Աստղագուշակ․ հոկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2277 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնություններ համարյա չեն լինի, իսկ եթե դա տեղի ունենա, արագ կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հաճախ ձեր հմայքը կնպաստի մասնագիտական հարցերի շուտափույթ լուծմանը, իսկ ինտուիցիան կօգնի հրաշալի գլուխ հանել բարդ գործերից: Մի քանի ժամից դրական միտումների ազդեցությունը կնվազի, նյարդային լարվածությունը կաճի: Երեկոյի համար հոգնեցնող ու բարդ բաներ մի ծրագրեք: Պասիվ հանգիստը ձեզ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ հաջող օր է: Կարող եք հասնել կարևոր նպատակներին, լուծել այն հարցերը, որոնց երկար ժամանակ պատասխան չէիք գտնում: Գործերը, որոնցից չէիք կարողանում գլուխ հանել, հիմա կհաջողվի ավարտին հասցնել, և դա նվազագույն ջանքեր կպահանջի: Չի բացառվում՝ աջակցություն ստանաք, որի հույսը չունեիք: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել: Հիմա դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք և՛ սեփական հնարավորությունները, և՛ շրջապատողների մտադրությունները, և՛ իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին լավ կանցնեն հանդիպումները, հաճելի կլինեն և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ շփումները: Կհաջողվի ոչ միայն քննարկել, այլև լուծել ընտանեկան խնդիրները, հարազատների ու ընկերների հետ պայմանավորվել ընդհանուր գործերի մասին: Կեսօրից հետո դրական միտումների ազդեցությունը կնվազի: Լուրջ դժվարություններ հազիվ թե առաջանան, բայց երեկոյան տրամադրությունը կարող է փչանալ դատարկ բանի պատճառով: Հանգիստը ձեզ չի խանգարի: Աշխատեք ժամանակավորապես մտքերից մի կողմ վանել բոլոր խնդիրներն ու հաճելի բանի մասին մտածել: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտյան զգույշ եղեք. փոքրիկ ու ցավալի պատահարների հավանականությունն այդ հատվածում սովորականից մեծ կլինի: Բացասական միտումների ազդեցությունը կսկսի նվազել դեռ մինչև կեսօր, և օրվա մնացած մասը լավ կդասավորվի: Ձանձրանալու առիթ չի լինի. ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա, և նույնիսկ սովորական գործերին ստեղծագործաբար կմոտենաք: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Այստեղ չարժե մեծ ջանքեր գործադրել. բավական է ձեզ բնական պահեք և արդեն համակրանք կառաջացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն արժե նվիրել հանգստին կամ հետաձգել բոլոր գործերը, բացի ամենահետաքրքիրներից: Եթե ինչ-որ բանով ինքներդ ձեզ ստիպելով եք զբաղվում, ապա խնդրին ձևական կմոտենաք, արդյունքն էլ այնպիսին չի լինի, ինչպիսին պետք է: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար անբարենպաստ պահ է, այնպես որ՝ մի շտապեք: Օգտակար կլինեն ձեզանից մեծ ու փորձառու մարդկանց հետ շփումները: Վատ մի զգացեք բարդ հարցեր տալ. պատասխանները, որոնք կստանաք, շատ օգտակար կլինեն: Սիրելի մարդու հետ շփումները ավելի մեծ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար. երբեմն անհասկացողություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, հին վիրավորանքները կմոռացվեն, տարաձայնությունները կհաջողվի հաղթահարել: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների, ապագայի ընդհանուր ծրագրերի մասին: Երբեմն դժվարություններ կառաջանան անսովոր, նոր խնդիրները լուծելիս, բայց դուք այստեղ էլ արագ գլուխ կհանեք: Կարևոր կլինի նորից չվախենալը, սովորական պատկերացումներին չկառչելը. դրանք ամեն անգամ ճիշտ չեն լինի: Օրը հարմար է և՛ հին սխալներն ուղղելու, և՛ ձեր առաջ նոր նպատակներ դնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար. արդյունքները, որոնց կհասնեք, հաճելիորեն կզարմացնեն: Ձեր գաղափարները աջակցություն կստանան, իսկ եթե դրանց իրագործման