ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2874 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աստղերը ձեր կողմից կլինեն. արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր պատրաստ կլինեն գործել ու կաշխատեն ոչինչ չհետաձգել: Հնարավոր են լուրեր հեռվից, առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Չի բացառվում՝ աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ ունենաք: 

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ծանոթությունների համար: Շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Շատերին դուր կգան նույնիսկ ձեր թուլությունները, այնպես որ՝ պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, չնայած առողջ բանականությունը կհուշի, թե երբ ավելի լավ կլիներ հանգստություն պահպանել, զգույշ գործել ու խուսափել չմտածված արարքներից:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվել: Դուք շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, բայց ամեն անգամ չեք ուզենա նախաձեռնող լինել: Արժե ուշադրություն դարձնել տնային գործերին: Հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ կենցաղային խնդիրներ, որոնք վերջերս բարդացնում էին ձեր ու ձեր մտերիմների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, արդյունավետ օր է, շատ բանի կարող եք հասնել: Դուք հնարամիտ ու համառ կլինեք, ստեղծագործաբար կմոտենաք ցանկացած խնդրի: Հազիվ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարի ձեզ հասնել ուզածին: Օգնականներ ու համախոհներ գտնելու, շատ բանի ունակ մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու շանս կլինի:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաթղթեր կազմելու և ձևակերպելու համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Սիրահարներին հաճելի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք նպատակասլաց կլինեք, կհասնեք նրան, ինչին ձգտում եք, չնայած՝ այդ ամենը ուժեր կխլի: Արժե ամեն ինչում նախաձեռնող լինել՝ և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Նույնիսկ եթե այնքան էլ վստահ չեք ձեր ուժերին, գործեք: Հիմա դա բոլորին օգուտ կտա:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ոչ մեծ ուղևորությունները, զբոսանքները ձեզ կոգեշնչեն, լավ գաղափարներ կտան: Օգտակար կլինի ձեր կյանքում նոր բան ներմուծելը: Կարող եք վերադառնալ այն գործին, որը ժամանակին ձեզ հետաքրքրել է. հիմա այն կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք է վճռական գործել, չնայած՝ դրա ցանկությունը չեք ունենա: Շրջապատողները անընդհատ կշտապեցնեն ձեզ, իսկ դա կնյարդայնացնի: Կարևոր կլինի հույզերը վերահսկելը, ավելորդ բաներ չասելն ու պահի ազդեցության տակ հիմարություններ չանելը: Այստեղ օգնության կհասնի ավելի վաղ ստացած փորձը: Ի տարբերություն շատերի՝ դուք ձեր սխալները չեք կրկնի, միակ ճիշտ որոշումը կընդունեք:

Վատ օր չէ ուղևորությունների համար, խոսքը հատկապես գործնական ուղևորությունների մասին է: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, կապերը մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին մասնագիտական հետաքրքրություններով սերտ կապված էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է սիրային ժամադրությունների և ընկերական հանդիպումների համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերին դուր կգաք, ձեզ ավելի հարմարավետ կզգաք, եթե հանկարծ ուշադրության կենտրոնում հայտնվեք: Նույնիսկ սովորական ու միապաղաղ գործերն այսօր ձեզ ձանձրալի չեն թվա: Երբեմն կհաջողվի դրանց այլ կերպ մոտենալ, լրիվ անսպասելի արդյունքների հասնել:

Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում գործարքները, որոնց շնորհիվ նշանակալի եկամուտ կստանաք: Չի բացառվում իրավաբանական հարցերի հաջող լուծումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է աշխատանքի և ուսման համար: Ձեզ լավ կտրվեն շատ ու շատ գործեր, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չէր հավատում: Որոշ Կշեռքներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում և անմիջապես կիրառում կգտնեն նրանց: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք նախկինում ձեզ ծանոթ էին միայն հեռախոսազրույցների կամ նամակագրության միջոցով:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել, մտերիմներին ուրախացնել անսպասելի նվերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի: Չարժե փորձարկումներ անել ու ռիսկի դիմել, լավ է նախապատվությունը տաք աշխատանքի փորձված մեթոդներին: Մտածեք՝ արդյոք չարժե կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա՝ ժամանակավորապես հետաձգելով խոշոր ծրագրերը: Ինտուիցիան կհուշի ճիշտ լուծումը:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Անկեղծությունը կօգնի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ: Շատ բաների մասին կարող եք պայմանավորվել՝ խուսափելով վեճերից ու տարաձայնություններից, որոնք բոլորի տրամադրությունը կփչացնեին: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ հաճելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բազում նոր գաղափարներ կունենաք, որոնցով արժե կիսվել ամենատարբեր մարդկանց հետ: Դուք աջակցություն կստանաք, որի շնորհիվ կանեք այն, ինչ մտածել եք: Հաճախ հաջողակ կլինեք. կկարողանաք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Ֆինանսական վիճակը բարենպաստ է, հաջող կլինեն գնումները:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք, հրաժեշտ կտաք մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Չի բացառվում ծանոթությունը, որը ձեզ համար շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Դրական միտումներից ամբողջությամբ օգտվելու համար պետք է վճռական գործել: Համառությունը և ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ անհրաժեշտ տպավորությունը թողնել շրջապատողների վրա:

Դուք հեշտությամբ կլուծեք շատ ու շատ հարցերը. դրանում կօգնի ինտուիցիան: Կողքից կարող է թվալ, որ անասելի հաջողակ եք, իսկ իրականում կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կդասավորվի, եթե հանգստություն պահպանեք, դատարկ բանի պատճառով էլ չվշտանաք: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ: Ուրիշների խորհուրդները ամեն անգամ լավը չեն լինի և հաճախ պարզապես կշեղեն ձեզ:

Նրբանկատությունն ու համբերատարությունը կօգնեն լավ հարաբերություններ պահպանել ընկերների և ընտանիքի անդամների հետ, խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Սիրելի մարդու հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնք երկուսիդ էլ կգրավեն: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ սիրային բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք և պատրաստ եղեք համառություն դրսևորել: Դուք շատ խոչընդոտներ պիտի հաղթահարեք դրված նպատակներին հասնելու համար: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից դժվար կտրվեն, հատկապես՝ օրվա առաջին կեսին:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ավելի հաճախ կզգաք աստղերի աջակցությունը: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաջող զուգադիպություններ, հաճելի պահեր ու ոգեշնչող, տրամադրություն բարձրացնող իրադարձություններ են սպասվում: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև որոշումներ ընդունելու համար. դուք պատրանքներ չեք կառուցի և ճիշտ կգնահատեք իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2874 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2