Աստղագուշակ․ ապրիլի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3891 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արդյունավետ օր է, որը շատ նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Դուք հնարամիտ ու համառ կլինեք, հաջողության հասնելու ոչ մի շանս բաց չեք թողնի, ցանկացած իրավիճակից ելք կգտնեք: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Շատ որոշումներ, որոնք այսօր կընդունեք, կարող են ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեր դիվանագիտական ունակություններին կիրառում կգտնեք: Ձեր շուրջը տարաձայնություններ կլինեն, զիջել ոչ ոք չի ուզենա, կոնֆլիկտը շատ մոտ կլինի: Ստիպված եք լինելու խառնվել, հաշտեցնել վիճողներին, օգնել շրջապատողներին փոխհասկացողության հասնել: Դա ուժեր կխլի, բայց դուք կհասկանաք, որ ամենը զուր չէ: Երեկոն լավ նորություններ ու աշխատանքի համար առատ պարգև կբերի: Այդ հատվածում նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա էլ շուտով կկենտրոնանաք: Որոշ Ցուլեր նախկինում թանկ հարաբերությունները վերականգնելու ինքնատիպ ու արդյունավետ եղանակ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է անսովոր զբաղմունքների ու նոր գործերի համար: Եթե ստիպված լինեք զբաղվել միայն միապաղաղ խնդիրների լուծմամբ, արագ կհոգնեք ու կձանձրանաք, իսկ երբեմն նյարդային կդառնաք: Աշխատեք ձեր կյանք անսովոր բան մտցնել, և դա ձեզ կառույգացնի: Կարող եք ուսում սկսել: Այսօր ձեզ շատ բան հեշտությամբ կտրվի: Դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնցում նախկինում միայն համեստ հաջողությունների էիք հասնում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր զրույցներով: Մարդիկ, որոնց վաղուց գիտեք, կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանց դժվարությունների չի անցնի, ընդ որում՝ դրանք կարող են ծագել հենց այնտեղ, որտեղ ոչ մի բան խնդիրների մասին չէր նախազգուշացնում: Հուզվել պետք չէ: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե ձեր խոսքերում ու արարքներում հետևողական լինեք: Կարող եք ստանձնել ամենաբարդ ու հոգնեցուցիչ գործերը, միայն թե դրանք ձեր սրտով լինեն: Հետաքրքրասիրությունն ու ոգեշնչվածությունը կօգնեն արագ հաջողության հասնել: Խուսափեք վեճերից: Օրը հարմար է այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Լավ է հետաձգեք խնդիրների ու դժվարությունների մասին զրույցները: Դրական տրամադրվեք ու աշխատեք բարձրացնել մտերիմների տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արդյունավետ օր է: Այն հարմար է պատասխանատու աշխատանքի, կարևոր հարցերը լուծելու համար: Լուրջ գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, ձեզ կհաջողվի կենտրոնանալ ու մի կողմ վանել ավելորդ բաները, արագ ավարտին հասցնել սկսածը: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր ֆինանսական դիրքերը, եկամուտների նոր աղբյուր գտնել: Ձեզ կհաջողվի հարթել հին տարաձայնությունները, դրական փոփոխությունների հասնել վերջին շրջանում լարված հարաբերություններում: Չի բացառվում ձեզ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կանցնի, եթե դատարկ բաների պատճառով չբարկանաք ու չփորձեք տարահամոզել բոլոր նրանց, ովքեր ձեզ հետ ինչ-որ բանում համաձայն չեն: Երբեմն ստիպված եք լինելու հաշտեցնել վիճողներին, հարթել տարաձայնությունները: Այդ ամենը ձեզ մոտ լավ կստացվի, բայց կհոգնեցնի: Օրվա երկրորդ կեսին բոլորից ու ամեն ինչից հանգստանալու ցանկություն կունենաք: Բայց նախ և առաջ պետք է օգնեք մտերիմ մարդուն կարևոր խնդիրը լուծելիս: Հիշեք, որ այսօր հազիվ թե հասցնեք անել ամենն, ինչ ծրագրել էիք: Մտածեք, թե ինչը կարող եք հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն արդյունավետ կանցնի, գործնական ոլորտում նշանակալի հաջողություններ կբերի: Դուք ունակ կլինեք միայնակ լուծել բարդ խնդիրները, ավարտին հասցնել ավելի վաղ սկսած նախագծերը: Բաց մի թողեք ձեր մասնագիտական փորձով կիսվելու հնարավորությունը, ցույց տվեք, թե ինչ գիտեք ու ինչ եք կարողանում: Ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք հետո կարող են շատ օգտակար համախոհներ դառնալ: Մտերիմները ձեզ հասկացողությամբ կվերաբերվեն, և դա կուրախացնի: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու անսովոր եղանակ կգտնեք: Հազիվ թե ձեր կողքին ինչ-որ մեկը տխրի կամ տրվի մռայլ մտքերին: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը. ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է: Այն դրական հույզեր ու հաճելի անակնկալներ կբերի: Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք, որը շուտով օգտակար կլինի աշխատանքի համար ու կօգնի մեծացնել եկամուտները: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, հետաքրքիր բան առաջարկեն: Եկել է ձեզ համար թանկ մարդկանց հետ անկեղծ զրուցելու, հարաբերությունները փչացնող բաների մասին խոսելու, տարաձայնությունները հարթելու ժամանակը: Ձեզ համար կարևոր հարաբերություններն առավել խորը ու վստահելի կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է: Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչին կուզենաք: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ կուզենայիք վերականգնել հարաբերությունները: Մեկ հեռախոսային զանգը շատ բան կարող է փոխել: Դուք համբերատար կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, կարող եք զիջումների գնալ կոնֆլիկտից խուսափելու համար: Հնարավորություն կունենաք զբաղվել լրիվ նոր գործով, որը ոչ միայն եկամուտ, այլև օգտակար կապեր կբերի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար ու հնարավորություն կտա կարևոր տեղեկատվություն ստանալ, ժամանակին պատասխաններ գտնել կարևոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել, մյուսներն էլ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Դուք որոշումների հարցում չեք սխալվի ու ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Սիրո հարցում հաջողակ կլինեք: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ կլսեք արդյոք ինտուիցիային, չեք վախենա արդյոք առաջին քայլն անել ձեր ճակատագրին ընդառաջ: Կարող են փոխվել ապագայի ծրագրերը: Դուք կհասկանաք՝ ինչպես ավելի արագ հասնել դրված նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք ձեր առաջ շատ բարձր նպատակներ կդնեք: Ցավոք, չի բացառվում՝ դրանց միանգամից հասնել չստացվի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Մի ստանձնեք այն, ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ: Մտերիմների աջակցությունը շատ կարևոր կլինի ձեզ համար, իսկ նրանց խորհուրդները կօգնեն խուսափել սխալներից: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր թանկ են ձեզ համար: Հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կգտնեք նրանց ցանկություններն իրագործելու ձևը: Հնարավորություն կունենաք ուրախացնել սիրելի մարդուն հաճելի անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Դա բարենպաստ հատված է կարևոր գործերի համար: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Հույս մի ունեցեք, որ աստղերը ամեն ինչ ձեր փոխարեն կանեն: Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, հաղթահարել խոչընդոտները: Աստիճանաբար գործնական ակտիվությունը կնվազի, հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսը ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Այն հարմար է հեշտ, չհոգնեցնող գործերի համար: Շատ Ձկներ կհիշեն իրենց հին նախասիրության մասին ու հաճույքով կվերադառնան դրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|