ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2955 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք համբերատար ու խելամիտ լինել: Սա ամենահասարակ օրը չէ, բայց այն վատն անվանել էլ չի կարելի: Առավոտյան բարդ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն նույնիսկ մտերիմների հետ չեք կարողանա լեզու գտնել: Բայց ավելի ուշ կհաջողվի փոխհասկացողության հասնել, պայմանավորվել բոլորի համար կարևոր բաների մասին:

Ավելի ուշ կգա կարևոր բանով զբաղվելու համար հարմար ժամանակը: Այստեղ դուք մեծ ընտրություն կունենաք. միանգամից մի քանի գործ ձեր ուշադրությունը կպահանջի: Սկսեք նրանից, ինչն ամենահեշտն է թվում: Առաջին հաջողությունները կոգեշնչեն ձեզ, առաջ շարժվելն էլ կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Աստղերը գործերում առաջընթաց, նոր նախաձեռնություններում հաջողություններ ու վաղուց ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերին լուծում են խոստանում: Շրջապատողները կնկատեն ձեր տաղանդներն ու ունակությունները, որոնց մասին նախկինում չէին կռահում: Դա շատ օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից:

Օրը հարմար է ուսման համար, դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց և բաց չեք թողնի ձեր շանսը: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կփորձեն ձեզ համար օգտակար բան անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն խանգարի հասնել նպատակին: Դուք մտածածից չեք հրաժարվի, և ձեր համառությունը պտուղներ կտա: Հաջողությունը կգա, չնայած՝ մի քիչ ավելի ուշ, քան կանխատեսում էիք: Բարեբախտաբար, դուք բավականաչափ համբերատար կլինեք ու չեք կորցնի ինքնավստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան միանգամից չստացվի:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, կարևոր ու պատասխանատու օր է: Չի բացառվում՝ անհրաժեշտ լինի լուրջ որոշումներ ընդունել, ուրիշների համար պատասխանատվություն վերցնել: Կարևոր կլինի շտապողական դատողություններից խուսափելը: Ուսումնասիրեք իրավիճակը, ուշադրություն դարձրեք մասերին: Այն, ինչ հիմա մանրուք է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց ձեզ կհաջողվի հարթել ամենասուր անկյուններն ու խուսափել կոնֆլիկտներից: Լարված պահերին հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի ուրախացնել նրանց, ովքեր համարյա պատրաստվում էին բարկանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, ներդաշնակ օր է: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Դուք արագ կսովորեք նորը, կմտապահեք այն ամենը, ինչը թեկուզ տեսականորեն կարող է պետք գալ: Լավ գաղափարներ կունենաք, ձեր ծանոթները կաջակցեն դրանց:

Բաց լինելը, անկեղծությունը շատ տեղին կլինեն շփումների ժամանակ, կօգնեն մոռանալ այն, որ վիրտուալ զրուցակիցներից ձեզ շատ կիլոմետրեր են բաժանում: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ կդասավորվի, հաճախ հիանալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Հաջող կլինեն փորձարկումները: Հաճախ դեպի նպատակը կգնաք այն ուղիներով, որոնց մասին մյուսները չէին էլ կռահում: Աշխատանքային խնդիրները լուծելիս հնարավոր են ձգձգումներ: Համբերատար ու հաստատակամ եղեք:

Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք տնային գործերին, մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Չի բացառվում՝ ստիպված լինեք այն ցուցաբերելու համար փոխել ծրագրերը: Ձեր գիտելիքները պետք կգան նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել ու չեն կարողանում ելք գտնել նրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Հաջող կլինեն գործնական բանակցությունները: Այն մարդկանց վրա, որոնց հետ պետք է համագործակցեք, ամենալավ տպավորությունը կթողնեք: Դուք առանց ձանձրացնելու և անկաշկանդ կպատմեք նրա մասին, թե ինչքան շատ բան եք կարողանում և ինչ հաղթանակներ եք հասցրել տոնել: Նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, արագ կսկսեն վստահել ձեզ:

Ձեր մասին կարող եք հիշեցնել հին ծանոթներին, նրանք ուրախ կլինեն: Հնարավորություն կունենաք վերականգնել սիրային հարաբերությունները, եթե ուզենաք: Հին տարաձայնություններն ու կոնֆլիկտները կմնան անցյալում: Անցյալում կմնան նաև փոխադարձ վիրավորանքները, որոնք խանգարում էին հասկանալ իրար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Առաջին հաջողությունները չեն ուշանա, ոգեշնչվածություն կհաղորդեն ու կօգնեն առաջ շարժվել: Համախոհներ կգտնվեն, որոնց աջակցության շնորհիվ արագ կյանքի կկոչեք ձեր մտահղացումները: Բիզնեսի ու կոմերցիոն գործունեության հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Ամենահնարամիտ Կարիճները եկամուտների նոր աղբյուր կգտնեն, օրինակ, կմտածեն՝ ինչպես փող աշխատեն իրենց հոբբիի օգնությամբ:

Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Նրանց դուր կգան ձեր ծրագրերը, իսկ ձեզ՝ նրանց առաջարկներն ու խորհուրդները: Երեկոն հրաշալի է իմպրովիզացված ընտանեկան տոն կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ և ուշադիր եղեք: Սա բարդ օր է, վտանգ կա՝ սխալներ անեք, որոնք ուղղելը դժվար կլինի: Օրը հատկապես բարդ կլինի շփումների տեսանկյունից: Դուք կարող եք վիրավորել շրջապատողներին, ձեր նկատողություններով փչացնել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար:

Բայց դրական միտումներ էլ կնկատվեն: Հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործից, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցը: Հաջողությունների միանգամից հասնել չի ստացվի, բայց եթե համառ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բավական բարդ կլինի: Անհաջող կանցնեն բանակցությունները, նույնիսկ ամենահասարակ հարցերի քննարկումը երբեմն վեճով կավարտվի: Լավ է հետաձգեք կարևոր զրույցները մինչև օրվա երկրորդ կեսը. այն ավելի բարենպաստ կլինի:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան նկատելի կդառնան դրական միտումները: Որոշ Այծեղջյուրներ լավ նորություններ կստանան, որոնց վաղուց էին սպասում: Ապագայի նոր ծրագրեր կունենաք: Շուտով կանցնեք դրանց իրագործմանը, իսկ հիմա ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք ու նախապատրաստվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող, բարենպաստ օր է: Դուք շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն, դուք հոգնածություն չեք զգա: Ավելին, շատ Ջրհոսներ իրենք իրենց համար նոր առաջադրանքներ ու փորձություններ կմտածեն, որոնք պետք է հաղթահարեն:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նորություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ հին ընկերների շնորհիվ նորերին ձեռք բերեք: Այսօր դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Հեռախոսային խոսակցությունը կամ հաղորդագրություններով փոխանակվելը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող են դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև ու հաջող օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կարող եք անմիջապես կյանքի կոչել: Այդ հարցում հաճույքով կօգնեն ընկերները, ինչպես նաև պատահական ծանոթները, որոնք ձեր ծրագրերը հավանել են: Հնարավոր են կարևոր բացահայտումներ: Չի բացառվում՝ մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանաք ու անպայման կիրառում կգտնեք նրան:

Ժամանակը զուր մի վատնեք: Կարևոր կլինի կոնկրետ գործերով զբաղվելը, որոնք թույլ կտան նշմարելի ապագայում արդյունք ստանալ: Նույնիսկ ընթացիկ խնդիրների լուծմանը կարող եք ստեղծագործաբար մոտենալ և հենց այդպես էլ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2955 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8