ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3691 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր շատ բան ծրագրածի համաձայն չի ընթանա, երբեմն լրիվ անսպասելի անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կհայտնվեն: Դուք բավական արագ ելք կգտնեք իրավիճակից, բայց ապրումներից խուսափել բոլոր Խոյերին չի հաջողվի: Տրամադրությունը կլավանա, երբ հասկանաք, թե ինչ և ինչու պետք է անեք:

Չեն բացառվում լավ նորությունները: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ուսման հետ: Ձեր ձեռքբերումների մասին կիմանան մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը զգուշություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Այդ հատվածում որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը ձեզ համար կարևոր գործերի մասին է: Հնարավոր են անսպասելի նորություններ: Մի ծուլացեք ստուգել ստացված ինֆորմացիան, քանի որ վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի մոլորության մեջ գցել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ է: Այն հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Մարդիկ, ովքեր նեղացրել են ձեզ, կհասկանան, որ իզուր են այդպես վարվել ու կփորձեն ամեն ինչ ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել դրված նպատակներին: Հիմա համբերատարությունն ու սպասելու ունակությունը շատ կարևոր կլինեն, քանի որ առանց դրանց չեք կարողանա հաջողության հասնել: Շատ Երկվորյակների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Օրվա երկրորդ կեսն առաջինից ավելի արդյունավետ ու հաճելի կանցնի: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օրինակ, որոշ բարդ ու կարևոր հարցեր կարող են լուծվել առանց ձեր մասնակցության: Կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնցից վաղուց լուր չունեիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք կփորձեք վերահսկել ձեզ, և ճիշտ կվարվեք: Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով, ուժեղ ու հակասական ապրումները կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ, նրանց շնորհիվ կհաղթահարեք դժվարությունները: Չեն բացառվում աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նորությունները: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Հավանական են լավ նորություններ, որոնք կարող են վերաբերվել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներից մեկին: Ապագայի ծրագրերը կփոխվեն. նոր գաղափարներ կծնվեն ու կուզենաք անհապաղ անցնել դրանց իրագործմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք չեք բողոքի: Հնարավոր են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, սակայն կոնֆլիկտներ թույլ չեք տալ, իսկ ոչ մեծ վեճերը կարող են նույնիսկ օգտակար լինել: Դրանց շնորհիվ կհաջողվի ճիշտ որոշումներ ընդունել:

Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Հաճախ դրանք կապված կլինեն ուսման, աշխատանքի կամ ստեղծագործելու հետ: Դուք առանց աջակցության էլ կարող էիք, բայց երևի կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ հետ միասին անցնել նոր գործին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ժամանակին ընդունած ճիշտ որոշումների շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված բիզնեսի կամ աշխատանքի հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել գործնական հարաբերությունները, որոնք ժամանակին ձեզ համար շատ կարևոր են եղել: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք:

Գիտելիքների ու փորձի շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, ձեզ ու ձեր մտերիմներին կազատեք որոշ խնդիրներից: Շատ Կույսեր այսօր կհաշտեցնեն վիճողներին, կօգնեն ընդհանուր լեզու գտնել իրար հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունը, իրերին լավատեսորեն կնայեք: Նոր հեռանկարներ կբացվեն, մոտ ապագայի հետ կապված հետաքրքիր ծրագրեր կունենաք: Օգնականներ, համախոհներ կհայտնվեն, որոնց աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք:

Շատ Կշեռքներ անձնական խնդիրները լուծելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենան: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստությունն ու ինքնատիրապետումը կօգնեն հաջողության հասնել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զիջումների գնալ, և դա ձեզ դուր չի գա: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների հետ, որոնք կասկածի տակ կդնեն երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Ամենակարևորը նպատակների ու առաջնահերթությունների հարցում որոշակիություն մտցնելն ու խառնաշփոթից խուսափելն է:

Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմներին. դա օգտակար կլինի և՛ ձեզ, և՛ նրանց: Օրվա երկրորդ կեսին հավանական են կարևոր զրույցներ: Դրանք կօգնեն որոշումներ ընդունելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի: Օրվա առաջին կեսին ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևոր է չշտապելը: Երբեմն ավելի շահավետ է թույլ տալը, որպեսզի իրադարձություններն իրենց հունով զարգանան, այլ ոչ թե իրավիճակը փոխելու համար ջանքեր գործադրելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում լավ գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Մտածածը քննարկեք համախոհների հետ: Ձեզ կհուշեն՝ ինչպես է պետք գործել, ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել համախոհների աջակցության շնորհիվ:

Շատ Այծեղջյուրների այսօր հեռվից լավ նորություններ են սպասվում: Չեն բացառվում մասնագիտական կամ ստեղծագործ համագործակցության հետ կապված առաջարկները: Կուրախացնի այն, որ ձեր տաղանդները չնկատված ու չգնահատված չեն մնացել: Այսօր դրանք պատրաստ կլինեն ընդունել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել հենց այն գործերում, որոնց պատճառով վերջերս շատ էիք հուզվում: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Մի շտապեք պատասխան տալ, պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք և դրա համար ժամանակ կունենաք: Հավանական են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններ: Որոշ Ջրհոսներ գաղափարներ կունենան, որոնց իրագործումը եկամուտ կխոստանա:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Կոնֆլիկտներ չեն առաջանա ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Հնարավոր են ցավալի պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, սակայն տրամադրությունը կարող է փչանալ: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, լավատեսությունը կվերադառնա:

Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող նորություններ կբերի: Շատ Ձկներ կհասկանան, որ պատրաստ են նոր գործեր ստանձնել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում կկարողանան օգնել մտերիմները: Բացի այդ, չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3691 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7