Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2016 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, քանի որ ամեն ինչ ձեր սպասածի նման չի դասավորվելու: Բայց օրը շատ հաջող կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խաառնի: Կարող եք լուծել ֆինանսական հարցերն ու գործարքներ կնքել: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Հաճելի անակնկալներ են սպասվում օրվա երկրորդ կեսին: Այս հատվածը շատ բարենպաստ կլինի սիրահարվածների համար: Ռոմանտիկ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հետ շփումներն այսօր սովորականից ավելի մեծ համբերատարություն են պահանջելու, քանի որ ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում: Աշխատեք հանգստություն պահպանել ու բարեհամբույր լինել: Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Այստեղ անսպասելի խնդիրներ չեն առաջանա ու տհաճ անակնկալներ չեն լինի: Բացի այդ, կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ է լուրջ գործերից ու կարևոր զրույցներից չսկսեք: Հուզական դաշտը լարված կլինի, հանգստություն պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելն էլ դժվար կլինի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, օգնել դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցկացնեք: Այդ հատվածում կարող եք ավարտել սկսած գործերը, ինչպես նաև լրիվ նոր բանով զբաղվել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի անհրաժեշտ արդյունքին արագ հասնելով: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դուք ամեն ինչ կհասցնեք: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, որոնք ստիպում էին անհանգստանալ ձեզ ու ձեր մտերիմներին, գլուխ կհանեք կենցաղային խնդիրներից: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, ընկերներն ու մյուս մտերիմներն էլ հաճույքով կաջակցեն դրանք: Որոշ Խեցգետինների անսպասելի և շատ հաճելի հանդիպումներ են սպասվում, մյուսները հնարավորություն կունենան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Շփումները հաճելի կլինեն, հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբն արժե նվիրել գործերին, որոնցից կարող եք ինքնուրույն, առանց աջակցության ու խորհուրդների գլուխ հանել: Շատ Առյուծների համար այս հատվածում հեշտ չի լինելու նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ: Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը կարող է անհանգիստ լինել, հազիվ թե կարողանաք այդ ժամանակ խուսափել մանր-մունր տհաճություններից: Չի բացառվում ստիպված լինեք ժամանակ ծախսել վաղուց գործած սխալներն ուղղելու վրա: Չնայած ոչ ամեն ինչ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք լավատեսությունն ու լավ տրամադրությունը կպահպանեք: Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել առօրյա գործերին, կենցաղային հարցերի լուծմանը: Այստեղ դժվարություններ չեն առաջանա: Այս հատվածը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել, իսկ մանր-մունր խնդիրներն արագ կլուծեք: Համախոհների, հին ծանոթների հետ ձեր գաղափարներն ու ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք. նրանք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել ձեզ: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, ամենամտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Եթե նախկինում հարազատների հետ տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կհաջողվի ամեն ինչի մասին հանգիստ պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եթե մեծ ծրագրեր ունեք, սկսեք դրանք հնարավորինս վաղ իրագործել: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հավանական է հաջողությամբ լուծվեն բարդ հարցերը, հաջողությամբ ավարտվեն այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, փոխել պայմանները, շեղվել հոգսերից: Այս հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու և լուրջ կոնֆլիկտ թույլ չտալու ձևը, չեք վիրավորի նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց: Մինչև օրվա կեսը լավ է լուրջ որոշումներ չընդունեք. այդ հատվածում դժվարությամբ կխուսափեք պահի հույզերին տրվելուց: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Երեկոն հարմար կլինի կարևոր հանդիպումների, ապագայի մասին զրույցների, ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսին չարժե հույս դնել թեթև հաջողությունների և արագ հաղթանակների վրա: Այս հատվածում անհրաժեշտ արդյունքն ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Սեփական գիտելիքներն ամեն անգամ բավարար չեն լինի, բայց մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել, ձեր կողքին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանից գլուխ հանել, առաջին հաջողություններն էլ չեն ուշանա: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, նրանք լավ նորություններ կհայտնեն ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Սիրահարված Այծեղջյուրներին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները լուծելու համար շատ ժամանակ պետք չի գա: Լավ կանցնեն ուղևորությունները, դրանք հատկապես հաճելի կլինեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում ծանոթությունը, որից գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որը հուսախաբ չի անի: Երեկոն լավ նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ: Որոշ Ձկներ պարզապես դժվարությամբ կհավաքեն մտքերն ու կկենտրոնանան այն գործերի վրա, որոնք հենց հիմա են ուշադրություն պահանջում: Ձեզ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն, վատ մի զգացեք դիմել աջակցության խնդրանքով: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն և՛ նոր հնարավորություններ, և՛ հաճելի լուրեր կբերի: Չի բացառվում իրականանան ձեր հին ցանկությունները: Երեկոն շատ լավ կանցնի, եթե այն ամենամտերիմների հետ անցկացնեք: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել, նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|