Աստղագուշակ․ դեկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2175 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անհանգիստ ու հագեցած օր է: Վերահսկեք ձեզ ու մի տրվեք պրովոկացիաներին: Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել մտերիմներին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Այն ամենը, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Օրը հարմար է ձեր մասին հիշեցնելու այն մարդկանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել կամ համագործակցել եք: Կարող եք վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զգույշ եղեք գումարի հետ: Օրը հարմար չէ սպոնտան գնումների, չմտածված գործարքների, ռիսկային ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելու համար: Իսկ մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի զարմանք պատճառելու բազմաթիվ ձևեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ պահերով լի կլինի: Եթե ժամադրության գնաք, այն ամենայն հավանականությամբ լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում արժե զգույշ գործել, խուսափել չարդարացված ռիսկից: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին, քանի որ նոր գաղափարներն ամեն անգամ լավը չեն լինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառնա: Հնարավորություն կունենաք մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործերը: Նկատի ունեցեք, որ նոր ճանապարհով առաջին քայլերը պետք է ինքնուրույն անել: Օգնականներ ավելի ուշ կհայտնվեն: Մի կորցրեք ինքնավստահությունը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հաջողության հասնելու համար համառություն է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք պահել դրանք: Հավանական են նոր ծանոթություններ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է վստահել մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք չեք ուզենա բաց թողնել: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, իսկ դա կոգեշնչի ու կօգնի ավելի վստահ զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք: Երբեմն այնպիսի մտահղացում կծնվի, որի մասին նախկինում երբևէ չէիք մտածի: Ձեր գաղափարները կոգեշնչեն շրջապատողներին: Կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ջանքեր գործադրեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել բարդ գործերը, որոնց ժամանակին մեծ ուժեր եք նվիրել: Հազիվ թե հաջողությունը ինքը ձեր ձեռք ընկնի, բայց եթե ջանքեր գործադրեք, գոհ կմնաք օրվա արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան ինքն իրեն հաջող կդասավորվի, հաճախ կհասնեք դրված նպատակներին՝ առանց դրանց համար մեծ ջանքեր գործադրելու: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունն ու խորհուրդները հետո ձեզ դեռ շատ պետք կգան: Կարող եք քննարկել աշխատանքի, բիզնեսի, ուսման հետ կապված հարցերը. նման զրույցները մեծ օգուտ կտան: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը հուշի, թե ինչպես կարելի է հասնել դրված նպատակներին կամ պատասխաններ գտնել նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը համառություն է պահանջում: Սկսած գործերն ավարտելն ավելի բարդ կլինի, քան կանխատեսում էիք: Բայց չարժե հրաժարվել մտահղացումներից, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ են առաջացել: Դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու և նպատակին հասնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի և ավելի հարմար է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Մարդիկ, որոնք նախկինում անտեսում էին ձեր խորհուրդները, հիմա պատրաստ կլինեն հետևել դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգստանալու պատճառ չկա. պայմանները հաջող կդասավորվեն: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչը չի հաջողվել մյուսներին: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել, բայց ավելի ուշ կվերադառնաք մտածածին: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում՝ հյուր գան հին ընկերները: Մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կարող են հետաքրքիր բան առաջարկել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների հետ, և՛ նրանց, որոնց առաջին անգամ կտեսնեք: Շատերին դուր կգա ձեր վարքը, իսկ գաղափարները, որոնցով կկիսվեք, արագ աջակցություն կգտնեն: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից: Օրը հարմար է գնումների, այդ թվում՝ չծրագրված գնումների համար: Դուք անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահեշտ օրը չէ. հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատեք: Նույնիսկ ամենահասարակ գործերը երբեմն ավելի շատ ժամանակ և ուժեր կխլեն, քան սովորաբար: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի և ճիշտ կվարվեք, քանի որ նպատակին հասնելու շանս բոլոր դեպքերում ունեք: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Չի բացառվում՝ այսօր օգնականներ ու համախոհներ ձեռք բերեք, որոնք ավելի ուշ ձեր իսկական ընկերները կդառնան: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դրանք ո՛չ հոգնեցնող կթվան, ոչ էլ ձանձրալի: Նույնիսկ առօրյա խնդիրները ստեղծագործաբար կլուծեք, իսկ դա կոգեշնչի մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր կլինի լուրջ տրամադրվելը: Նույնիսկ ամենահասարակ գործերը այսօր ավելի մեծ ուժեր և ուշադրություն կպահանջեն, քան սովորաբար. չարժե մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Իրավիճակն իրատեսորեն գնահատելով՝ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել այն դեպի լավը փոխելու համար: Երեկոն հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ կբերի: Անսպասելի հյուր կգան հին ընկերները կամ ծանոթները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Սիրահարներին հաճելի պահեր են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դուք կկարողանաք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, շատերին լավ խորհուրդներ կտաք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին աշխատանքային կապերը, հարթել վերջին շրջանում լարված գործնական հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը լավը կլինի. շատ հարցերում հաջողակ կլինեք: Կարող եք ստանձնել ամենատարբեր գործերը, ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Նույնիսկ եթե հոգսերը սովորականից շատ լինեն, հոգնածություն չեք զգա: Դուք սկսածն ավարտին հասցնելու համար բավականաչափ էներգիա կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|