ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3842 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահեշտ օրը չէ: Հավանական են ցավալի պատահարներ, փոքրիկ թյուրիմացություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել: Աշխատեք գործընկերների հետ պահպանել փոխհասկացողությունը: Աշխատանքային վեճերը անձնական կոնֆլիկտների կվերաճեն, իսկ հիմա դա ձեզ պետք չէ:

Օրվա երկրորդ կեսին լավ գաղափարներ կհայտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյեր իրենց մտերիմների ֆինանսական խնդիրները լուծելու անսովոր եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք ուժերով ու էներգիայով լի կլինեք, նպատակասլացություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վաղուց էին սկսել կառուցել: Վատ օր չէ հին գաղափարներին վերադառնալու համար:

Հիանալի օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կապի ժամանակակից միջոցները կօգնեն վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Նրանք, ովքեր նեղացրել են ձեզ, կփորձեն քավել իրենց մեղքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք արագ կհասնեք դրված նպատակներին, հաճախ ինտուիտիվ կերպով կգտնեք այն խնդիրների լուծման ձևը, որոնք մյուսներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Ֆինանսական գործերում երբեմն հաջողակ կլինեք, կկարողանաք եկամուտների նոր աղբյուր գտնել կամ միանալ հեռանկարային կոմերցիոն նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Որոշ Երկվորյակներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց վերջին շրջանում կարոտում էին, հաճույքով կվերականգնեն նրանց հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական խնդիրներից, կարգուկանոն կհաստատեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերը: Գործնական ինտուիցիան սուր կլինի, նրա հուշումները կօգնեն ճիշտ տնօրինել գումարը:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, ուրախացնել մտերիմներին կամ օգնել ձեզ համար թանկ մարդուն, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի: Զարմանալի չի լինի, որ շրջապատողները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով: Դուք հաճախ կբարկանաք շրջապատողների վրա, կտրուկ արտահայտություններ կանեք: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Կօգնեն ինտուիցիան ու երևակայությունը:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր գործերին, որոնք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջեն: Շատ Առյուծների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դուք ձեր սխալները չեք կրկնի, այնպես որ՝ արագ կհասնեք դրված նպատակներին: Չի բացառվում հաջող զուգադիպությունը, որի շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Խնդիրներ կարող են ծագել կյանքի այն բնագավառներում, որտեղ մինչև վերջերս ամեն ինչ կարգին էր: Ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, մտածել, թե ինչպես կարելի է ուղղել իրավիճակը: Փորձն այստեղ ամեն անգամ չի օգնի, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք, չստանձնեք այն գործերը, որոնք լուրջ ջանքեր կամ նյութական ներդրումներ են պահանջում: Գլուխ հանեք մանրուքներից, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Ամենայն հավանականությամբ, զրույցի համար ավելի հաճելի թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է: Հավանական են հաջողություններ նոր գործերում, բայց առօրյա խնդիրներից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Եթե դժվարություններ առաջանան, միշտ կիմանաք, թե ում կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով:

Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ուրախացնել մտերիմներին, իրագործել սիրելի մարդու հին ցանկությունը: Դա օգուտ կտա հարաբերություններին, շփումներն էլ հաճելի կդարձնի: Օրը հարմար է ուսում սկսելու համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Կարևոր չէ, թե ինչով եք այսօր ծրագրել զբաղվել: Բոլոր դեպքերում դուք ժամանակ կունենաք ձեր ծրագրերի մասին մտածելու ու հասկանալու համար, թե ինչպես կարող եք իրագործել դրանք: Պետք կգան խորհուրդները: Դրանք հաճույքով կտան մարդիկ, հին ծանոթները կամ նրանք, որոնց փորձին վստահում եք:

Հավանական են լավ նորություններ՝ կապված ինչպես ձեզ, այնպես էլ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը հարմար է գաղափարներով կիսվելու ու ծրագրերը քննարկելու համար: Հին ընկերոջ հետ զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Հնարավոր են մտքի փայլատակումներ: Որոշ Կարիճներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, պետք է միայն օգտվեք պահից ու բաց չթողնեք ձեր շանսը: Հարմար օր է մասնագիտական բանավեճերին ակտիվ մասնակցություն ունենալու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք բոլոր մասնակիցների վրա, ձեր գիտելիքներով կհետաքրքրեք այն մարդկանց, որոնք ավելի ուշ կարող են ձեզ օգտակար լինել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ:

Դուք ոչ միայն կարգուկանոն կհաստատեք սեփական գործերում, այլև կօգնեք շրջապատողներին: Նրանք ձեզ շատ շնորհակալ կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Որոշ Աղեղնավորներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ գործարքներ կկնքեն, որոնք շուտով կսկսեն եկամուտ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլ նաև նրանց համար, ովքեր ձեր կողքին են: Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, կօգնեք մտերիմներին գլուխ հանել լուրջ խնդիրներից: Կարգապահությունը կօգնի խուսափել աշխատանքային խնդիրներից, հաջողությամբ ավարտին հասցնել սկսած գործերը:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կհաջողվի խուսափել փոքրիկ կոնֆլիկտներից: Կարող եք արագ պայմանավորվել ապագա ծրագրերի շուրջ, գտնել մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Շատ Այծեղջյուրների կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Երբեմն դրա համար բավարար կլինի միայն հաղորդագրություն ուղարկելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գործընկերների ու մյուս համախոհների հետ միավորվելու համար: Կարող եք քննարկել ամենաբարդ հարցերը: Հնարավորություն կա փոխհամաձայնության հասնեք, լուծում գտնեք, որը բոլորին կգոհացնի: Ձեր ծրագրերը շատերին դուր կգան: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր անսովոր լուծումներ են փնտրում, փորձում են կյանք ինչ-որ գեղեցիկ բան մտցնել: Շատ Ջրհոսների այցի կգա ոգեշնչվածությունը: Դուք հաճույքով կստանձնեք նոր գործերն ու կգտնեք մարդկանց, ովքեր կուզենան օգնել ձեզ այդ հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի ու թեթև օր է, որը դուք կանցկացնեք ձեր ու շրջապատողների հետ ներդաշնակության մեջ: Այն հարմար է շփումների համար, թեկուզ՝ վիրտուալ: Դուք կկարողանաք շատերին հետաքրքրել ձեզ գաղափարներով ու անձնական որակներով:

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք, որն անսպասելի կլինի և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Օրը հարմար է աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ հենց այսօր հանդիպեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3842 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3