ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2228 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօրվա համար ինչ էլ ծրագրեք, համբերությամբ զինվեք: Հազիվ թե կարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Չեն բացառվում վեճերը այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու եք գտել, իրար կես խոսքից հասկացել եք: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու փոխզիջման հանել, բայց դա ջանքեր կպահանջի:

Ֆինանսական հարցերի լուծման հարցում մի շտապեք, այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց ճաշակին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք վստահել սեփական ինտուիցիային, որը հուսախաբ չի անի, անպայման կհուշի, թե ինչպես է լավ գործել: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց ոչ թե մենակ, այլ ընկերների հետ միասին մեկնեք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Մտերիմները օգնության ու աջակցության կարիք կունենան, կաշխատեք ոչ ոքի չմերժել: Երբեմն դրա պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրված հանդիպումները, զվարճալի միջոցառումները: Բայց դուք դրա համար շատ չեք վշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է բարդ գործերի համար: Կարևոր չէ՝ դրանցով վաղուց եք սկսել զբաղվել, թե միայն այսօր եք սկսել. բոլոր դեպքերում կհաջողվի շատ բանի հասնել, ջանքերը զուր չեն անցնի: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց շատ տեղին կլինեն, կկարողանաք հաճելի գնումներ անել:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, նրանք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին նախասիրությանը, զբաղվել նրանով, ինչը միշտ բարձրացրել է ձեր տրամադրությունը: Դուք բազում դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է կարևոր զրույցների, կարևոր հարցերը քնարկելու համար, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտածում և՛ դուք, և՛ ձեր մտերիմները: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի, նույնիսկ ամենապահանջկոտ մարդիկ գոհ կմնան: Օրը հարմար կլինի ուղևորությունների հետ կապված ծրագրեր կառուցելու համար: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, ամեն ինչ մանրամասն կմտածեք:

Նկատի ունեցեք, որ ցանկացած ուղևորություն կարող է սովորականից ավելի շատ ժամանակ պահանջել: Ճանապարհին չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, ցավալի աննշան պատահարները, որոնք կարող են փչացնել տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բան կհասցնեք: Կկարողանաք միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ ոչինչ չմոռանալով և իրար չխառնելով: Նույնիսկ եթե բարդ առաջադրանքներ լինեն, դրանցից արագ գլուխ կհանեք. ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն իրենց հոգսերի մեծ մասը:

Դուք էներգիայով լի կլինեք, բայց օրվա երկրորդ կեսին ոչ մեծ դադարն ամեն դեպքում չի խանգարի: Օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելը, ինչ-որ լրիվ նոր բանի մասին մտածելը: Լավ ժամանակ կլինի ստեղծագործելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք մանրուքներին մեծ նշանակություն չտալ: Օրվա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ, մտերիմների հետ վեճեր, ցավալի պատահարներ: Բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա ու շուտով պարզապես կմոռացվեն, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Արժե ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Այդ ժամանակահատվածը հրաշալի կլինի ձեզ ոգեշնչող գործերի համար: Դրանցում կարող եք հրաշալի արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Դուք նրանցից ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բան կիմանաք: Միակ ոլորտը, որտեղ այսօր զգուշություն է պետք՝ ֆինանսներն են: Գնումների հարցում մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, բայց այնքան էլ հասարակ օր չէ: Կուզենաք արագ գլուխ հանել բարդ գործից, բայց դա ջանքեր ու համառություն կպահանջի: Անհրաժեշտ արդյունքին կհասնեք, բայց սպասվածից ավելի ուշ: Կարող եք օգնության դիմել հին ընկերներին ու մտերիմներին. նրանք ձեզ չեն մերժի:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչպես է լավ տնօրինել այդ գումարը: Հնարավոր են ոչ մեծ տնային թյուրիմացություններ, բայց երեկոյան կհաջողվի ամեն ինչ հարթել, վերականգնել խաղաղությունն ու ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան ինքն իրեն լավ կդասավորվի, հաճախ ստիպված չեք լինելու փայլուն արդյունքների համար լուրջ ջանքեր գործադրել: Հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները, ընդ որում՝ նրանք դա լրիվ անշահախնդիր կանեն, պարզապես նրա համար, որ ձեզ հետ գործ ունենալը հաճելի կլինի:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Չի բացառվում անսովոր ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է բարդ թեմաներով զրույցների ու բարդ հարցերը լուծելու համար: Դուք սեփական ինտուիցիային ավելի շատ կվստահեք, քան կողքից խորհուրդներին ու ճիշտ էլ կվարվեք. հենց նրա հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել սխալներից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչ կարող է կարևոր լինել, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի:

Մտերիմները ամեն հարցում համաձայն չեն լինի ձեզ հետ, բայց կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից, արագ փոխզիջման հասնել: Դուք հարգանքով կվերաբերվեք ուրիշի ցանկություններին, շրջապատողները կգնահատեն ու կաշխատեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ձեր հետաքրքրությունները, նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց  հետ հանդիպելու համար: Կարևոր չէ՝ ընկերություն եք անում, թե գործնական հարաբերություններով եք կապված, քանի որ շփումները բոլոր դեպքերում հաճելի կլինեն, դուք նոր բան կիմանաք: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք այսօր ուշադիր կլինեք մանրուքներին, իսկ դա թույլ կտա խուսափել սխալներից, չխճճվել: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, պարտադրել ձեզ իր պայմանները կամ խորամանկությամբ ստիպել իր համար շահավետ տարբերակն ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի որոշումների, փայլուն գաղափարների ու մտքի փայլատակումների օր է: Այսօր շատ համարձակ ծրագրեր կունենաք, որոնց իրագործումը շատ բան կփոխի ձեր կյանքում: Մտածածն իրագործելուն անցնելը դեռ վաղ է, պետք է սպասեք բարենպաստ պահի: Բայց համբերությունը կհերիքի:

Կուրախացնեն ընտանիքի անդամների հետ հանդիպումները, դուք կզգաք նրանց աջակցությունը; Կարող եք միասին ծրագրեր կառուցել. դա կմտերմացնի ու կբարձրացնի բոլորի տրամադրությունը: Որոշ Ջրհոսներ այսօր լուրեր կստանան մարդկանցից, որոնց վերջին շրջանում կարոտում էին: Նշանի մյուս ներկայացուցիչներին ռոմանտիկ խոստովանություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է ապագայի մասին զրուցելու համար: Լավ է նման զրույցները հին ընկերների հետ վարեք. դուք ոչ միայն աջակցություն, այլև հրաշալի խորհուրդներ կստանաք, ինչպես նաև իրական օգնություն մտածածն իրագործելու հարցում: Օրը հարմար է այն աշխատանքի հետ կապված հարցերը քննարկելու համար, որով ծրագրում եք զբաղվել մոտ ժամանակներս:

Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նրանք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Տանից հեռու հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2228 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0