ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2543 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառ ու հնարամիտ եղեք: Այդ հատկանիշների շնորհիվ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս, կլուծեք բարդ առաջադրանքները: Ճիշտ է, բոլորը չէ, որ կգնահատեն ձեր հաջողությունները: Չեն բացառվում տարաձայնություններ մտերիմների հետ: Ձեր տեսակետը համբերատար կպաշտպանեք, իսկ դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու վիրավորանքներից, պահպանել լավ հարաբերությունները:

Օգտակար կլինի պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելը: Հաճախ նույնիսկ ոչ մեծ ուղևորությունները բավական կլինեն առույգանալու, ավելի լավատեսորեն տրամադրվելու, ապրումների ու տագնապների մասին մոռանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, աննշան, բայց ցավալի կորուստներ: Բարդ շրջանը երկար չի տևի, և մի քանի ժամ հետո դրական միտումներն ուժ կհավաքեն: Չի բացառվում՝ հաջողվի կենցաղային խնդիրներին անսպասելի լուծում տալ:

Աննշան ֆինանսական դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Լավ է չշտապել գնումների հարցում, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ձեզ համար հեշտ չի լինի ճիշտ ընտրություն կատարելը, հասկանալը, թե ինչն է իսկապես պետք, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չգերհոգնել: Եթե իրավիճակը թույլ է տալիս, հետաձգեք բոլոր գործերը, բացի ամենահետաքրքիրներից: Եթե ինչ-որ բան զոռով անեք, խնդիրների լուծմանը ձևական մոտենաք, համեստ արդյունքների կհասնեք: Ավելի ուշ այդ գործերից շատ ավելի լավ գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է համախոհներ փնտրելու համար: Ձեզ համախոհ կարող են դառնալ ազդեցիկ անձինք: Ձեր գաղափարների ու պլանների մասին այնքան ոգևորված կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Ձեր հետաքրքրությունները կիսող մարդու հետ հանդիպումը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է աշխատանքի, ուսման ու օգտակար գործերի, կարևոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, կհասցնեք օգնել նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները կօգնեն դժվարին իրավիճակներում ճիշտ ուղի գտնել:

Ծանոթությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, իսկ այդ ծանոթությունները կարող են սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Դուք հմայիչ, բարեհամբույր կլինեք, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Փորձն ու առողջ բանականությունը կօգնեն չսխալվել մարդկանց հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ օր է: Դուք պետք է շատ դժվարություններ հաղթահարեք: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը. դրա շնորհիվ համախոհներ կգտնեք, որոնք իրենց վրա կվերցնեն որոշ խնդիրների լուծումը: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալ լինել օգնականներին, և դա նշանակալիորեն օրը դեպի լավը կփոխի:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Նկատի ունեցեք, որ սկզբում պետք է դրանք ինքնուրույն մտածեք, և նոր հետո միայն քննարկեք ինչ-որ մեկի հետ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Իրերի հանդեպ անսովոր հայացքի շնորհիվ կգտնեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու ու ձեր կյանքը թեթևացնելու ձևը: Հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ շփումներում: Հաճախ դրա պատճառն այն կլինի, որ չափազանց զբաղված կլինեք սեփական գործերով ու մտքերով, հետաքրքրություն չեք ցուցաբերի ընդհանուր գործերի հանդեպ: Բայց վեճեր չեն ծագի, իսկ երեկոյան փոխհասկացողությունը կվերականգնվի:

Օրը շատ հարմար է ստեղծագործ գործունեության համար: Դուք կարող եք տարվել ինչպես նոր, այնպես էլ վաղուց ծանոթ գործով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն և դրանցից օգտվելու համար բավականաչափ վճռականություն կունենաք: Խուսափեք խորամանկություններից, խարդավանքներից, աշխատեք ոչ մի բան չբարդացնել: Նպատակին հասնելը հեշտ կլինի, եթե ամենահասարակ ճանապարհով գնաք, իսկ լավագույն որոշումները դրված կլինեն մակերեսին:

Օրը հարմար է համախոհներ փնտրելու համար: Այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերությունները ռոմանտիկ բնույթ կստանան, եթե նախաձեռնող լինեք: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, բիզնես-նախագծերին, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան նրանց, որոնց համարյա չեք ճանաչում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին վիրավորանքները, իսկ դա չի հեշտացնի շփումները: Բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասին կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից:

Օգտակար կլինի հին գործերին, անավարտ նախագծերին վերադառնալը: Դուք ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, երբ ավարտին հասցնեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարությամբ կորոշեք, թե ինչին եք նվիրելու օրը: Առողջ բանականությունը մի բան կպահանջի, իսկ սիրտը մեկ ուրիշ բանի կձգտի: Պատրաստ եղեք դիմակայել գայթակղություններին, քանի որ բոլոր ցանկությունները չէ, որ արժե կատարել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Շուրջը շատ կլինեն մարդիկ, ովքեր կարող են ձեր թուլություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսն առաջինից արդյունավետ կանցնի: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնց նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները նման կլինեն ձերինին: Նրանք կօգնեն որոշումներ ընդունել, կհուշեն՝ ուր է պետք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, հետաքրքիր ու խոստումնալից օր է: Կարող եք լուծել բարդ հարցերը, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, մի կողմ նետել ավելորդն ու անպիտանը: Եկել է նոր նախագծերի վրա աշխատելու համար հարմար պահը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին. դա վերաբերում է նաև ուսմանը: Նոր գործընկերների հետ համագործակցությունն արդյունավետ ու հաճելի կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր:

Անձնական հարաբերություններում չեն բացառվում դրական փոփոխությունները: Հաճախ դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ, իսկ երբեմն էլ պարզապես պայմանները հաջող կդասավորվեն, ու դուք կօգտվեք դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ պետք կգա մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ու ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Անձնական ու աշխատանքային խնդիրների լուծման հարցում ձեզ օգնել ցանկացողներ կգտնվեն: Կկարգավորվեն հին կոնֆլիկտները, կհարթեք հարաբերությունները նրանց հետ, ովքեր վիրավորված են ձեզանից: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն արագ կզարգանա:

Կարող եք խոշոր գործարքներ կնքել, անշարժ գույք գնել կամ վաճառել, լուծել ֆինանսական հարցերը: Գործերում հաճախ կօգնի ինտուիցիան. համարձակ հույս դրեք նրա վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք մեծ փոփոխություններ կբերեն: Դուք նորից չեք վախենա, իսկ ահա ձեր ուժերի վրա երբեմն կկասկածեք: Եվ իզուր: Օրը հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնելը ցավալի կլիներ: Այնպես որ՝ վճռական գործեք ու ոչ մի բանից մի վախեցեք:

Հիմա ձեր կողմից կլինեն ոչ միայն մտերիմները, այլ նաև նրանք, որոնց համարյա չեք ճանաչում: Վատ մի զգացեք դիմել օգնության խնդրանքով: Կարող եք միավորվել համախոհների հետ, պայմանավորվել՝ ինչպես գործել արագ դրված նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Շնորհավորանքի Բացիկ 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2543 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3