հարցում օգնության կարիք լինի, դրա մասին երկու անգամ խնդրելու կարիք չի լինի: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ այսօր սկսվող ցանկացած հարաբերություն ներդաշնակ կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք հրաշալի իրեր կգտնեք, անսխալ կընտրեք այն, ինչ ձեզ հարմար է, սազում է: Մտերիմների համար նվերներ ընտրելու հարցում էլ չեք սխալվի, քանի որ լավ գիտեք՝ ինչը կարող է ուրախացնել նրանցից յուրաքանչյուրին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավատեսությունն ու կենսուրախությունը ողջ օրվա ընթացքում չեն լքի ձեզ, դուք լավ ժամանակ կանցկացնեք ու կհասցնեք օգտակար բաներ անել: Կհաջողվի համախոհների խումբ հավաքել ու նրանց հետ միասին հետաքրքիր ու կարևոր բանով զբաղվել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, հաճոյախոսություններ կանեն: Մի կասկածեք. բոլոր հաճելի խոսքերը ի սրտե են ասվում, նրանց մեջ գաղտնի իմաստ փնտրել պետք չէ: Օրը հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Դուք կուրախացնեք նրանց, նրանք էլ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հին վիրավորանքներն ու տարաձայնությունները կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աստղերը ձեր կողմից են: Դուք կկարողանաք հասնել դրված բոլոր նպատակներին: Համագործակցության անսպասելի առաջարկներ կստանաք, նշանի որոշ ներկայացուցիչներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին: Շրջապատողներին դուր կգան ձեր ոչ ստանդարտ որոշումներն ու անսովոր արարքները: Սիրելի մարդու հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նույնիսկ եթե ամեն հարցում համաձայն չեք, վեճեր չեն առաջանա: Փոխարենը միմյանց ուրախացնելու բազում հնարավորություններ կունենաք: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդուն հաճելի անակնկալ անելու շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է շփումների համար: Լավ կանցնեն լուրջ ու ազդեցիկ անձանց հետ հանդիպումները, որոնք կարող են օգնել ձեզ կյանքի կոչելու ձեր գաղափարներն ու ծրագրերը: Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին, ցանկացած հնարավորություն օգտագործեք ձեզ լավագույն կողմով ցույց տալու համար: Անսովոր առաջարկներ կստանաք: Ինտուիցիան կհուշի, որ դրանց առանց երկար մտածելու կարող եք համաձայնել: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Օրը հարմար է այն լուրջ հարցերը քննարկելու համար, որոնց պատճաով նախկինում տարաձայնություններ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լուրջ ու պատասխանատու աշխատանքի օր է: Դուք դրանից սպասվածից լավ գլուխ կհանեք. կօգնեն և՛ վաղուց ստացած փորձը, և՛ լրիվ նոր գիտելիքները: Գործնական բանակցությունները լավ կանցնեն, հատկապես եթե դրանք հարմար միջավայրում անցկացնեք: Կարող եք որոշ ձևականություններից հրաժարվել: Երբեմն կատակի տոնն ավելի տեղին կլինի, քան պաշտոնականը: Դուք գումարի հետ կապված գործերում հաջողակ կլինեք. հնարավոր է՝ շահավետ առաջարկներ ստանաք, ձեռք բերված գործարքներն էլ եկամուտ կբերեն: Եթե վաղուց էիք մտածում խոշոր գնում անել, հիմա կարող եք կյանքի կոչել մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Տրամաբանությունն ու խելամտությունը ձեր լավագույն օգնականները կլինեն, որոնց շնորհիվ արագ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից ու սրընթաց կշարժվեք դեպի նպատակը: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք համագործակցության մասին համաձայնություններ կնքել, աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկներ ընդունել: Օրը հարմար է մասնագիտական միջոցառումների այցելելու համար: Եթե ելույթ ունենաք սեմինարի կամ կոնֆերանսի ժամանակ, ապա կգտնեք ունկնդիրներին հետաքրքրելու ձևը: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|