ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1829 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին: Օրվա առաջին կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի ուսման համար: Այն հարմար կլինի նաև բարդ հարցերից գլուխ հանելու համար. դուք արագ կհավաքեք ողջ պիտանի տեղեկատվությունը, ճիշտ եզրահանգումներ կանեք:

Օրվա երկրորդ կեսին կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ մտերիմները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, ընդհանուր լեզու գտնել էլ ի վերջո կհաջողվի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում նրանց, ովքեր պատրաստ են համաձայնել անսպասելի առաջարկներին ու լրիվ նոր բան փորձել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չանհանգստանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածը անակնկալներով լի կլինի: Սակայն ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Լսեք նրան ու կհասցնեք ամենը, ինչ պետք է, արագ գլուխ կհանեք բոլոր գործերից:

Արժե զգույշ լինել գումարի հետ, մի շտապեք ապառիկով գնումների հարցում: Հավանական են անհաջող գնումներ, զուր ծախսեր: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների համար, որոնք նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Հավանական  են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Որոշ Երկվորյակներ սեփական բիզնեսը բացելու գաղափարներ կունենան: Շուտով դրանք կկարողանաք քննարկել մարդկանց հետ, որոնց փորձին կարելի է վստահել:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել առօրյա հոգսերից ու լրիվ նոր բանով զբաղվել: Դա անելու հնարավորություն անպայման կունենաք: Բաց մի թողեք այն: Վառ տպավորությունները շատ օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում նախաձեռնող եղեք, պատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Դա կօգնի ոչ միայն հուսալի համախոհներ, այլև ընկերներ գտնել: Այսօր շատերի համար հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչով եք զբաղվել վերջին ժամանակներս, ինչ հաջողությունների եք հասել: Մի կողմ թողեք ավելորդ համեստությունն ու մի ամաչեք անսպասելի հաճոյախություններ լսելիս:

Ամենակարևոր բաներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ հենց այդ հատվածն է արդյունավետ լինելու: Ավելի ուշ կուզենաք շեղվել հոգսերից: Մտածեք՝ արդյոք չի կարելի որոշ գործեր հետաձգել հանգստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է անհաջող սկսվել, բայց վշտանալու կարիք չկա: Առաջին հերթին այդ հատվածում ծագած խնդիրներն արագ կլուծեք: Երկրորդ՝ դրական փոփոխությունները չեն ուշանա: Պարզապես մի շտապեք լուրջ որոշումների հարցում և խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Բայց նոր բան ստանձնած Առյուծներն էլ հաջողության կհասնեն: Ճիշտ է, դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց ժամանակ կմնա նաև ընկերների հետ հանդիպելու համար, ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե օրվա համար գործեր շատ եք ծրագրել, դրանց արժե հնարավորինս վաղ անցնել: Առավոտը հարմար կլինի փաստաթղթերը ձևակերպելու և պետկազմակերպություններին դիմելու, ինչպես նաև կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Եթե այդ հատվածում քննության պատրաստվեք, ապա արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի շրջապատողների հետ հարաբերությունների մասին մտածելը: Հնարավոր է զգաք, որ ինչ-որ մեկը անկեղծ չէ ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք: Լավ է չշտապեք որոշումների հարցում. հույզերը կարող են խանգարել իրավիճակը ճիշտ գնահատելուն, բացի այդ, անհրաժեշտ ինֆորմացիան արագ ստանալ հազիվ թե հաջողվի:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Կհաջողվի լուծել բարդ աշխատանքային առաջադրանքը, հաջողությամբ ավարտել այն գործը, որը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք կկարողանաք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան դուք անհամբեր ու բռնկուն կլինեք, ուստի ձեզ հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել, մտերիմները ընդառաջ կգան ձեզ, կաշխատեն հարթել սուր անկյունները: Իսկ ահա աշխատանքի մեջ դժվարություններ կարող են առաջանալ: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Վեճերն անցյալում կմնան, դուք ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Այդ հատվածը հաջող կլինի նաև ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Ամենայն հավանականությամբ այսօր դուք լրիվ նոր գործերով կզբաղվեք, կլուծեք անսպասելի առաջացած խնդիրները: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք դա անել: Բայց հին ծանոթների խորհուրդներն էլ ավելորդ չեն լինի. դրանց շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Ցանկացած հանդիպման արժե լուրջ նախապատրաստվել: Նախապես մտածեք, թե ինչ և ինչպես եք ասելու: Ամեն ինչ կստացվի, եթե հույսներդ ձեր ուժերի վրա դնեք, այլ ոչ թե ինչ-որ մեկի աջակցության կամ բարեհաջող պայմանների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչքան կարևոր լինեն գործերը, որոնցով այսօր պիտի զբաղվեք, այնքան վաղ է պետք դրանք ստանձնել: Առավոտը հաջող կլինի: Դուք անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, ամեն ինչ արագ կստացվի: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի, ինչպես նաև հեշտ, բայց ուշադրություն պահանջող առաջադրանքները լուծելու համար: Աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար. ձեր աջակցությունը նրանց համար շատ կարևոր կլինի: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան: Դրանցից կհաջողվի արագ գլուխ հանել: Ճիշտ է, որոշ ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում հաջողվի շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Դուք նույնիսկ կընկերանաք: Հին ծանոթների հետ զրույցները կբարձրացնեն տրամադրությունը, հնարավոր է, դուք նաև կարևոր ինֆորմացիա ստանաք:

Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի, թե ինչին արժե ուշադրություն դարձնել, կօգնի ճիշտ ընտրություն անել: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, այնպես որ ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չզարմանաք ու չամաչեք, եթե հանկարծ ուշադրության կենտրոնում հայտնվեք: Այն, ինչ կասեք ու կանեք, այսօր շատերի մոտ հետաքրքրություն կառաջացնի: Արժե օգտվել պահից ու գաղափարներով կիսվել մարդկանց հետ, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում: Չի բացառվում ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնեք:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կոնկրետ նպատակով կգնաք, թե պարզապես պայմանները փոխելու համար: Տանից հեռու ձեզ ոչ միայն նոր տպավորություններ, այլև ծանոթություններ են սպասվելու, որոնք կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1829 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0