Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1669 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին: Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն հեշտ չի լինի, նրանք կարող եք քննադատել ձեր արարքներն ու խոսքերը, նկատողություններ անել: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, երբ հույզերը հաղթահարեք: Լավ մտածված գործողությունները կօգնեն հասնել նպատակներին: Աշխատեք չհոգնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Շատ Խոյերի համար այդ հատվածում օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Այն հարմար կլինի բարդ գործեր ստանձնելու կամ էլ նախկինում դժվար թվացող բաներից գլուխ հանելու համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք նախկինում չեն հասկացել ու չեն աջակցել ձեզ: Չի բացառվում համախոհներ գտնեք, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ գաղափարների իրագործմանը: Հաջող կանցնեն գործնական ուղևորություններն ու կարևոր բանակցությունները: Մտերիմների հետ հարաբերությունները ամեն անգամ ներդաշնակ չեն լինի: Ո՛չ թեժ վեճեր կլինեն, ո՛չ բաց կոնֆլիկտներ, բայց հնարավոր են փոխադարձ դժգոհություններ: Աշխատեք ամեն ինչ հանգիստ քննարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արժե կենտրոնանալ օգտակար գործերի, օրինակ՝ աշխատանքի կամ ուսման վրա: Դա թույլ կտա խուսափել զուր ապրումներից ու տհաճ մտորումներից: Օրը ավելի հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի, քան համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ամեն անգամ հեշտ չի լինի նույնիսկ հին համախոհների հետ լեզու գտնելը, վեճերից խուսափել էլ չի ստացվի: Սակայն լուրջ խնդիրներ օրը չի բերի: Բացի այդ, դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, այնպես որ երեկոն ուրախության առիթներ, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, նոր համախոհներ փնտրելու և հին գործընկերների հետ համատեղ նախագծերի պայմանները քննարկելու համար: Ամեն ինչ չէ, որ հարթ կլինի, բայց դուք անպայման բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կամրապնդեք ձեր հեղինակությունը, լավ տպավորություն կթողնեք: Մտերիմների հետ լեզու գտնելն էլ հեշտ կլինի, նրանք ամեն հարցում ձեզ կաջակցեն ու կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Հաճելի գնումներ անելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ կգնեն հենց այն իրերը, որոնք նախկինում տարբեր խանութներում երկար ժամանակ փնտրել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի: Դա կօգնի նպատակին տանող սեփական ուղին գտնել, նոր մեթոդով գործել, որն էլ թույլ կտա հասնել անհրաժեշտ արդյունքին: Այսօր առաջ եկած գաղափարներին դուք դեռ բազմիցս կվերադառնաք: Օրը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել և՛ ձեզ անձնապես, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, նկատելի դրական փոփոխությունները հարազատների հետ հարաբերություններում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի և կարևոր զրույցների համար: Կենտրոնանալը սովորականից դժվար է լինելու: Որոշ Կույսերի ուժեղ հույզերը կխանգարեն կշռադատված որոշումներ ընդունել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կեսօրից հետո սեփական գործերի վրա կենտրոնանալն էլ կհեշտանա, շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները լավը կլինեն: Տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն ստեղծվի: Այս հատվածը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ընտանեկան տոնի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում աշխատանքային ծրագրերը պետք լինի փոխել չնախատեսված իրադարձությունների և անսպասելի լուրերի պատճառով: Բայց դուք չեք հուզվի, հանգստությունը չեք կորցնի, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Շրջապատողները կհետևեն ձեր օրինակին և հետո շնորհակալ կլինեն ձեզ, որ դուք ճիշտ ուղի եք հուշել: Օրը բարենպաստ կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Հնարավոր է անսպասելի հանդիպում հին ընկերոջ, նախկին կոլեգայի կամ մի մարդու հետ, որին կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, բայց դուք դրա պատճառով չեք հուզվի: Նույնիսկ միաժամանակ մի քան գործով զբաղվելով՝ դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մռանա ու իրար չեք խառնի: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, փորձված գործընկերներն էլ ուրախ կլինեն մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Օրը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Շատ հավանական է սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար. դուք դրանք լավ կանեք, և դա լուրջ ջանքեր չի պահանջի: Դուք առօրյա խնդիրները լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք, ինչն էլ թույլ կտա ժամանակ խնայել: Խնդիրներ չեն ունենա նաև այն Աղեղնավորները, որոնք կզբաղվեն պաշտոնական փաստաթղթեր կազմելով, օրինակ՝ պետկազմակերպություններին հարցումներ կուղարկեն: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, մյուս մտերիմների հետ շփումներն էլ բազում դրական հույզեր կպարգևեն: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե դրա հրավերը ձեզ համար անակնկալ լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արժե կենտրոնանալ նրա վրա, ինչն առաջ շատ բարդ է թվացել. այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը շատ բարենպաստ կլինի ուսման, որակավորումը բարձրացնելու, մասնագիտական կոնֆերանսների մասնակցելու համար: Դուք տեղեկատվություն կստանաք, որը շուտով օգտակար կլինի: Օրը հարմար կլինի նաև լուրջ զրույցների համար. դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական գործերին: Դուք հեշտությամբ ճիշտ տոն կընտրեք, կկարողանաք տարահամոզել նրանց, ովքեր նախկինում ձեզ հետ չէին համաձայնում ու չէին աջակցում ձեր գաղափարները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանք կարող են լրջորեն փոխել ձեր կամ ձեր մտերիմների կյանքը: Այսօր ձեզ համար դժվար կլինի իրավիճակը գնահատելն ու բոլոր գործոնները հաշվի առնելը: Եթե ինչ-որ արարքներ գործեք պահի հույզերի ազդեցության տակ, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար: Օրը հարմար կլինի լավ ծանոթ գործերով զբաղվելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Շատ Ջրհոսներ հնարավորություն կունենան հաճելի ժամանակ անցկացնել ամենամտերիմ մարդկանց կամ նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր գաղափարներին: Կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում, առաջին քայլն անել դեպի այն մարդը, որին վաղուց եք համակրում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների և ուսման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|