ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5723 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք. օրն սկսեք ամենակարևորից ու աշխատեք զբաղվել միայն նրանով, ինչն իսկապես ուշադրության արժանի է: Աստղերի աջակցությամբ դուք կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Խոյեր գրավիչ հեռանկարներ բացող առաջարկներ կստանան:

Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի իրադարձություններ, որոնց համար ուրախ կլինեք: Ամենամտերիմների հետ հարաբերություններում հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հոգսեր կբերի: Չի բացառվում ստիպված լինեք լուծել ոչ ձեր մեղքով առաջացած լուրջ խնդիրները, կամ էլ հետաձգել սեփական գործերը՝ ուրիշների գործերով զբաղվելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել իրավիճակից և նույնիսկ կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը:

Արժե զգոն լինել նոր ծանոթների հետ, որոնք կարող են այնքան անվնաս չլինել, որքան սկզբում կմտածեք: Կարևոր հարցերը քննարկել ու գաղտնիքներով կիսվել արժե միայն ամենամտերիմների հետ: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցության կարիքն ունեք: Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Շատերին դուր կգան ձեր անսովոր գաղափարները: Դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք պարզապես ինտուիցիային ապավինել, որը չի հիասթափեցնի:

Մտերիմների հետ ինչ-որ տեղ մեկնելու հնարավորություն կլինի: Բաց մի թողեք այդ շանսը: Պայմանների փոփոխությունը օգուտ կտա ձեր հարաբերություններին ու պարզապես տրամադրություն կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք դրանից ու ստանձնեք կարևոր, լուրջ գործը. դրանում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Չեն բացառվում եկամուտների շուտափույթ աճ կամ կարիերայում իրական բեկում խոստացող առաջարկները: Որոշ Խեցգետիններ անսպասելի գումար կստանան ու ճիշտ կտնօրինեն այն: Հավանական է հաջողությամբ լուծվեն իրավաբանական հարցերը:

Անձնական հարաբերություններում նույնպես կգերակշռեն դրական միտումները: Օրը լավ կանցկացնեն հատկապես սիրահարված Խեցգետինները, որոնց բազում հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք ֆինանսական հարցերը լուծելուց: Առավոտը հարմար կլինի գնումների և գործարքների, ինչպես նաև նոր գործընկերների հետ աշխատանքային պայմանները քննարկելու, համագործակցության մասին պայմանագրեր ստորագրելու համար: Ավելի ուշ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի ժամանակը կգա: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան:

Երեկոյան ժամերին հուզական դաշտը կլարվի, ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելը: Բայց եթե դուք չանհանգստանաք ու ամեն դատարկ բանի պատճառով չհուզվեք, ապա ուրախության առիթներ անպայման կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Երբեմն դժվար կլինի նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ լեզու գտնելը: Ծրագրերով կիսվելուց առաջ համոզվեք, որ շրջապատողներին դրանք իսկապես հետաքրքրում են: Չի բացառվում, որ մտածածը մենակ իրագործելն ավելի հեշտ լինի, քան լավ օգնական գտնելը:

Լավ հանգստանալու հնարավորություն կլինի: Որոշ Կույսեր կվերադառնան հին նախասիրությանը, և այն կրկին բազում վառ հույզեր կպարգևի: Երեկոյան իր մասին կարող է հիշեցնել մեկը, որի հետ հարաբերությունների ավարտի համար շատ էիք զղջում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այսօր հազիվ թե կարողանաք սարեր շրջել կամ աշխարհացունց բացահայտումներ անել: Բայց օրը հարմար կլինի կուտակված գործերն անելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, որ սխալ են եղել:

Հավանական են ձգձգումներ, թյուրիմացություններ, որոնց պատճառով չեք հասցնի ժամանակին ավարտել սկսածը: Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց հնարավորինս վաղ մեկնեք. պատահական ուշացումը կարող է ամեն ինչ փչացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը աշխատանքի մեջ հաջողություններ է խոստանում: Հնարավոր է դրանց միանգամից հասնել չստացվի, բայց դժվարությունները ձեզ չեն կանգնեցնի: Դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեր նպատակասլացությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Չի բացառվում, որ հենց դրա շնորհիվ դուք շուտով շատ գրավիչ գործնական առաջարկներ ստանաք:

Այսօր ձեզ համար հեշտ է լինելու ոչ միայն շրջապատողների հետ լեզու գտնելը, այլև վիճողներին հաշտեցնելը, դուք կօգնեք ամենատարբեր մարդկանց ընդհանուր լեզու գտնել: Մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն աջակցության համար, իսկ նոր ծանոթները հմայված կլինեն ձեզանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մանր-մունր խնդիրներից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք ձեզ չեն խանգարի հրաշալի գլուխ հանել աշխատանքային առաջադրանքներից: Դուք ազդեցիկ համախոհներ կգտնեք, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նրանց հետ, ումից շատ բան է կախված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. եթե ինչ-որ մեկին խնդրանքով դիմեք, ձեզ չեն մերժի:

Մտերիմների հետ համբերատար եղեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենահասարակ օրը չի լինելու. հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, թյուրըմբռնման պահեր: Բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես լիցքաթափել մթնոլորտն ու խուսափել կոնֆլիկտից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի, կուրախացնի և՛ նոր հնարավորություններով, և՛ հաճելի լուրերով: Եթե կենտրոնանաք աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա, ապա արագ հաջողության կհասնեք: Ձեզ հաճույքով կօգնեն ամենատարբեր մարդիկ: Նրանցից մի քանիսի հետ դուք շուտով կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Հավանական են հաջողություններ ուսման, բարդ վերլուծական աշխատանքի մեջ: Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք չեք շեղվի, ուստի նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք չկորցնել ինքնավստահությունն ու լավատեսությունը: Հենց այդ հատկանիշները այսօր կօգնեն ձեզ համախոհներ ու օգնականներ գտնել, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունն ու հաղթել հին մրցակիցներին: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, որոշ Ջրհոսներ շահավետ գործարքներ կկնքեն:

Հավանական են անսպասելի ու հաճելի ընտանեկան իրադարձություններ, ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հրաշալի լուրեր: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, որոնք հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Այսօր դուք նույնիսկ մանր-մունր պատահարները սրտին շատ մոտ կընդունեք, շատ կվշտանաք շրջապատողների արարքներից ու խոսքերից: Բայց օրն անհաջող անվանել չի կարելի: Այն հարմար կլինի մանր-մունր գործերն անելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելու համար:

Բացի այդ, դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի: Հատկապես հաջող կլինեն ընտանեկան հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5723 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0