Աստղագուշակ․ ապրիլի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3626 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Աշխատեք հետ կանգնել չմտածված արարքներից ու արտահայտություններից, մի շտապեք բավարարել ձեր քմահաճույքները: Հիմա դուք կենտրոնացած եք սեփական ցանկությունների ու հետաքրքրությունների վրա և կարող եք մոռանալ մտերիմների պահանջմունքների մասին: Բազում լավ գաղափարներ կունենաք, բայց մտածածը կյանքի կոչելուց առաջ արժե մտածել՝ արդյոք ձեր գործողությունները ինչ-որ մեկի համար խնդիրներով չեն ավարտվի: Հետևեք ֆինանսական գործերին, խուսափեք չարդարացված ծախսերից: Սպոնտան գնումներից էլ հետ կանգնեք. դրանք հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգիստ օր է: Կարևոր գործեր մի ծրագրեք, հիմա օգտակար կլինի ոչ մեծ դադար վերցնելն ու ուժերը վերականգնելը: Եթե ինչ-ինչ հարցեր ձեր ուշադրության կարիքն ունենան, զբաղվեք դրանցով ճաշից հետո, քանի որ այդ հատվածում հաջողության հավանականությունն ավելի մեծ կլինի: Հնարավորություն կունենաք օգնել նրանց, ովքեր առանց աջակցության չեն կարող գլուխ հանել իրենց գործերից: Դուք չեք բարկանա, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Հնարավոր են համեստ դրամական մուտքեր, հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Խոշոր գնումների հարցում դեռ մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած օր է: Երբեմն թուլանալու համար մեկ ազատ րոպե էլ չեք ունենա: Դժվար կլինի գործընկերների ու ղեկավարության հետ կոնֆլիկտներից խուսափելը, հարթ ու ներդաշնակ գործնական հարաբերություններ պահպանելը: Մտերիմներին պատմեք, թե ինչն է ձեզ հուզում ու անհանգստացնում, և դուք անպայման կստանաք նրանց աջակցությունը: Հակասական ինֆորմացիա շատ կստանաք: Որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ ստուգեք: Հիմա չարժե վստահել նույնիսկ այն մարդկանց խոսքին, ովքեր երբեք ձեզ չեն խաբել ու հուսախաբ չեն արել: Մարդիկ կարող են մոլորվել ու չստուգված տեղեկություններ տարածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց համառությունն ու կամքի ուժը կօգնեն հաղթահարել դրանք: Ամուր եղեք ձեր մտադրությունների մեջ, աշխատեք հետևել նախապես կազմած ծրագրերին, քմահաճություններ մի արեք ու մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Գործադրված ջանքերի համար պարգևը մեծ կլինի: Ճիշտ է, հնարավոր է, այն հիմա չստանաք, այլ ավելի ուշ: Բաց մի թողեք հին ընկերների հետ թեկուզ վիրտուալ տիրույթում շփվելու հնարավորությունը: Նույնիսկ կարճատև զրույցն էլ բավարար կլինի, որպեսզի տրամադրությունը լավանա, դադարեք անհանգստանալ նրա պատճառով, ինչը չեք կարող փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դուք կարող եք տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղել, եթե ծրագրած գործերը չհետաձգեք կամ ժամանակը զուր չվատնեք: Դուք արագ կսովորեք մյուսներից, կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ: Այնպես որ՝ օրը հարմար է օնյալն-դասընթաց սկսելու համար: Հավանական են հաջողություններ ստեղծագործ գործունեության մեջ: Այնտեղ, որտեղ երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է անհրաժեշտ, ձեզ հավասարը չի լինի: Մի քիչ ավելի բարդ կլինի կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելը. դուք անընդհատ կշեղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հարմար է բարդ խնդիրները լուծելու համար ու հնարավորություն կտա պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Այդ հատվածում հնարավորություն կունենաք օգտակար հմտություններ ձեռք բերել: Որոշ Կույսեր կտեղեկանան մարդկանց մասին, որոնց փորձն ու գիտելիքները կարող են պետք գալ ու կգտնեն նրանց հետ կապ հաստատելու ձևը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է նվազեցնել ակտիվությունը: Դուք պետք է հանգստանաք ու վերականգնեք ուժերը, իսկ դրա համար ավելի լավ է միայնակ մնաք: Օրվա այդ հատվածը հարմար է նաև կարդալու, օտար լեզուներ սովորելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ լավ կընթանա, անհանգստության ու հուզմունքի կարիք չի լինի: Նշանի շատ ներկայացուցիչներ կենսական ուժերի ներհոսք կզգան, կհասկանան, որ պատրաստ են ստանձնել այն գործերը, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք չեք շտապի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց խուճապի էլ չեք մատնվի, երբ կարիք լինի արագ գործել: Բարենպաստ օր է գնումների համար: Դուք անսխալ կորոշեք, թե որ իրերը ձեզ պետք կգան ու կուրախացնեն, իսկ որոնց կարիքը չունեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները լուծելու համար: Դուք հաճույքով կօգնեք մարդկանց ու նրանցից շնորհակալություն չեք ակնկալի, կփորձեք աջակցել բոլորին, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Սեփական դժվարությունները շատ Կարիճների աննշան կթվան, երբ նրանք տեսնեն, թե որքան բարդ է մյուսների համար: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները վերջերս ոչ միանշանակ ու լարված էին: Հիմա դուք ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք, այլ նաև կհասկանաք, թե որն է եղել ձեր տարաձայնությունների իրական պատճառը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է, որը հետաքրքիր հնարավորություններ կբացի: Մի վախեցեք ձեր առաջ մասշտաբային նպատակներ դնել, քանի որ դրանց հասնելու շանսերը շատ մեծ են, նույնիսկ եթե պայմաններն ամենալավը չեն թվում: Աշխատանքի կամ ստեղծագործ ինքնաիրացման հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Կարևոր բանի մասին արժե զրուցել միայն ամենամտերիմների հետ: Սա այն օրը չէ, երբ արժե ուշադրություն դարձնել օտարների դատողություններին, որքան էլ նրանց փաստարկները կշռադատված թվան: Որոշում ընդունելու համար միայն դուք եք տիրապետում ողջ ինֆորմացիային: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է: Շատ լավ գաղափարներ կունենաք, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչով արժե զբաղվել առաջին հերթին: Դուք կհասկանաք, որ պատրաստ եք իսկապես կարևոր գործ ստանձնել ու արագ դրանում կհասնեք առաջին հաջողություններին: Հնարավորություն կունենաք օգնել շրջապատողներին, աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Օրվա երկրորդ կեսին հավանական են նորություններ հին ծանոթներից, որոնց հետ վեջերս չէիք շփվում: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները, անցյալում թողնել վիրավորանքները, տարաձայնություններն ու փոխադարձ բողոքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է: Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Գերհոգնածությունից կարող եք չվախենալ. եթե նույնիսկ հոգսեր շատ լինեն, հոգնածություն չեք զգա: Առօրյա գործերից արագ գլուխ կհանեք, բայց լրիվ նոր գործերն էլ ողջ օրը չեն զբաղեցնի: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Հարմար օր է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Ձեզ կհաջողվի հաշտեցնել հարազատներին, որոնք վիճել էին: Կարող եք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Ձեր ջանքերի շնորհիվ լուծում կգտնվի, որը բոլորին կգոհացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե հույզերին չտրվեք: Նույնիսկ նյարդայնության ու բարկության պահերին աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ: Այդպես դուք չեք անի ու չեք ասի այն, ինչի համար ստիպված էիք լինելու զղջալ: Հնարավոր են վեճեր, տարաձայնություններ ընկերների ու համախոհների հետ, բայց ամեն ինչ կարելի է հարթել, միայն մի փոքր ջանք է պետք գործադրել: Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման ու կոմերցիոն գործունեության հետ կապված հարցերը լուծելու համար: Շատ Ձկներ հնարավորություն կունենան հասնել նրան, ինչի մասին վաղուց բոլորից թաքուն երազում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|