Աստղագուշակ․ ապրիլի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4098 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Օրը հարմար չէ վիճելու համար: Մեծ է հավանականությունը, որ շուտով կուզենաք հաշտվել, ինչն անելը հեշտ չի լինի: Տհաճ պահերից կկարողանան խուսափել նրանք, ովքեր կփորձեն բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանել, ոչ ոքի չդիմել օգնության խնդրանքով: Հնարավոր կդառնա այն խնդիրների լուծումը, որոնք վերջերս ձեզ հանգիստ չէին տալիս: Բայց այստեղ կարևոր կլինի համառություն դրսևորելը: Հավանական են փոքրիկ, բայց հաճելի անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող նորություններ: Ուրախացեք դրանցով և ուրախացրեք մյուսներին. դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք ամեն ինչում կձգտեք կարգուկանոնի, բայց դրան հասնել միշտ չի հաջողվի: Առավել բարդ կլինի այն Ցուլերի համար, ովքեր շատ են շփվում ու սերտ համագործակցում են այլ մարդկանց հետ: Չեն բացառվում կոնֆլիկտները, ժամանակ խլող վեճերը: Արագ ընդհանուր լեզու գտնել կհաջողվի միայն նրանց հետ, ովքեր ձեզ վաղուց են ճանաչում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով ու համագործակցության առաջարկներով: Այս շրջանը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք մտերիմներին ու բաց չեք թողնի նրանց ուրախացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զգույշ եղեք, և օրն այնքան էլ վատ չի դասավորվի ձեզ համար: Հիմա չարժե շտապողական որոշումներ ընդունել, գործերի հարցում էլ մի շտապեք: Մտածված գործողությունները թույլ կտան հասնել անհրաժեշտ արդյունքի, ստանալ ավելին, քան ակնկալում էիք: Հնարավոր են անսովոր պատահարներ, տարօրինակ զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչների դրանք հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Սակայն երկար մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է ուսման, աշխատանքի ու օգտակար գործերի համար: Դուք ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, կլսեք միայն լավ խորհուրդները: Շատ Խեցգետիններ հենց այսօր կստանձնեն այն գործը, որի շնորհիվ կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերն ու պիտանի ծանոթություններ հաստատել: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին, հավանության կարժանացնեն ձեր այն գաղափարները, որոնց խելամտության վրա մեկ ուրիշ ժամանակ անպայման կկասկածեին: Դուք ամենայն հավանականությամբ հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք տարբեր զրույցներ վարել, քննարկել գործնական ու անձնական թեմաները, վիճել պրակտիկ հարցերի ու կյանքի իմաստի շուրջ: Այսօր պարզ կդառնա, որ ընկերներ ու համախոհներ ավելի շատ ունեք, քան մտածում էիք: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որն ավելի ուշ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի կարիերայի զարգացման ու մասնագիտական ինքնաիրացման մասերով: Դժվարությունները քիչ հավանական են: Բայց եթե դրանք ծագեն, հիշեք, որ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանց հետ միասին կկարողանաք անել այն, ինչ մտածել էիք, իրագործել նոր գաղափարները, որքան էլ համարձակ դրանք թվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող օր է: Այն հարմար է շփումների, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, որին դիմակայելը դժվար կլինի: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհնչեն: Առօրյա գործերը ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել այն, ինչ բաց էիք թողել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադիր եղեք. դա ձեզ չի խանգարի: Սխալների հավանականությունն այսօր բավական մեծ է: Բարեբախտաբար, դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Ամենայն հավանականությամբ, խոսքը միայն փոքրիկ թյուրիմացությունների ու ժամանակի ցավալի կորստի մասին կլինի: Ինքներդ ձեզ վրա մի բարկացեք, որ ինչ-որ բան աչքաթող եք արել: Իրականում դուք իրավիճակից վատ գլուխ չեք հանել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել այն գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք նվիրել: Մնացած ամեն ինչ պետք է հետաձգեք, բայց դրա համար չեք զղջա: Երկրորդական գործերին անցնելու ժամանակը դեռ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր առաջարկներ, ոգեշնչող նորություններ: Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ մյուսներին անել չի հաջողվել: Շրջապատողները, գրավված ձեր հաջողություններով, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հավանական են օգտակար ծանոթություններ, չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը, գործարքներ կկնքեն, որոնք շուտով կսկսեն եկամուտ բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար օգտակար գործերի համար: Ձեզ կհաջողվի աջակցել նրանց, ովքեր հուսահատվել էին, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ ձեր փորձին ավելի շատ կվստահեն, քան սեփական առողջ բանականությանը: Հնարավոր կդառնա այն գործնական կամ անձնական հարաբերությունների վերականգնումը, որոնք նախկինում թանկ էին ձեզ համար: Մի մոռացեք հանգստանալու մասին: Դուք շատ բանի ունակ կլինեք, բայց երբեմն նաև դադար վերցնելու, ուժերը վերականգնելու կարիք կունենաք: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ուշադիր եղեք: Այսօր զգուշությունը կարևոր է կյանքի բոլոր բնագավառներում, իսկ անփութությունը կարող է տհաճություններով ավարտվել: Սակայն ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ: Լավատեսություն պահպանեք և անպայման կգտնեք ծագած խնդիրները լուծելու ձևը: Կուրախացնի մտերիմների աջակցությունը, արագ կկարողանաք փոխհասկացողության հասնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Ձեր հմայքին դիմակայել չեն կարողանա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար շրջապատողների մեջ միայն թերություններն են նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց արդյունավետ օր է: Դուք հաճախ ստիպված եք լինելու պայքարել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, ջանքեր գործադրել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Դուք չեք նահանջի, իսկ համառությունը հրաշալի պտուղներ կտա: Շատ Ջրհոսների այսօր ձեռք բերած փորձը հետո դեռ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ կկարողանան հասնել նրան, ինչին վաղուց էին ձգտում: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար: Կարող եք մտերիմների հետ քննարկել ընդհանուր գործերն ու համատեղ գործողությունները՝ առանց վախենալու տարաձայնություններից ու կոնֆլիկտներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շրջապատողների հետ գաղափարներով կիսվելու, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հրաշալի խորհուրդներ տան, հուշեն, թե ուր է պետք շարժվել: Բայց ամենակարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք ու չեք զղջա դրա համար: Շատ Ձկների այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, կշռադատված որոշումներ կընդունեք, նույնիսկ երբ շրջապատողները խուճապի մատնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|