Աստղագուշակ․ հունիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2818 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Վտանգ կա՝ այսօր վատ ազդեցության տակ ընկնեք, վստահեք մեկին, որը ղեկավարվում է բացառապես սեփական հետաքրքրություններով: Չարժե լուրջ ընդունել նրանց, ովքեր չափազանց շռայլ են հաճոյախոսելու և խոստումներ տալու հարցում: Ուշադիր եղեք աշխտանքի մեջ: Դուք հաճախ կշեղվեք, փոքրիկ, բայց տհաճ սխալներ կանեք: Չարժե օգնության հարցով դիմել այնտեղ, որտեղ կարելի է նաև առանց դրա: Դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, եթե ինքնուրույն գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հնարավորություն կունենաք նոր ու օգտակար բան սովորել: Մի քիչ ժամանակ կանցնի, և ստացված գիտելիքները պետք կգան ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատողներին: Օրը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր հնարավորությունները, և՛ ստեղծված իրավիճակը: Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Չեն բացառվում տարաձայնություններ հարազատների ու ծանոթների հետ: Ձեզ կհաջողվի լուրջ վեճ թույլ չտալ, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Նույնիսկ ամենամտերիմ մարդու հետ ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել, բայց ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել հարաբերությունները չփչացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը ակտիվ գործողություններ է պահանջում, իսկ դուք կուզենայիք այն հանգստին ու հաճելի մտորումներին նվիրել: Շրջապատողները հաճախ անտեղի խորհուրդներ կտան, կշտապեցնեն ձեզ, կփորձեն ազդել ձեր արարքների ու որոշումների վրա: Դա կարող է նյարդայնացնել: Փորձեք խուսափել վեճերից: Եթե դրանք ծագեն, լավ հարաբերությունները միանգամից վերականգնել չի ստացվի, իսկ վիրավորանքները դեռ երկար կհիշվեն: Ցանկալի է հրաժարվել վնասակար սովորույթներից, գոնե մի որոշ ժամանակ նախապատվությունը տալ ճիշտ կերակրացանկին ու առողջ կենսակերպին: Հոգ տարեք այսօր ձեր մասին ու ձեզ առույգ, էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է սիրային ժամադրությունների ու ընկերական հանդիպումների համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերին դուր կգաք, ձեզ հարմարավետ կզգաք, եթե հանկարծ հայտնվեք ուշադրության կենտրոնում: Առանց ավելորդ համեստության շրջապատողներին կպատմեք ձեր հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Ոչ ոք դա որպես պարծենալ չի դիտի: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում: Դուք ունակ կլինեք անսովոր բան մտածել: Հնարավոր են ոչ մեծ, բայց ժամանակին դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը զգուշություն է պահանջում: Չարժե փորձարկումներ անել ու ռիսկի դիմել, լավ է նախապատվությունը տալ աշխատանքի փորձված ու հուսալի մեթոդներին: Խորհուրդ է տրվում գործերում կարգուկանոն հաստատել, կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա, ժամանակավորապես հետաձգել խոշոր ծրագրերի իրագործումը: Օրվա առաջին կեսը ամբողջությամբ նվիրված կլինի ձեր ու շրջապատողների համար օգտակար գործերին: Ավելի ուշ հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Երեկոն հրաշալի է ապագայի մասին մտորելու համար: Շատ բան, ինչի մասին երազում եք, կյանքի կկոչվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բազում հետաքրքիր գաղափարներ կբերի: Դրանցով կարող եք կիսվել ոչ միայն փորձված համախոհների, այլև պոտենցիալ գործընկերների հետ: Դուք անսպասելի աջակցություն կստանաք, որի շնորհիվ շուտով կկարողանաք իրագործել համարձակ, ինքնատիպ մտահղացումը: Հետաքրքիր է, որ այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը, գնումներն ու ներդրումները հաջող կլինեն, եկամուտներն էլ կաճեն: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար