Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1689 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մանրուքների պատճառով մի հուզվեք: Օրվա սկիզբն առանց դժվարությունների չի անցնի, մտերիմների հետ տարաձայնություններն էլ այդ հատվածում չեն բացառվում: Բայց ինտուիցիան կհուշի, թե ինչպես պահեք ձեզ և ինչ նախաձեռնեք: Շուտով դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի օրվա երկրորդ կեսին: Այս հատվածը հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ նոր բան ստանձնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք իրատես լինել, երազանքներով ու ֆանտազիաներով չտարվել: Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, բայց դրանցից օգտվելու համար պիտի ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Օգտակար կլինի խորհրդի հարցով նախկինում ձեզ բազմիցս աջակցած մարդկանց դիմելը, որոնք հուշել են՝ ինչպես վարվեք: Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Բայց դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե նախաձեռնող լինեք: Այնպես որ վատ մի զգացեք առաջին քայլն անել դեպի ձեզ համակրելի մարդը, կամ էլ խոստովանել ձեր զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ է լինելու, դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, միանգամից հասկանալի չի լինի, թե որն է պետք ստանձնել առաջին հերթին: Այս հատվածը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գնումների և գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն սկսեք օգտակար զբաղմունքներից: Միայն մի քանի ժամվա ընթացքում դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված գործերից, կանեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Այս շրջանը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատանքի, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպություններին այցերին նախապատրաստվելու համար: Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից, իսկ նման հնարավորություն անպայման կունենաք: Չի բացառվում, որ ձեզ հետաքրքիր ուղևորության կամ անսովոր միջոցառման հրավիրեն: Սակայն արժե նկատի ունենալ, որ օրվա երկրորդ կեսին կենսական պոտենցիալը նվազելու է: Հոգ տարեք, որպեսզի պասիվ հանգստի համար բավարար ժամանակ մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի տաքացեք ու մի բարկացեք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածում ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն ու շուտով անցյալում կմնան: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Պատահական ծանոթությունը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: Նոր հարաբերությունները շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չարժե կարևոր գործերը հենց առավոտվանից ստանձնել: Մտքերը հավաքելն ու գործողությունները որոշելը միանգամից չի ստացվելու: Առավոտը հարմար կլինի մտերիմների հետ հաճելի զրույցների, զբոսանքների և հետաքրքիր զբաղմունքների համար, որոնց համար անընդհատ ժամանակ չէր գտնվում: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կլինի: Դուք գլուխ կհանեք լուրջ հարցերից, շատ բան լավ կստացվի: Բայց ձեզանից անհնարինը մի պահանջեք. ինչ-որ բան լավ է հետաձգել, իսկ մինչ այդ կարելի է մի փոքր հանգստանալ, վերականգնել ուժերը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Համբերատարությունն այսօր ձեզ պետք կգա, քանի որ իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու: Հնարավոր են ձգձգումներ հենց այն գործերում, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի մինչև օրվա վերջ հաջողության հասնել: Այսօր ձեզ մոտ հատկապես հեշտ կստացվեն երևակայություն, հնարամտություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Շրջապատողները գործերին ձեր մոտեցումը միանգամից չեն գնահատի, բայց շուտով կհասկանան, որ շատ ճիշտ եք վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին, և դա ձեզ հազիվ թե դուր գա: Լարված պահեր հատկապես շատ կլինեն օրվա առաջին կեսին: Բացասական հույզերին մի տրվեք: Արժե մի փոքր սպասել. շուտով բոլորը կհասկանան, թե ինչով կարող են ձեզ օգնել, իսկ որտեղ է պետք թույլ տալ, որ ինքնուրույն գործեք: Ամենամտերիմների հետ հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույսն ինտուիցիայի վրա դրեք: Նրա հուշումները ճշգրիտ ու ժամանակին կլինեն, կօգնեն խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք իրատես լինել, ամպերում չսավառնել ու պատրանքներ չկառուցել: Այս խորհուրդը հատկապես կարևոր կլինի այսօր նոր բան ստանձնող Աղեղնավորների համար: Վտանգ կա, որ նրանք կգերագնահատեն իրենց հնարավորությունները, սխալներ կանեն, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք նախկինում ձեզ բազմիցս են հուշել՝ ինչպես վարվեք: Օրը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցի և այն հարցերը քննարկելու համար, որոնք բոլորին ստիպում էին անհանգստանալ: Հենց դուք հրաշալի լուծում կգտնեք, կտեսնեք՝ ինչպես կարելի է իրավիճակը դեպի լավը փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը գումարի, ընտանեկան ունեցվածքի, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր գործերի մասին է: Առաջինը մտքին եկած գաղափարները հազիվ թե ճիշտ լինեն: Մի փոքր սպասեք և շուտով տեղեկատվություն կստանաք, որը կհուշի՝ ինչ անեք հետո: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի առօրյա առաջադրանքները լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ձեր կողքին կլինեն մտերիմները, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, չեն հիասթափեցնի հարազատների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Բայց լավ է չշտապեք ու զգույշ գործեք, հատկապես եթե խոսքը և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր գործերի մասին լինի: Հիշեք, որ պարտադիր չէ որոշումները մենակ ընդունեք ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Խորհրդակցեք ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ. դա օգուտ կտա: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք ֆինանսական հարցերը լուծելիս հակված կլինի որոշակի թեթևամտության, ուստի հնարավոր են զուր ծախսեր, ցավալի կորուստներ: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում գերակշռելու են դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչքան էլ ուզենաք հետաձգել առօրյա հոգսերն ու լրիվ նոր, գրավիչ գործ ստանձնել, օրն արժե սկսել արդեն ծանոթ առաջադրանքները և վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելով: Ինչքան շատ բան հասցնեք անել առավոտյան, այնքան հետագայում հաճելի շփումների, հետաքրքիր ուղևորությունների, ստեղծագործելու և այլ հաճելի զբաղմունքներին ժամանակ նվիրելու հնարավորությունը մեծ կլինի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի ոչ ֆորմալ միջովայրում պատասխաններ ստանալ որոշ աշխտանքային հարցերի, զրուցել մարդկանց հետ, որոնց մասնագիտական փորձը կարող է ձեզ օգտակար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|