Աստղագուշակ․ դեկտեմբերի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2271 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ կհաջողվի վարքի ճիշտ ձև ընտրել և դրա շնորհիվ անցած շաբաթ ծագած դժվարությունները կմնան անցյալում: Կլուծվեն այն խնդիրները, որոնք ձեր մեղքով չեն առաջացել, բայց հենց ձեզ են շատ դժվարություններ բերել: Դուք կաշխատեք ոչ մի տեղ չշտապել, կշռադատված որոշումներ ընդունել, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնք սովորաբար խուսափում են անկեղծ զրույցներից, տհաճությամբ են պատմում իրենց ու իրենց գաղտնիքների մասին: Կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին ամենաքիչը կուզենաք զբաղվել առօրյա գործերով ու լուծել միապաղաղ առաջադրանքները: Իսկապես, այդ ժամանակահատվածը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Ձեր անսովոր գաղափարները շատերի սրտով կլինեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք դրանք քննադատորեն են գնահատում, ամենայն հավանականությամբ օգնության հարցում չեն մերժի, երբ բանը հասնի մտածածն իրագործելուն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, վերջակետներ դնելու համար: Երբ բոլոր հարցերը լուծված լինեն, տրամադրությունն էլ կլավանա, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլև ձեր մտերիմներինը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանաք հաղթահարել: Հնարամտության, համառության ու ծրագրերը ոտքի վրա փոխելու ունակության շնորհիվ դուք փայլուն գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի. զրուցելու բաներ կունենաք: Օրը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն պարտքերը, որոնք այնքան հին կլինեն, որ նշանի ներկայացուցիչներն արդեն մոռացած կլինեն դրանց մասին: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ որոշումներ ընդունելու համար: Նույնիսկ կարևոր հարցերի քննարկումն արժե հետաձգել, քանի որ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելն ու փոխհամաձայնության հասնելը: Փոխարենը դա հարմար ժամանակ կլինի ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու համար: Եվ ընդհանրապես, երազելն էլ օգտակար կլինի: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը հակառակը՝ բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ անձնական շփումների համար: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, ինչքան լավ կհասկանաք իրար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինտուիցիայի ձայնին ուշադիր լսեք: Այսօր ոչ ոք նրանից լավ ձեզ չի հուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, ինչպես է պետք գործել և ինչի վրա կենտրոնանալ: Ծանոթների խորհուրդներից օգուտ քիչ կլինի, նույնիսկ եթե նրանք դրանք ի սրտե տան: Գործեր ծրագրածից շատ կլինեն: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Մի վշտացեք, քանի որ ավելի ուշ կլրացնեք բաց թողածը: Իսկ հիմա լավ է կենտրոնանք նրա վրա, որպեսզի լավագույն արդյունքներին հասնեք նրանում, ինչ կստանձնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր ցանկացած գործ սովորականից մեծ ուշադրություն կպահանջի: Նույնիսկ եթե ինչ-որ վաղուց ծանոթ ու սովորական դարձած բանով զբաղվեք, մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ամեն ինչ լավագույն ձևով է արված, ոչինչ չի վրիպել ձեր ուշադրությունից: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը հուզումների առիթներ կբերի: Այդ հատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնք ձեզ լավ գիտեն: Բայց լուրջ կոնֆլիկտներից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան կարող եք անել, բայց արժե շտապել: Բանն այն է, որ օրվա առաջին կեսը երկրորդից հաջող կդասավորվի, ավելի հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հներն ավարտելու համար: Լուրջ հանդիպումները նույնպես չարժե երկար ժամանակով հետաձգել. ինչքան կարևոր լինի հարցը, այնքան վաղ է պետք անցնել դրա քննարկմանը: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալը, միապաղաղ գործերից շեղվելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, հանդիպել ընկերներին, ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել ամենամտերիմների համար: Հավանական են լավ նորություններ՝ կապված գումարի հետ: Բարդ իրավաբանական հարցը կարող է ձեզ համար ամենանպաստավոր ձևով լուծվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Ոչ մի գործ չափազանց բարդ չի թվա, անհաղթահարելի արգելքներ ճանապարհին չեն առաջանա: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հաճելի լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հարմար օր է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար. հիմա դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու եղանակը: Կգտնվեն նաև մարդիկ, որոնք կուզենան օգնել, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Նոր համախոհները շուտով ձեր իսկական ընկերները կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործեր շատ կլինեն, ընդ որում՝ դրանց թվում կլինեն նաև շատ բարդերը: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Բայց օրվա ընթացքում ձեզ մոտ ոչ մի անգամ ծրագրերից հրաժարվելու, սկսածը կիսատ թողնելու, դժվար իրագործելի գաղափարը մոռանալու ցանկություն չի առաջանա: Համառությունը պտուղներ կտա. դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, որոնք ոչ միայն ամեն հարցում կաջակցեն ձեզ, այլև առանց խոսքերի հրաշալի կհասկանան ձեզ: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հաճախ ու հաճույքով կօգնեք շրջապատողներին, կաշխատեք մերժումով չպատասխանել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ մրցակիցները համախոհներ կդառնան, տարաձայնությունները կմոռացվեն: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Այծեղջյուրների առաջ նշանակալի մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Դա միակ ոլորտն է, որտեղ կարող են դժվարությունների ծագել: Մի շտապեք ծախսել գումարը այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեր էներգիային կարելի է միայն նախանձել: Հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Չի լինի այնպիսի խոչընդոտ, որը կարող է ձեզ կանգնեցնել: Բայց պետք է խոստովանել, որ ամեն անգամ չէ, որ ձեր ուժերը խելամիտ կծախսեք. երբեմն դրանք կծախսեք այնպիսի մանրուքների վրա, որոնք պարզապես ուշադրության արժանի չեն: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին մանր-մունր տնային խնդիրներ առաջանան: Դրանք լուծելը հեշտ կլինի, միայն որոշակի գումարի ու մի կաթիլ համբերության կարիք կլինի: Ուրիշ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կսկսվի լավ նորություններով, որոնք հնարավոր է՝ այնքան էլ կարևոր չլինեն, բայց կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ շփվելու համար ուրախ կլինեք: Դատարկ բաների մասին անկաշկանդ զրույցից կարող եք կարևոր տեղեկատվություն ստանալ: Օրվա երկրորդ կեսը առաջինից վատ չի դասավորվի, չնայած՝ մի քիչ ավելի լարված կլինի: Գործերը կշատանան, ամեն անգամ վստահ չեք լինի, որ կարողանալու եք ամեն ինչ հասցնել: Մի կասկածեք, որ աստղերը ձեր կողմից են լինելու ու ամեն ինչից գլուխ եք հանելու: Փոքրիկ թյուրիմացություններ կարող են ծագել, բայց դրանք ոչ ձեր տրամադրությունը կփչացնեն, ոչ էլ շրջապատողների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|