է շփումների համար: Դուք կկարողանաք հանգիստ քննարկել կարևոր հարցերը այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում բազում տարաձայնություններ ու վեճեր են եղել: Դուք կզգաք՝ երբ է պետք զիջումների գնալ, իսկ երբ ամրություն ցուցաբերել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացառապես սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե նախընտրեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով: Աշխատեք գումարը ռիսկի չենթարկել: Ֆինանսների հետ կապված ցանկացած որոշում արժե առանց շտապելու ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աստղերը ձեր կողմից կլինեն: Կարելի է ու պետք է վճռական գործել: Համառությունն ու ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ անհրաժեշտ տպավորությունը թողնել ազդեցիկ անձանց վրա, ստանալ նրանց աջակցությունը: Շրջապատողները կվստահեն ձեզ. աշխատեք արդարացնել նրանց ակնկալիքները: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք կգտնեք բոլոր տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնելու ձևը: Հաճախ ինոտւիցիան ոչ միանշանակ իրավիճակներում լավագույն լուծումները կհուշի, և դուք կլսեք նրան: Օրվա վերջին հավանական են հաճելի սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Բացառապես հույզերի ազդեցության տակ գործած արարքները, տաք գլխով ասված խոսքերը կարող են ամենատհաճ հետևանքներն ունենալ: Օգտակար կլինի նախապես գործողությունների ծրագիր կազմելն ու ամեն հարցում դրան հետևելը: Իմպրովիզներն ամեն անգամ հաջող չեն լինի: Ֆինանսական օպերացիաներ իրականացնելուց առաջ համոզվեք, որ դրանք իրավաբանական տեսանկյունից անթերի են, իսկ ձեր գործընկերները արժանի են վստահության: Համբերատարությունն ու տակտի զգացումը կօգնեն լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ ու խուսափել վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համառ եղեք: Դուք դրված նպատակին հասնելու համար պետք է բազում խոչընդոտներ հաղթահարեք: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Անպայման չէ բոլոր խնդիրներից ինքնուրույն գլուխ հանեք: Կողքին կլինեն ընկերներն ու օգնելու պատրաստ մարդիկ: Դուք ուրիշների բարությունը չեք չարաշահի, և դա բոլորին շատ դուր կգա: Գումարի հետ զգույշ եղեք: Դուք հակված կլինեք ծախսել ավելին, քան պետք է, առանց մտածելու, թե որքանով են արդարացված այդ ծախսերը: Գնումների հարցում մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք սովորականից ավելի անհամբեր կլինեք: Հաճախ դա օգտակար կլինի. համառությունը, որով կգործեք, կօգնի արագ հաջողությունների հասնել: Հնարավորություն կունենաք համոզիչ հաղթանակ տանել հին մրցակիցների դեմ, ցույց տալ բոլորին, թե ինչի եք ունակ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեր գիտելիքներն ու մասնագիտական որակները, կփոխեն իրենց կարծիքը: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր ընկերների հետ: Դուք երբեմն չափազանց պահանջկոտ կլինեք շրջապատողների հանդեպ, իսկ սեփական թուլությունները չեք ուզենա խոստովանել: Աշխատեք վեճեր թույլ չտալ: Ավելի հեշտ կլինի սուր անկյունները հիմա հարթել, քան հետո հաշտվելու հնարավորություն փնտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Այնտեղ, որտեղ խոսք գնա աշխատանքի ու գործնական հարաբերությունների մասին, ամեն, նույնիսկ աննշան քայլը պետք է ամենայն մանրամասնությամբ մշակվի: Լսեք փորձառու մարդկանց, համախոհների խորհուրդները: Նրանց հուշումներին հետևելով՝ կարող եք շատ խնդիրներից խուսափել: Ընտանեկան գործերը օրվա երկրորդ կեսին մեծ ժամանակ կխլեն, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես եք դրանցից գլուխ հանում: Դուք բաց չեք թողնի մտերիմ մարդուն օգնելու, նրան բարդ պահին աջակցելու հնարավորությունը: Շատ Ձկների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|