Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1693 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է անհնարինի մասին չերազեք, այլ կենտրոնանաք պրակտիկ առաջադրանքների լուծման վրա: Եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք, ապա անպայման կգտնեք դրանց հասնելու ձևը: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, ձեզ հետ կպահեն հակասական արարքներից: Բայց կարևոր գործերը պիտի ինքնուրույն անեք: Ե՛վ աշխատանքի ժամին, և՛ ազատ ժամանակ հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Դուք կիմանաք մի բան, ինչը շուտով պետք կգա, կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Արժե ուշադիր լսել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն բամբասանքներ են վերապատմում. նման մարդիկ կարող են կարևոր տեղեկատվությամբ կիսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գնացեք գնումներ անելու. այսօր դուք կկարողանաք ձեռք բերել հենց այն իրերը, որոնք երկար փնտրել եք: Անսպասելի դրամական մուտքերը կընդլայնեն ձեր հնարավորությունները, թույլ կտան մանրուքների վրա չխնայել: Դուք ոչ միայն ձեզ համար ինչ-որ բան կընտրեք, այլև հաճելի անակնկալներ կանեք մտերիմներին: Օրը սպասվածից հագեցած կլինի, և առօրյա գործերին կավելանան նոր, ուշադրություն պահանջող առաջադրանքները: Միանգամից պարզ չի լինի, թե որն է պետք ստանձնել առաջին հերթին: Խորհրդակցեք հին ծանոթների հետ. նրանք կօգնեն գործողությունների ծրագիր կազմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք բոլոր կարևոր գործերից հնարավորինս արագ գլուխ հանել: Առավոտը հաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կորոշեն այն նվիրել նոր առաջադրանքների լուծմանը: Ավելի ուշ փոքրիկ դժվարություններ կառաջանան, որոնց պատճառով կենտրոնանալը կդժվարանա: Օրվա երկրորդ կեսին կարևոր կդառնա փորձված համախոհների աջակցությունը: Օգտակար կլինի հանգստանալն ու առօրյա հոգսերից շեղվելը: Հետաքրքիր զբաղմունք գտեք. հենց դրա շնորհիվ տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պատրաստ եղեք անակնկալների: Ծրագրի համաձայն գործել այսօր հազիվ թե հաջողվի, ավելի հավանական է, որ պիտի իմպրովիզներ անեք ու նոր բան մտածեք: Ամենայն հավանականությամբ դա ձեզ կստիպի հուզվել, բայց դուք բոլոր գործերից, միևնույն է, հրաշալի գլուխ կհանեք: Աշխատավայրում կարող եք հույս դնել կոլեգաների աջակցության վրա, իսկ տանը օգնության կհասնեն մտերիմները: Շատ օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը, զեկույցով հանդես գալը, կամ պարզապես սեփական գաղափարներով կիսվելը: Չի բացառվում ձեզ նկատեն մարդիկ, որոնց հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հնից ու սովորական դարձածից մի կառչեք. օրը լավը կլինի ինչ-որ բան փոխելու համար: Արագ գործելու կարիք չի լինի, կարող եք նոր նպատակներին տանող փոքրիկ քայլերից սկսել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ կյանքի մյուս ոլորտներին: Աստղերը կաջակցեն ձեզ, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել: Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր հարցերը քննարկելու համար, հատկապես այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ձեզ համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, իսկ հույզերը կխանգարեն համոզիչ փաստարկներ ներկայացնելուն: Այնպես որ լավ է հասարակ, հաճելի ու հասկանալի մի բանի մասին խոսեք. նման զրույցները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերում նախաձեռնող եղեք, կիսվեք ծրագրերով, տարահամոզեք նրանց, ովքեր ինչ-որ բանում համաձայն չեն ձեզ հետ: Օրը հրաշալի կլինի և՛ աշխատանքային հարցերը քննարկելու, և՛ անձնական թեմաներով զրուցելու համար: Ե՛վ մտերիմները, և՛ կոլեգաները, և՛ նույնիսկ լրիվ անծանոթ մարդիկ այսօր ձեզ շատ ուշադիր կլսեն: Շատերը կհամաձայնեն ձեզ հետ, հավանության կարժանացնեն ձեր գաղափարները, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կգնաք: Ինչքան տանից հեռու հայտնվեք, այնքան մեծ կլինի ճանապարհին