Աստղագուշակ․ ապրիլի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3556 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը. նույնիսկ եթե վստահ չեք դրանց իրագործման հարցում, քննարկումը բոլորին կոգևորի: Գործերում հաջողությունները սովորականից ավելի համեստ կլինեն, բայց դա ձեզ չի վշտացնի: Կհաջողվի որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում, հասկանալ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հենց հիմա: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված լավ նորությունները: Հաջող գնումներ անելու ու եկամտաբեր գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Խուսափեք շտապելուց ու դատարկ խառնաշփոթից: Կարող եք զբաղվել առօրյա գործերով, լուծել ընթացիկ խնդիրները: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել: Վտանգ կա՝ անբարենպաստ տպավորություն թողնեք այն մարդկանց վրա, ովքեր կարող էին ձեզ օգնել աշխատանքային հարցերը լուծելիս ու կարիերայի զարգացման հարցում: Օրվա կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Այդ հատվածում լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը: Ամենայն հավանականությամբ, շուտով գումարը պետք կգա համարձակ ծրագիրն իրագործելու կամ կարևոր գնում կատարելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի: Ինչ խոչընդոտներ էլ ծագեն ձեր ճանապարհին, կասկած չկա, որ դրանք կհաղթահարեք: Արագ կլուծվեն մասնագիտական հարցերն ու խնդիրները: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին շրջապատողները չէին էլ կռահում: Շատ լավ կանցնեն գործնական բանակցությունները: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն: Կհաջողվի հանգիստ քննարկել շատ հարցեր, որոնց շուրջ նախկինում տարաձայնություններ էին ծագում: Դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Չի բացառվում՝ ապագայի նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման ուղղությամբ առաջին քայլերը կանեք մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք արագ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, եթե ձեզ թեթևամիտ չպահեք: Ոչ միանշանակ ու խճճված իրավիճակներում հույս դրեք առողջ բանականության վրա: Ցավոք, շրջապատողների խորհուրդները միշտ լավը չեն լինի: Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ֆինանսական գործերը, մտերիմները ծագած խնդիրները լուծելու համար ձեր աջակցության կարիքը կունենան: Այստեղ կարևոր է չշտապել: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակն ուսումնասիրելու, փաստերը հավաքելու ու համադրելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք ու կտեսնեք այն, ինչ չեն նկատել մյուսները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ, աշխատանքային խնդիրներ ու մտերիմների հետ տարաձայնություններ: Բայց բացասական միտումների ազդեցությունն արագ անկում կապրի: Մինչև ճաշ լավ է զբաղվեք փոքրիկ գործերով, ընթացիկ խնդիրների լուծմամբ, իսկ հետո կարող եք անցնել կարևոր նախագծերին: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Ինչքան լուրջ լինի հարցը, այնքան կարևոր կլինի այն հարմարավետ միջավայրում քննարկելը: Չի բացառվում՝ գտնեք վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրների լուծումը: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Մտերիմներին ձեր ցանկությունները հասկանալի չեն լինի: Չեն բացառվում քննադատությունները, որոնք հաճախ կառուցողական կլինեն, բայց տհաճ: Հանգիստ բացատրեք, թե ինչն է ձեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ: Նման մոտեցումը կօգնի խուսափել վեճից: Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից, քանի որ ոչ մի բանի վրա չեք շեղվի: Նոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Չի բացառվում՝ ավելի ուշ հուսալի համախոհներ ձեռք բերեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է լուրջ գործեր ու մասշտաբային աշխատանքային նախագծեր սկսելու համար: Դուք ամեն ինչ ճիշտ կանեք՝ և՛ լավ համախոհներ կգտնեք, և՛ ձեր նպատակներին հասնելու համար ամենաարդյունավետ մեթոդները կընտրեք, և՛ այնպիսի ծրագրեր կկառուցեք, որոնք կարելի է իրագործել ստեղծված պայմաններում: Կարևոր է առաջին հաջողություններին հասնելուց հետո չթուլանալ, շարունակել գործել: Համառությունը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Մտերիմները ուրախ կլինեն ձեր հաղթանակների համար ու կփորձեն օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կդասավորվի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր ձգտում են մասնագիտական հաջողությունների հասնել ու պատրաստ են դրա համար ջանքեր գործադրել: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք օգնականներ գտնել, չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Նրանք, ովքեր դեմ չեն անձնական կյանքում փոփոխություններին, պետք է ավելի ակտիվ օնլայն կյանք վարեն: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային պատմության սկիզբ կդնեն: Պատրաստ եղեք նախաձեռնող լինել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու, հաճելի հուշերին տրվելու, ինչպես նաև ապագայի ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտը կարող է փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ բերել: Զգոն եղեք: Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը կամ զբաղվել նրանով, ինչը ուշադրության կենտրոնացում է պահանջում: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել կարևոր հարցերը: Հավանական է հաջողություն մասնագիտական ոլորտում, չի բացառվում կարիերայի աճը: Երեկոն առատաձեռն կլինի հաճելի պահերի, փոքրիկ անակնկալների մասով, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Մտերիմ մարդու հետ շփումները հաճելի կլինեն, անկախ նրանից, թե կապի ինչ միջոցներ կօգտագործեք: Դուք բաց չեք թողնի ձեր կյանք անսովոր բան մտցնելու հնարավորությունը, և դա մտերիմներին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դուք դրանք կհաղթահարեք: Համառ եղեք ու գլուխ կհանեք այն ամենից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ: Օրը հարմար է նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար: Կասկած չկա, որ այն արդյունավետ կլինի: Չի բացառվում վերականգնեք ընկերական կամ սիրային հարաբերությունները, որոնց ավարտվելու համար զղջում էիք: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր հաջողվում, միշտ կիմանաք՝ ինչ ասել կամ գրել մթնոլորտը լիցքաթափելու համար: Շատ Այծեղջյուրներ կկռահեն մտերիմների գաղտնի ցանկություններն ու ակնկալիքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հիանալի օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար: Դուք նշանակալի հաջողությունների կհասնեք ու կկարողանաք հպարտանալ ձեզանով: Գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, իսկապես հետաքրքիր կլինեն, դուք ոգեշնչվածությունը չեք կորցնի, քանի դեռ չեք ստացել ուզած արդյունքը: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Մտերիմների հետ լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի, իսկ փոքրիկ թյուրիմացությունները կհաջողվի արագ հարթել: Նրանք, ովքեր սիրում են օնլայն-շփումները, անսովոր ծանոթություններ կհաստատեն, վիտուալ հանդիպում է սպասվում մարդկանց հետ, ովքեր կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ոչ միանշանակ օր է: Մի կողմից՝ չեն բացառվում թյուրիմացություններն ու փոքրիկ կոնֆլիկտները: Մյուս կողմից էլ՝ կասկած չկա, որ հաջողության կհասնեք ու ավելի նշանակալի հաղթանակների կհասնեք, քան կարող էիք ենթադրել: Միայնակ խնդիրները լուծելու անհրաժեշտություն չկա: Կողքին կլինեն մարդիկ, թեկուզ՝ վիրտուալ դաշտում, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով և ում օգնության վրա կարող եք ցանկացած պարագայում հույս դնել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում, իսկ շուտով նաև կտեսնեք, թե ինչպես կարելի է դա անել: Մի շտապեք, քանի որ հենց համբերատարությունը կօգնի հրաշալի արդյունքների հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|