատերը կուզենան այսպես թե այնպես խառնվել ձեր գործերին: Միայն դուք պետք է որոշեք՝ ում դա թույլ տալ, իսկ ում՝ ոչ: Քննադատություններին շատ սուր մի արձագանքեք: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, հաջող կլինեն նաև ոչ մեծ գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կարող եք կռահել նրանց գաղտնի ցանկությունների մասին, շատ բան առանց խոսքերի հասկանալ: Ձեզ կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հարաբերությունները, որոնք ձեր նախաձեռնությամբ չէին ավարտվել:

Աշխատանքի և ուսման հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Դուք կհասկանաք՝ ինչպես մեռյալ կետից շարժել կարևոր ծրագրերը: Որոշ Կույսերի համար պարզ կդառնա, թե ինչպես պետք է վարվեն այն մարդկանց հետ, որոնց պատճառով վերջին շրջանում գործերում խնդիրներ ու ձգձգումներ են առաջացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Ձեզ հաջող զուգադիպություններ և հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց վաղուց էիք կարոտում, ինչպես նաև ուրախության այլ առիթներ: Աշխատեք կարևոր գործերն ու հանդիպումները չհետաձգել, որոնցից շատ բան կախված կլինի:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Աննշան դժվարություններ կառաջանան, որոնք կհուսահատեցնեն: Երեկոյան մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Աշխատեք ձեզ զուսպ պահել ու պրովոկացիաներին չտրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են անսպասելի դժվարություններ, բայց օրը լուրջ խնդիրներ հազիվ թե բերի: Չնայած նրան, որ ճանապարհին երբեմն արգելքներ կառաջանան, դուք կգտնեք ձեր ծրագրերը կյանքի կոչելու ձևը: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, և կհասնեք ձեր նպատակին, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն:

Այսօր ձեզ շատ պետք կգան ճկունությունը, իրավիճակին արագ հարմարվելու, անսպասելի պատահարներից օգուտ քաղելու կարողությունը: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները շատ են տարբերվում ձերինից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե կյանքում լուրջ փոփոխություններ ու կարևոր իրադարձություններ բերի: Այն ավելի հարմար է մտորումների, քան ակտիվ գործողությունների համար: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերը: Այդ առթիվ չարժե անհանգստանալ: Ավելի ուշ պարզ կդառնա, որ այդպես նույնիսկ լավ է:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Արժե զգոն լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք ակնհայտորեն ուզում են հետաքրքրել ձեզ ու ինչ-որ նախագծերի մեջ ներքաշել: Ծրագրերով ու գաղափարներով արժե կիսվել միայն նրանց հետ, ովքեր վաղուց են շահել ձեր վստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Կարող եք զբաղվել նրանով, ինչի համար նախկինում ժամանակ չէր մնում: Դուք հաճույք կստանաք, եթե հիշեք հին նախասիրության մասին, ժամանակ տրամադրեք նրան, ինչն առաջ ձեզ ուրախացնում էր:

Դուք հրաշալի գլուխ կհանեք օգտակար գործերից և արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների, եթե չվախենաք փորձարկումներից, նպատակին հասնելու սեփական եղանակները փնտրեք: Ձեր շատ համարձակ նախաձեռնություններ հաջող կլինեն: Լավ օր է ծանոթությունների համար: Հավանական է հարաբերությունների սկիզբը, որոնք ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ մտերիմները կաջակցեն ձեզ: Օգնության կարիք հնարավոր է չունենաք, իսկ ահա խորհուրդներն ու հավանության խոսքերը պետք կգան: Առօրյա խնդիրներից հեշտությամբ ինքնուրույն գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ձեզ հետաքրքիր բաներ կպատմեն, անսովոր առաջարկներ կանեն: Այդ հատվածի համար կարելի է ընտանեկան միջոցառումներ կազմակերպել: Դրանք հրաշալի կանցնեն, վառ տպավորություններ կթողնեն: Հավանական են անսպասելի նվերներ և անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Օրը լի կլինի հաջող զուգադիպություններով: Դրանց շնորհիվ այնպիսի արդյունքների կհասնեք, որոնց վրա հույս դնել նախկինում չէիք կարող: Հիշեք, որ կարևոր է առաջին հաջողություններից հետո կանգ չառնելը, շարունակեք առաջ շարժվել: Շատ ծանոթներ հաճույքով կմիանան ձեզ:

Որոշ հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Դրանք կյանքի կոչելու հնարավորություն մոտ ժամանակներս անպայման կունենաք: Իսկ հիմա մտածեք, թե ինչպես եք գործելու, ում եք դիմելու օգնության խնդրանքով, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2741 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3