ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2839 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ միանշանակ օր է: Դուք կփորձեք միաժամանակ մի քանի գործ անել, չնայած՝ լավ կլիներ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանայիք: Որոշ Խոյեր չափազանց մտահոգ կլինեն, թե ինչ են իրենց մասին մտածում շրջապատողները, իսկ դա կխանգարի, որպեսզի նշանի ներկայացուցիչները վարքի ճիշտ ձև ընտրեն:

Հիշեք, որ խորհուրդները միշտ չէ, որ օգտակար են, բացի այդ, դրանք կտան մարդիկ, որոնք միայն մոտավոր պատկերացում ունեն այն խնդիրների մասին, որոնց բախվել եք: Երբ խոսքը կարևոր բանի մասին լինի, լավ է ղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է, հնարավոր են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից ու կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել ու չգիտեն՝ ինչպես դուրս գալ նրանից: Շրջապատողները կվստահեն ձեր փորձին ու հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Հնարավորություն կունենաք թեկուզ վիրտուալ տիրույթում շփվել ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Ձեզ կհաջողվի արագ շահել նոր ծանոթների համակրանքն ու հարգանքը: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց. ինչքան շատ մարդիկ իմանան ձեր ունակությունների ու տաղանդների մասին, այնքան լավ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հաջող կսկսվի: Աշխատեք նրա առաջին կեսն առավելագույնս արդյունավետ օգտագործել. այդ հատվածում շատ բաների կարող եք հասնել: Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները լավ է անցկացնեք մինչև ճաշ, ընտանեկան խնդիրներից էլ հնարավորինս շուտ գլուխ հանեք:

Ավելի ուշ լուրջ խնդիրներ կհայտնվեն, և դուք չեք կարողանա խուսափել դրանց լուծում տալուց: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն կենցաղային խնդիրները լուծելու կամ ձեր ու ձեր մտերիմների հանգիստը կազմակերպելու հետ: Ամենայն հավանականությամբ, խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, որը խելամիտ կծախսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Դուք պետք է լուծեք ուրիշների խնդիրները, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Սկզբում դա հոգնեցնող չի թվա, բայց արդեն օրվա կեսին կզգաք կուտակված հոգնածությունը: Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից, մի մտեք մարտի մեջ, որից կարող եք խուսափել: Լավագույն օրը չէ ուժեղ մրցակցի դեմ պայքարելու համար, քանի որ այդ պայքարից հաղթող դուրս գալը հեշտ չի լինի:

Երեկոն հարմար է չհոգնեցնող զբաղմունքների համար: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը. դա կօգնի դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ, որը դրական հույզեր կպարգևի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները զարմանալիորեն հստակ կլինեն:

Գործերում հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք գոհ կմնաք, թե ինչի եք կարողացել հասնել: Ապագայի ծրագրերը կարող եք քննարկել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր նպատակները: Դուք աջակցություն կստանաք, որի ակնկալիքը չունեիք: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք հույս դնել միայն ձեզ վրա, իսկ երբ է պետք օգնության դիմել, այնպես որ՝ ուժերը զուր չեք վատնի: Շրջապատողների հետ վեճերը քիչ հավանական են, և եթե տարաձայնություններ առաջանան, դուք հեշտությամբ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, փաստերը ձեր ձեռքի տակ կլինեն:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, սպոնտան գնումներն էլ անհաջող կլինեն: Գործարքներ կնքելու հարցում էլ մի շտապեք: Մանրամասն ուսումնասիրեք պայմաններն ու մի վստահեք այն խորհուրդներին, որոնք կտան հետաքրքրված մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենտրոնացեք ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու վրա: Միաժամանակ պետք է ինքնուրույն գործեք: Գործին օգնականների ներգրավելու փորձը երկար տարաձայնությունների ու վեճերի կհանգեցնի, որոնցից օգուտ քիչ կլինի: Չի բացառվում՝ օրվա մեծ մասը ստիպված լինեք նվիրել ձանձրալի ու հոգնեցնող աշխատանքին: Օրը փորձ կնվիրի, որը ձեզ շուտով պետք կգա:

Բարենպաստ օր է բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաների համար: Օգուտ կտան նաև չափավոր ֆիզիկական վարժությունները, որոնք կօգնեն ձեզ ավելի առույգ զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի: Կյանքի մյուս ոլորտներում կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ: Սակայն դու արագ կհաղթահարեք դրանք. կօգնեն փորձը, առողջ բանականությունն ու ձեր ուժերն իրատեսորեն գնահատելու կարողությունը:

Հարմար օր է ձեր մասին բարձրաձայնելու, ծրագրերով կիսվելու համար, օրինակ՝ վիրտուալ տիրույթում: Նոր ու բավական ազդեցիկ համախոհներ կհայտնվեն: Չի բացառվում՝ արդեն օրվա վերջին նրանցից համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան լավ կստացվի, աշխատանքին վերաբերող գաղափարներ կունենաք, պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել եկամուտները մեծացնելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա, քանի որ հազիվ թե աջակցություն ստանաք նույնիսկ այն մարդկանցից, որոնք այն խոստացել են:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով ու հաջող գնումներով: Այն հարմար է կենցաղային խնդիրները լուծելու համար: Ձեզ կհաջողվի վերանորոգել փչացած տեխնիկան, ազատվել անպիտան իրերից: Որոշ Աղեղնավորներ շատ պատահական տանը օգտակար իրեր կհայտնաբերեն: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք համառ ու հաստատակամ կլինեք, դժվարություններից չեք վախենա ու ձեր ուզածին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Դրանք ընդունելու դեպքում կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, եկամուտների նշանակալի աճն էլ սարերի հետևում չի լինի: Դեռևս շատ բան մի վերցրեք ձեզ վրա, թող նոր խնդիրները մաս-մաս հայտնվեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց փոխհամաձայնության հասնել կհաջողվի: Դուք պատրաստ կլինեք զիջումների գնալ, իսկ շրջապատողները կգնահատեն դա: Սակայն սկզբունքային հարցերում կարող եք ամրություն ցուցաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը ուզածի նման չի դասավորվի, բայց այն անհույս վատը համարել պետք չէ: Նոր հնարավորություններ կհայտնվեն, աշխատեք բաց չթողնել դրանք: Միշտ չեք կարողանա գործել փորձված մեթոդներով, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նոր բան փորձել:

Գործնական հարաբերությունները սովորականից լարված կլինեն, բայց կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում աջակցության կարիքն ունեք: Տան համար օգտակար իրեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կենտրոնացեք ընտանեկան գործերի վրա: Այսօր դուք հնարավորություն կունենաք լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող հարցերը, որոնք ոչ միայն խանգարում էին առաջ շարժվել, այլև պարզապես թույլ չէին տալիս ապագայի ծրագրեր կառուցել: Մի վախեցեք անկեղծ խոսել ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին, խուսափեք ակնարկներից ու կիսատ ասված բաներից: Անկեղծությունը փոխհասկացողության հասնելու ամենակարճ ճանապարհը կլինի:

Մասշտաբային ու հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք: Նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք, որոնց շնորհիվ արագ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2839 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3