Աստղագուշակ․ ապրիլի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3817 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արդյունավետ օր է: Այն հարմար է ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար կարևոր գործերի համար: Դուք էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ, և դա իսկապես այդպես է: Կարևոր կլինի նպատակը ճիշտ դնելը, հակառակ դեպքում ուժերը զուր կվատնեք, իսկ բարենպաստ պահը կկորցնեք: Կարևոր կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հոգ չէ, եթե մտածածն անհապաղ իրագործել չստացվի: Փոխարենը դուք ժամանակ կունենաք մանրուքները քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կայծակնային հաղթանակների ու նոր գործերում հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք: Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի հատկապես օրվա առաջին կեսին, երբ առանձնակի տպավորվող ու խոցելի կլինեք: Երբեմն մտերիմների անմեղ նկատողություններից կվիրավորվեք կամ սրտին շատ մոտ կընդունեք այն մարդկանց խոսքերը, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեք: Կարևոր կլինի կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Ինչքան էլ ուզենաք թուլանալ ու բոլոր գործերը հետաձգել, դրա համար հիմա հարմար պահ չէ: Լավ է չհրաժարվեք ծրագրերից, նույնիսկ եթե դրանց իրագործումը հեշտ չլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար է աշխատանքային խնդիրները լուծելու համար: Ձգտելով հասնել լավագույն արդյունքների՝ դուք ուժերը չեք խնայի, համարձակ փորձարկումներ կանեք, ուզածը ստանալու սեփական մեթոդը կփնտրեք: Այդ ամենը պտուղներ կտա: Ձեր ջանքերն ու հաջողություններն աննկատ չեն մնա. դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից կախված կլինի ձեր կարիերայի զարգացումը: Մտերիմների հետ երբեմն փոքրիկ տարաձայնություններ կլինեն, բայց լուրջ վեճեր թույլ չեք տա: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կկարողանաք ուրախացնել ձանձրացողներին, բարձրացնել բոլորի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ չի լինելու, հատկապես՝ օրվա սկզբին: Այդ հատվածում հնարավոր են պրովոկացիաներ ու մանիպուլյացիաներ: Ձեր կողքին չափազանց շատ մարդիկ կհայտնվեն, ովքեր սովոր են իրենց ուզածին խորամանկության միջոցով հասնել: Մի հավատացեք այն ամենին, ինչ մյուսներն են ասում: Ավելի ուշ շատ բան կպարզվի, դուք կկիսվեք սեփական նպատակներով ու դրանց հասնելու մեթոդներով: Մտերիմ մարդը ձեզ կաջակցի ու լավ խորհուրդ կտա: Հարմար օր է երկուսիդ համար կարևոր բաների մասին զրուցելու համար: Նույնիսկ եթե ամեն ինչի հետ համաձայն չլինեք, դա կոնֆլիկտի չի հանգեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանեք: Հենց այն ձեզ այսօր կօգնի հաջողության հասնել, խուսափել դժվարություններից ու խնդիրներից: Դուք ինքներդ ձեր հանդեպ պահանջկոտ կլինեք, կփորձեք խուսափել անկարգապահությունից, թեթևամտությունից, դրա հետ միասին իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերն ու չեք փորձի անհնարինին հասնել: Մտերիմների հետ արժե քննարկել ոչ վաղ անցյալի իրադարձություններն ու ապագայի ծրագրերը: Այդպես կկարողանաք օգտակար խորհուրդներ ու իրական օգնություն ստանալ: Չի բացառվում՝ մարդը, ով նախկինում ձեզ չէր աջակցում ու քննադատորեն էր տրամադրված, փոխի իր կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ օր է, որը հարմար է հանգստի կամ չհոգնեցնող, հաճելի ու հետաքրքիր զբաղմունքների համար: Գտեք հին ընկերների հետ կապվելու ձևը. նրանք ձեզ համար հետաքրքիր լուրեր կամ անսպասելի առաջարկներ կունենան, բացի այդ, աջակցություն կստանաք, որի կարիքը վերջերս զգում էիք: Ցանկալի չեն հոգնեցնող ֆիզիկական աշխատանքն ու մարզումները: Դուք կարող եք սովորականից արագ հոգնել: Օրը հարմար չէ կերակրացանկը փոխելու ու խիստ դիետայի անցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք չհոգնել: Կարևոր գործերն արժե հետաձգել, լուրջ խնդիրների քննարկումից էլ հրաժարվեք: Վտանգ կա, որ բանը կոնֆլիկտով կավարտվի, իսկ լուծում այդպես էլ չի գտնվի: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ: Դուք չափազանց տարված կլինեք ձեր հետաքրքրությունները պաշտպանելով և ուշադրություն չեք դարձնի, թե ինչ են ասում ուրիշները: Եվ իզուր, քանի որ կարևոր բան իմանալու հնարավորություն կա: Հանգիստը շատ կարևոր է և՛ լավ ինքնազգացողության, և՛ լավ տրամադրության համար: Ավելի լավ է խուսափեք ավելորդություններից, քանի որ դրանք հիմա առավել վնասակար կլինեն ձեր օրգանիզմի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտ օր չէ, բայց այն արժանիքներից զուրկ չի լինի: Օրինակ՝ օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Եթե հստակ գիտեք, թե ինչի եք ձգտում, մի կողմ վանեք կասկածներն ու մտորումներից անցեք մտածածը կյանքի կոչելուն: Աստղերը իրենց աջակցությունն են խոստանում, շրջապատողների շրջանում էլ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք, անձնական հարաբերություններում կկարողանաք խուսափել շատ խնդիրներից: Այսօր ավելի հեշտ կլինի ինչ-որ դատարկ բաների վրա աչք փակելը, քան ամեն գնով ձեր ուզածով վարվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ուշադիր եղեք. օրվա իրադարձություններն ավելի մեծ նշանակություն կունենան, քան կարող էիք ենթադրել: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, մի շտապեք եզրակացությունների հարցում, իսկ եթե որոշում ընդունելու անհրաժեշտություն լինի, խոսեք մեկի հետ, որը նախկինում ձեզ բազմիցս պիտանի խորհուրդներ է տվել: Մտերիմների հետ հարաբերությունները անհարթ կլինեն: Դրանցում մեկ փոխհասկացողություն կլինի, մեկ դատարկ բաների պատճառով տարաձայնություններ կառաջանան, կթվա, թե ոչ ոք չի էլ փորձում ձեզ լսել: Բարեբախտաբար, լարված պահերը շատ չեն լինի, կոնֆլիկտից էլ կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք ու հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու սովորականից մեծ ջանքեր գործադրել: Ցանկացած գործ ավելի ժամանակատար է լինելու, քանի որ անընդհատ կշեղվեք, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք: Բացի այդ, ավելի վաղ ստացած փորձը հաճախ անօգուտ կլինի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կարող է օգնել գործով կամ խոսքով: Չի բացառվում՝ օգնության հասնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել՝ առանց պատասխան շնորհակալություն ակնկալելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե օրն առավելագույնս հանգիստ անցկացնել: Ցանկալի չէ նոր գործեր սկսելն ու կարևոր որոշումներ ընդունելը: Կարևոր հարցերի քննարկումը կարող է վեճի վերածվել: Նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք, այսօր դժվարությամբ լեզու կգտնեք: Սակայն մի հուսահատվեք: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանալու է: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ: Ոչ մեծ հաղթանակները, համեստ հաջողությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, դուք կհասկանաք, որ պատրաստ եք ավելի մեծ բանի: Ստեղծագործելու հակված Ջրհոսներին այցի կգա ոգեշնչվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն առանց ապրումների չի անցնի: Մտերիմների հետ շփումներում խնդիրներ կառաջանան, կզգաք, որ զրկվում եք նրանց աջակցությունից, կհուզվեք ու չեք իմանա՝ ինչպես վերադարձնել ներդաշնակությունը հարաբերություններում: Պետք չէ շտապել: Մի քիչ սպասեք, ու իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա առաջին կեսին ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես, եթե դրանք գումարին կամ ունեցվածքին են վերաբերում: Այստեղ սխալվելը հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսին հրաժարվեք աշխատանքային հարցերի քննարկումից ու մասնագիտական թեմաների շուրջ մտորումներից: Կենտրոնացեք ավելի թեթև ու հաճելի բանի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|