Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1387 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն արժե սկսել օգտակար գործերից: Առավոտյան դուք մասնագիտական հաղթանակներ տոնելու հնարավորություն կունենաք, նաև կլուծեք այն խնդիրները, որոնց մասին վերջին ժամանակներս շատ եք մտորել: Բացի այդ, նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ զրուցելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, կարևոր բանի մասին կպայմանավորվեք: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, ավելորդ բաներից ազատվելու համար: Երեկոյան կարող եք ռոմանտիկ ժամադրության գնալ: Այն անսովոր ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք օրվա սկզբին հանգստություն պահպանել, չնայած՝ դա հեշտ չի լինելու: Հուզական դաշտը սովորականից ավելի լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել մանրուքներին, ուժեղ ապրումներ ունենալ դատարկ անհաջողությունների պատճառով: Մտերիմները ձեր կողքին կլինեն ու կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից, խուճապի չեք մատնվի նաև այն դեպքում, երբ պետք լինի շտապ նոր բան ստանձնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեր հուսալի համախոհները կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մանր-մունր տհաճությունների և անհաջող զուգադիպությունների պատճառով մի հուզվեք: Օրվա սկզբին դրանք շատ հավանական են լինելու: Հազիվ թե այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն ընթանա, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել և ոտքի վրա որոշումներ ընդունել: Նոր պայմաններում արագ կողմնորոշվելու ունակությունը շատ օգտակար կլինի կարևոր գործնական հանդիպումների գնացող Երկվորյակների համար: Օրվա երկրորդ կեսը անհանգստության առիթներ չի բերի: Հակառակը, այդ հատվածում շատ բան լավ կստացվի: Դրական փոփոխությունները հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Աստղերի աջակցությամբ դուք արագ կլուծեք և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին վշտացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատանք սպասվածից շատ է լինելու: Որոշ Խեցգետիններ պիտի չծրագրված ուղևորությունների մեկնեն անսպասելի առաջացած խնդիրները լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, գործադրված ջանքերը զուր չեն լինի: Օրվա վերջին ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շատ բան եք հասցրել անել: Չնայած հոգսեր շատ կլինեն, նույնիսկ երեկոյան էներգիայի պակասից չեք բողոքի: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն, դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերությամբ զինվեք, այն ձեզ պետք է գալու օրվա սկզբին: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու, իսկ շրջապատողները ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանալու, այնպես որ պիտի ամենահասարակ բաները մի քանի անգամ բացատրեք: Բայց եթե դուք պահպանեք դրական տրամադրվածությունն ու բարեհամբույր լինեք, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքների համար: Այստեղ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Օրվա այս հատվածում նոր գաղափարներ հազիվ թե ունենաք, բայց հոգ չէ. շրջապատողներն իրենք արժեքավոր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը. առավոտը դրանց համար հարմար չի լինի, ավելի ուշ հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Բացի այդ, մինչև ճաշ չի հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, ավելի հավանական է, որ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Իրավիճակն աստիճանաբար կփոխվի: Շրջապատողները կսկսեն ավելի քիչ խառնվել ձեր գործերին, ավելի հազվադեպ դիմել հարցերով, դուք էլ կկարողանաք առավելագույն ուշադրություն հատկացնել լուրջ առաջադրանքներին և արագ կհասկանաք, թե ինչպես է պետք դրանք լուծել: Երեկոյան կուզենաք փոխել պայմանները, նոր վայրում լինել: Սիրելին հաճույքով կմիանա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անպայման մտապահեք առավոտյան ձեզ մոտ առաջ եկած գաղափարները: Դրանք կարող են տարօրինակ թվալ, դրանց իրագործման հնարավորությունն էլ միանգամից չի հայտնվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին: Օրվա առաջին կեսը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Վերջերս աշխատանքը փոխած Կշեռքները կհամոզվեն, որ իզուր չեն դա արել: Ավելի ուշ պիտի ուշադրություն հատկացնեք տնային գործերին: Հնարավոր է դրանց պատճառով պետք լինի հետաձգել ծրագրած հանդիպումները և զվարճանքները: Բայց դրանց պատճառով հուզվելու կարիք չկա, դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել օրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածի համար կարող եք և՛ գործնական բանակցություններ, և՛ ընկերների հետ հանդիպումներ, և՛ ընտանեկան միջոցառումներ ծրագրել: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Ձեր խնդրանքներին հաճույքով կարձագանքեն նրանք, ովքեր նախկինում արհամարհել են դրանք: Օրվա երկրորդ կեսին պիտի համառություն դրսևորեք, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Չեն բացառվում անսպասելի ձգձգումները, հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները: Ինչքան քիչ հույս դնեք ուրիշների վրա, այնքան արագ գլուխ կհանեք իրավիճակից ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե առանց տանն ու աշխատավայրում տարաձայնությունների անցնի: Բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կհարթեք սուր անկյուններն ու բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Շրջապատողները կգնահատեն դա: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Չի բացառվում, որ իրենց աջակցությունն առաջարկեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ ընդհանրապես չէին նկատում: Առավոտյան արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի: Իսկ երեկոն հաջող կլինի: Հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփումներին արժե ընտրողաբար մոտենալ: Հեռու մնացեք ձեզ հաճախ քննադատող կամ նկատողություններով հավասարակշռությունից հանող մարդկանցից: Նրանք այսօր հեշտությամբ կփչացնեն ձեր տրամադրությունը: Լավ է ժամանակ անցկացնեք ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, և դա թույլ կտա հաջողության հասնել գործերում: Ոչ մի տեղ մի շտապեք: Գործեր այսօր սովորականից շատ կունենաք, բայց դուք ամեն ինչից ժամանակին գլուխ կհանեք: Եվ հիշեք, որ բոլոր առաջադրանքները պետք է ինքնուրույն լուծել: Ձեր կողքին կլինեն օգնականները, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մեծ ժամանակ պիտի նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը: Ամենայն հավանականությամբ դրա պատճառով նույնսիկ պիտի հետաձգեք սեփական գործերը: Դա ձեզ ամենևին չի վշտացնի: Դուք ուրախությամբ կարձագանքեք խնդրանքներին, կաջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Երեկոյան պարզ կդառնա, որ ձեր ջանքերը զուր չեն անցել, և դրանց շնորհիվ աշխարհն ավելի լավն է դարձել: Օրը անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սերն առաջին հայացքից: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն սկսեք գործերից, որոնք հաստատ ձեր ուժերի սահմաններում են: Առավոտյան լավ է ինքնուրույն գործեք, կողքից օգնության վրա հույս չդնեք: Նախկինում իրենց աջակցությունը խոստացած մարդիկ զբաղված կլինեն սեփական խնդիրների լուծմամբ, ուստի չեն կարողանա պահել խոստումը: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, միանգամից անցնել բարդ առաջադրանքների լուծմանը: Ընդհանուր գործերը կօգնեն ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Բացի այդ, հնարավոր է ծանոթությունը, որից ռոմանտիկ պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|