Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1911 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մեծ ժամանակ կնվիրեք տնային գործերին: Չի կարելի ասել, որ դրանցով մեծ հաճույքով եք զբաղվելու, բայց արդյունքից գոհ կմնաք: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի գնումներ ծրագրելու համար. դուք հստակ կհասկանաք, թե ինչ է պետք գնել ու ինչքան է պետք ծախսել դրա վրա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ չեք տեսնվել, քանի որ բոլոր դեպքերում զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կունենաք, ինչպես նաև գաղափարներ, որոնք կուզենաք միասին իրագործել: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, իսկ եթե ինչ-որ բան հենց սկզբից հաջող չդասավորվի, դուք հետո անպայման կգտնեք հաջողության հասնելու ձևը: Բիզնեսի և ֆինանսական հարցերի լուծման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է տնօրինել գումարն ու ավելորդ ծախսեր չեք անի: Կհաջողվի մտերիմների հետ միասին հանգիստ քննարկել հարցերն ու փոխզիջման հասնել այնտեղ, որտեղ նախկինում տարաձայնություններ են եղել: Այսօր ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ զրուցելու համար, որի հետ վիճել էիք, բայց կուզենայիք հաշտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ մի հոգնեք: Մեծ ծանրաբեռնվածության կամ քնի պակասի պատճառով տրամադրությունը կարող է փչանալ: Այսօր ձեզ համար օգտակար կլինի պասիվ հանգիստը, իսկ եթե ինչ-որ գործեր հնարավոր է առանց կորուստների հետաձգել, արժե հենց այդպես էլ վարվել: Այնպիսի զբաղմունքներ ընտրեք, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն, խուսափեք սթրեսային իրավիճակներից ու տհաճ զրույցներից: Ժամանակավորապես շեղվեք ընթացիկ գործերից: Դա կօգնի դրանց այլ կերպ նայել, հնարավորություններ տեսնել, որոնք նախկինում չեք նկատել: Չի բացառվում՝ օրվա վերջին հետաքրքիր գաղափարներ ունենաք: Դրանց իրագործմանը ոգևորությամբ կանցնեք հաջորդ շաբաթվա սկզբին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է, որը հարմար կլինի ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար օգտակար գործերի համար: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ ու չեք սխալվի: Իսկապես, այսօր կարող եք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել ու հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս էր թվում: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ մտերիմ եք և որոնց հասկանալի են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: Դուք և՛ հրաշալի խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: Հավանական են կարևոր նորություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կհուշեն, թե ինչով է պետք զբաղվել մոտ ժամանակներս, իսկ ինչը կարելի է հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր արժե ուշադիր լսել խորհուրդները, որոնք իսկապես կարևոր կլինեն: Երբեմն մարդիկ, որոնք իրավիճակին կողքից են նայում, ուշադրություն կդարձնեն նրան, ինչը վրիպել է ձեր աչքից: Կարող եք քննարկել և՛ գործնական, և՛ անձնական բնույթի կարևոր հարցերը: Նման զրույցները կօգնեն որոշակիություն մտցնել ծրագրերի մեջ: Նոր, անսովոր ու համարձակ ծրագրեր կհայտնվեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Չի բացառվում՝ ձեզ կանչեն հենց այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին անհանգստության առիթներ կստեղծվեն, բայց դուք չեք հասցնի լրջորեն տագնապել. իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի: Հավանական են լավ նորություններ ու անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէիք կարողանում: Դուք կհասկանաք, թե որն է եղել տարաձայնությունների իրական պատճառը: Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր կպարգևի: Այդ ժամանակահատվածը միանման լավը կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բավական տհաճ կլինի, բայց եզրակացությունների հարցում լավ է չշտապեք, քանի որ իրավիճակը շատ շուտով կսկսի դեպի լավը փոխվել: Ցանկալի է մինչև ճաշ լուրջ զրույցներ չվարել: Բարդ գործերը լավ է զգուշորեն ու առանց շտապելու ստանձնեք՝ առանց հույս ունենալու, որ կարողանալու եք միանգամից փայլուն արդյունքի հասնել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի իրագործել մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Ինչքան համարձակ ու ինքնատիպ լինեն ձեր գաղափարները, այնքան հեշտ կլինի դրանք իրագործելը: Արագ համախոհներ ձեռք կբերեք: Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք շատ բանի պատրաստ կլինեն, հաճույքով կօգնեն հաղթահարել դժվարությունները: Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ պատրաստվել եք դրանց, թե ճանապարհ ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև պատահական հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել: Հավանական են շահավետ գնումներ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է կարևոր գործերի մասին մտածելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել մարդկանց հետ, որոնց կարծիքի հանդեպ անտարբեր չեք: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ տարաձայնություններ հաճախ են եղել, ապա այսօր կկարողանաք վերջ տալ դրանց: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հարազատների հետ ընդհանուր գործերը քննարկելու, ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է այն գործերի համար, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Կարող եք ստանձնել բարդ առաջադրանքները, որոնցից փայլուն գլուխ կհանեք, նույնիսկ եթե ոչ ոք օգնության ձեռք չմեկնի: Չի բացառվում՝ այսօրվա իրադարձություններն ազդեն ձեր ծրագրերի վրա, ստիպեն մոտ ժամանակներս կենտրոնանալ նրա վրա, ինչը պատրաստվում էիք հաջորդ տարվան հետաձգել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Դուք արագ կկռահեք, թե ինչ կա յուրաքանչյուրի հոգում, ինչ զգացմունքներ ունեն շրջապատողները: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի խուսափել փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը թեթև, հաջող ու հետաքրքիր կանցնի: Հարմար ժամանակ կլինի ցանկացած տեսակի գործի համար՝ և՛ լրիվ նորերի, և՛ լավ ծանոթների, և՛ հասարակների, և՛ խճճվածների: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք, օգնության կարիք էլ հազիվ թե ունենաք: Ընկերների հետ հանդիպելու, մտերիմների համար ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կլինի: Օրվա երկրորդ կեսին հետևեք ձեր հուզական վիճակին: Այդ հատվածում հեշտությամբ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կփչացնեք ձեր և մյուսների տրամադրությունը: Զբաղվեք նրանով, ինչը բարձրացնում է ձեր տրամադրությունը, շփվեք մարդկանց հետ, որոնք հասկանում են ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Այդ հատվածը կարող է անհանգիստ ու բավական լարված անցնել, բայց հազիվ թե այնպիսի խնդիրներ բերի, որոնք չկարողանաք լուծել: Փորձը կօգնի Ձկներին արագ հաղթահարել դժվարությունները: Հնարավորություն կունենաք ավարտել վաղուց սկսած գործերը: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Այն հաջող կլինի և հարմար կլինի շատ ու շատ նախաձեռնությունների համար: Հրաշալի ժամանակ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար. դա կուրախացնի մի մարդու, որին վաղուց էիք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|