Աստղագուշակ․ ապրիլի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3902 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր հանդիպումների, պատասխանատու բանակցությունների, ինչպես նաև այնպիսի որոշումների օր է, որոնք կարող են ազդել ձեր կյանքի վրա: Դուք ստանձնած ամեն ինչին լուրջ կվերաբերվեք, կփորձեք սխալներ թույլ չտալ, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք մյուսները չեն նկատել: Ձեզ կհաջողվի արագ հեռացնել ճանապարհին առաջ եկած արգելքները, մոտենալ կարևոր նպատակներին: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք ժամանակին կլինեն, կօգնեն ձեզ խուսափել շատ ապրումներից ու հուզումներից: Նախապես ծրագրված գնումները հաջող կլինեն: Սպոնտան գնումներից լավ է հրաժարվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է աշխատանքի ու այլ օգտակար գործերի համար: Կուրախացնեն համախոհների հետ շփումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կոգեշնչեք մեկդ մյուսին, արագ կպայմանավորվեք ապագայի ծրագրերի շուրջ: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, սակայն դրանք ձեզ համար խնդիր չեն դառնա: Բացի այդ, պարզ կդառնա, որ շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում: Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հավանական են հեռվից լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ ծանոթ, և՛ լրիվ նոր խնդիրների լուծումից: Հաճախ օգտակար կլինի այն, ինչը հասցրել եք ավելի վաղ սովորել: Նշանի շատ ներկայացուցիչներ ճիշտ որոշումներ կընդունեն՝ հենվելով սեփական փորձի վրա: Ուրիշների ոչ այնքան լավ խորհուրդները Երկվորյակներին չեն շեղի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի ու շատ գրավիչ գործնական առաջարկներով: Չի բացառվում՝ ձեր գիտելիքներին ու տաղանդներին նոր կիրառում գտնեք: Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խուսափեք տհաճ հուշերից, մի մտածեք վատի մասին: Հետևեք ձեր հուզական վիճակին. եթե տրամադրությունն ինչ-որ մանրուքի պատճառով փչանա, հոգեկան հավասարակշռությունը վերականգնելը բարդ կլինի: Դուք հաճախ աջակցության կարիք կունենաք: Այդ հարցով դիմեք նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն ու լավ են հասկանում: Կուզենաք կյանքում բազմազանություն մտցնել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր կլինի: Առողջ բանականությունը ձեզ հետ կպահի կասկածելի միջոցառումներին ու արկածախնդրություններին մասնակցությունից, որոնք դատապարտված են անհաջողության: Չեն բացառվում աշխատանքային վեճերը: Ամեն անգամ հեշտությամբ ընդհանուր լեզու չեք գտնի գործընկերների ու ղեկավարության հետ, բայց ի վերջո դա ձեզ կհաջողվի անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը թույլ կտա ամենատարբեր գործերում հաջողության հասնել: Շատ Առյուծների այսօր կօգնի ավելի վաղ ստացված փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, ելք կգտնեն ոչ միանշանակ իրավիճակներից: Այնտեղ, որտեղ խոսքը ֆինանսների մասին կլինի, օգտակար կլինեն ինտուիցիայի հուշումները: Լսեք նրան և գումարը զուր չեք վատնի: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Շատ հավանական է սիրային հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Այն հարմար է շատ գործերի համար, բայց ավելի հեշտությամբ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է անհրաժեշտ: Դուք կտեսնեք այն, ինչ մյուսները չեն նկատել, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք այն իրավիճակներում, որոնք շրջապատողներին համարյա անհույս են թվում: Ձեր օրինակը շատերին կոգեշնչի: Մարդիկ, ովքեր կորցրել էին սեփական ուժերի հանդեպ հավատը, կդիմեն ձեզ աջակցության խնդրանքով: Կարող եք ուսում սկսել, զբաղվել հետազոտական գործունեությամբ: Այստեղ ձեզ կօգնի կենտրոնանալու, ժամանակին կարևոր մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խաղաղասիրաբար տրամադրվեք: Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել, հնարավորինս խուսափել լարված զրույցներից, այն հարցերի քննարկումից, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Անտեղի արված նկատողությունը, պատահաբար լեզվից թռած խոսքը կարող են վատ անդրադառնալ այն հարաբերությունների հետագա զարգացման վրա, որոնք ձեզ համար շատ կարևոր են: Օրը բարենպաստ է աշխատանքի, ստեղծագործ խնդիրները լուծելու համար ու հնարավորություն կտա ուսման մեջ հաջողության հասնել: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, երբ կարողանաք կենտրոնանալ կարևոր բանի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել իրերի հանդեպ սեփական հայացքի, ցանկացած խնդրի լուծման անսովոր մոտեցման շնորհիվ: Դուք փորձարկումներ անելուց չեք վախենա, կգտնեք նպատակին տանող սեփական ուղիները: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի շփումներ է խոստանում սիրելի մարդու հետ: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու ձևը: Կարող եք նախաձեռնող լինել հարաբերություններում. ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է, չնայած՝ ոչ այնքան արդյունավետ: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Սկզբում դա ձեզ կվշտացնի, բայց ավելի ուշ կհասկանաք, որ ստեղծված իրավիճակն ունի նաև իր լավ կողմերը: Կարևոր է չշտապել ո՛չ եզրակացությունների, ո՛չ էլ գործողությունների մասով: Հանգիստ ամեն ինչի շուրջ մտածելով՝ կհասկանաք, թե ինչպես գործել ու ուր շարժվել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր կդառնա այն կոնֆլիկտների կարգավորումը, որոնք վերջերս վշտացնում էին ձեզ: Հավանական են անսպասելի նվերներ ու անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ էիք վիճում: Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել տանն ու աշխատավայրում, նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կկարողանաք փոխհասկացողության հասնել ու ամեն ինչի մասին պայմանավորվել: Չի բացառվում՝ հնարավոր դառնա հին կապերի վերականգնումը, դեպի լավը կփոխեք լարված հարաբերությունները: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Որոշ Այծեղջյուրներ կսովորեն այն, ինչ նրանց վաղուց էր հետաքրքրում: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք, լավ է չշտապեք գործարքների ու գնումների հարցերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջող օր է: Դուք ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ ու չեք սխալվի: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ում հետ ասես կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Բացի այդ, հենց այդ հատվածն է հարմար ձեր իրական ցանկություններից ու նպատակներից գլուխ հանելու, առաջնահերթությունները դնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր շատերը կուզենան ձեզ հետ գործ ունենալ, բայց բոլորին չի կարելի վստահել: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ հետաքրքիր բաներ էիք լսել: Չի բացառվում արդյունավետ համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչպես կարող են մեծացնել իրենց եկամուտները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|