ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3224 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բարդ է լինելու: Այն ապրումներ ու հուզումներ կբերի, որոնցից շեղվելը հեշտ չի լինի: Աշխատեք հեռու վանել մռայլ մտքերը, քանի որ հենց դրանք կխանգարեն ձեզ լեզու գտնել շրջապատողների հետ, հանգիստ լուծել ընթացիկ հարցերը: Օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնցում կարող եք համարյա միանգամից նկատելի արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը դեպի լավը կփոխվի: Կհեշտանան շրջապատողների հետ շփումները, դուք հաճույք կստանաք հին ու նոր ծանոթների հետ շփումներից: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել ու խոստումներ չտալ, որոնք իրագործելը բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ օր չէ, բայց ձեզ համար դժվար կլինի իրադարձությունները միանգամից ճիշտ գնահատելը: Աշխատեք պատրանքներ չկառուցել, իրավիճակն իրատեսորեն գնահատել: Այդպես արագ կհասկանաք՝ ինչն ինչոց է: Եթե խնդիրներ ծագեն, կարող եք խորհրդի հարցով դիմել մարդկանց, որոնց փորձին վստահում եք:

Բարենպաստ օր է ուսման համար: Օգտակար տեղեկատվությունն արագ ձեռք կբերեք ու կմտապահեք: Օրը լավն է համախոհների հետ զրուցելու համար այն մասին, ինչ հաջողվել է իմանալ վերջերս: Օգտակար կլինի ամեն ինչ քննարկելն ու կարծիքներով փոխանակվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է: Արագ կլուծվեն այն խնդիրները, որոնց վրա ամիսներ շարունակ գլուխ եք կոտրել: Դուք նույնիսկ կզարմանաք, որ նախկինում չեք գտել այն ելքը, որը հիմա ակներև է թվում: Շրջապատողների համար օգտակար բան անելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք:

Հավանական են դրամական մուտքեր: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների աճ կխոստանան: Հետաքրքիր բանով զբաղվելու, տաղանդներին կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Ժամանակ թողեք նաև հանգստի համար. ուժերը վերականգնելն օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաջող է: Այն հարմար է և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ հանգստի, և՛ այն գործերով զբաղվելու համար, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքից չի վրիպի, այնպես որ՝ լուրջ սխալներ չեք անի: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա ինտուիցիայով ղեկավարվելով արագ որոշումներ ընդունելու ունակությունը:

Ավելի ուշ բացասական միտումները կուժեղանան: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, կմեծանա վեճերի հավանականությունը: Ձեզ համար օգտակար կլինի մի քիչ մենակ մնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Ինչքան խաղաղ լինեն շրջապատողների հետ ձեր հարաբերությունները, այնքան լավ կդասավորվի օրը: Աշխատեք հանգիստ արձագանքել քննադատություններին, նույնիսկ եթե տեսնում եք, որ դրանք անօգուտ են և հիմքերից զուրկ:

Ցանկալի չէ խոստումներ տալը: Դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան թվում է, իսկ եթե չպահեք ձեր խոստումը, ձեզ դեռ երկար ժամանակ կհիշեցնեն այդ մասին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ ուզածի նման հեշտությամբ չի տրվի: Դժվարությունները հաճախ կառաջանան այնտեղ, որտեղ թվում էր՝ դրանց մասին ոչինչ չի հուշում: Առավոտյան հնարավոր են վեճեր մտերիմների հետ: Ձեր շատ արարքներ նրանց ինքնաբավ ու չմտածված կթվան: Համբերատար եղեք, փորձեք մեծ վեճեր թույլ չտալ: Օրվա երկրորդ կեսին սիրելիի հետ զրուցելու, միասին երկուսիդ համար կարևոր որոշում ընդունելու հնարավորություն կունենաք:

Բաց մի թողեք ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ձեզ ու ձեր շրջապատողների համար կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունը: Դա ջանքեր կպահանջի, բայց դուք գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է հետաձգեք լուրջ խնդիրների լուծումը: Ձեզ կհաջողվի հանգստանալ ու վերականգնել ուժերը, իսկ ահա կարևոր հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի: Չի հաջողվի միանգամից ճիշտ գնահատել իրավիճակը: Ձեզ կարող են կասկածելի պատմության մեջ ներքաշել, որը կորուստներով կավարտվի:

Օրը բարենպաստ է շփումների տեսանկյունից: Նոր ծանոթները հետաքրքիր զրուցակիցներ կլինեն, բայց լուրջ հույս մի ունեցեք, որ նրանք կկատարեն բոլոր այն խոստումները, որոնք այսօր կտան: Կարևոր գործերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ-որ անսովոր բան կուզենաք, և այդ ցանկությունը ձեզ չմտածված արարքների կմղի: Չեն բացառվում սխալները, անհաջող փորձարկումները, բայց դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու օգտակար բան կսովորեք: Վատ օր չէ կարևոր գործեր սկսելու համար: Սակայն առաջին փուլում կարևոր կլինի զգույշ գործելը, առանց շտապելու, ամեն քայլը մտածել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել հին ծրագրերը: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր գործերի համար: Դուք հնարավորություն կունենաք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Խնդիրներից գլուխ հանելուն կօգնի այն, որ դուք ոչ ստանդարտ մեթոդներից եք օգտվում, ինքնատիպ որոշումներ եք ընդունում, տրորված ճանապարհով չեք գնում:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի դրամական մուտքեր ու նվերներ: Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Դուք կվիճեք նրանց հետ, ում սիրում եք, ընդ որում՝ դատարկ բաների պատճառով, որոնք ուշադրության արժանի չեն: Աշխատեք խնայել ձեզ համար թանկ մարդկանց զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր, իրադարձություններով ու գործերով լի օր է: Դատարկ բաներն ու փոքրիկ հոգսերը ստիպված եք լինելու մտքից հանել: Դուք պարզապես դրանց համար մտածելու ժամանակ չեք ունենա: Պետք է կարևոր որոշումներ ընդունեք: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչպես կուզենային փոխել իրենց կյանքը և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնք շատ բանի են հասել: Նրանք հաճույքով կպատմեն իրենց փորձի մասին: Ուշադիր լսեք. այն, ինչ հիմա կիմանաք, օգտակար կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի դասավորվի, եթե չափազանց մեծ նշանակություն չտաք փոքրիկ տհաճություններին: Ինչ-որ բաների վրա հիմա կարելի է պարզապես աչք փակել, իսկ որոշ խնդիրներ կարելի է արագ լուծել, բայց դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել, ժամանակին ճիշտ որոշում ընդունել:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Ձեզ համար հեշտ չի լինի մարդկանց մասին ճիշտ դատելը, հաճախ նրանց մասին առաջին տպավորությունը սխալ կլինի: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Ուշադիր եղեք ձեր իրերին. կորցնելու ու գողության վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր ուզում են անհապաղ հաջողությունների հասնել, ամրապնդել դիրքերն ու առաջ անցնել մրցակիցներից: Բոլոր հաղթանակները այսօր դժվարությամբ կտրեն, ուզածը ստանալու համար պետք է ջանքեր գործադրեք: Դուք օգնականներ կունենաք, բայց նրանց վրա ամեն անգամ հույս դնել չի լինի: Հաճախ կհասկանաք, որ կարող եք ապավինել միայն սեփական ուժերին:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերին. չի բացառվում՝ գերագնահատել եք ձեր հնարավորությունները, չափազանց շատ եք ծախսել, իսկ հիմա ստիպված եք խնայել: Գնումների հարցում լավ է չշտապել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3224 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4