հաճելի ծանոթությունների հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն դուք կունենաք: Սակայն նախ պետք է ավարտել ավելի վաղ սկսած գործերը, հակառակ դեպքում խառնաշփոթ կառաջանա: Բացի այդ, կարևոր կլինի համախոհներին և օգնականներին ուշադիր ընտրելը: Նման մարդկանց մասին առաջին տպավորությանը վստահել չարժե. այստեղ ինտուիցիան կարող է ձեզ հուսախաբ անել: Ամենամեծ հաջողություններին դուք կհասնեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերում: Բարդ առաջադրանքներից մի վախեցեք: Հնարավոր է դրանց շնորհիվ դուք ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին առաջ չէիք էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ ժամանակ մի ծախսեք այն իրադարձությունների մասին զրույցների, վեճերի և քննարկումների վրա, որոնց վրա ազդել չեք կարող: Առավել օգտակար կլինի ընթացիկ, թեկուզ ոչ այնքան կարևոր գործերի վրա կենտրոնանալը: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտանից ազատվելու համար: Բացի այդ, կարող եք ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու ձեր ուժերը, անհնարինին չեք ձգտի: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ընկերներին հանդիպելու կամ նրանց ձեզ մոտ հյուր կանչելու, իմպրովիզացված երեկույթ կազմակերպելու համար: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, ձեր տրամադրությունն էլ կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի վիրավորվեք նրանցից, ովքեր այսօր ձեզ սխալ կհասկանան, չեն կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեր հրաշալի գաղափարները: Նման մարդկանց տարահամոզելու կարիք չկա. նրանք իրենք արագ ամեն ինչից գլուխ կհանեն: Իսկ դուք մինչ այդ կարող եք կենտրոնանալ հետաքրքիր գործերի, բարդ առաջադրանքների լուծման վրա: Օրը կարևոր կլինի մասնագիտական աճի ձգտող Աղեղնավորների համար: Նրանք ցույց կտան, թե ինչի են ունակ և շուտով գրավիչ առաջարկներ կստանան: Ուրախության առիթներ կունենան սիրահարվածները, որոնց շատ հաճելի անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անակնկալներից չզարմանաք. դրանք այսօր շատ կլինեն: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին, բայց դրանք փոխելու հնարավորությունը միայն կուրախացնի ձեզ. ինչ-որ իսկապես հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Այծեղջյուրներ զարմանքով կհայտնաբերեն, որ իրենց վշտացնող խնդիրներն իրենք իրենց լուծվել են: Հավանական են անսովոր հանդիպումներ, չի բացառվում անսովոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, և շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Նույնիսկ ամենակարևոր ու լուրջ հարցերն առավոտյան պետք է քննարկել անկաշկանդ միջավայրում: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի զրուցակիցների հետ ընդհանուր լեզու գտնելը, ձեր գաղափարների մասին այնպես պատմելը, որ դրանցով անմիջապես բոլորը հետաքրքրվեն: Օրվա երկրորդ կեսին աշխատավայրում և տանը ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան, սակայն դուք արագ բոլորին դուրեկան լուծում կառաջարկեք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի վաղ ծրագրած գնումները հաջող կլինեն, իսկ ահա սպոնտան գնումների համար կարող եք զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Նույնիսկ եթե խոշոր ծրագրեր ունեք, շտապել պետք չէ: Ինչքան շատ շտապեք, այնքան մեծ կլինի ցավալի սխալների և թյուրիմացությունների հավանականությունը: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում. ձգտելով առաջադրանքը հնարավորինս արագ անել՝ դուք իսկապես կարևոր մի բան աչքաթող կանեք: Իսկ ահա եթե հանգստություն պահպանեք, հանգիստ ու համաչափ գործեք, ապա ամեն ինչ լավ կստացվի, նորից ինչ-որ բան անելու անհրաժեշտություն էլ չի լինի: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ են սպասվելու: Այդ հատվածը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար, կուրախացնի նորություններով ու անսպասելի գրավիչ առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|