Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6249 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մարդկանց դուր գալու և բոլորի վրա լավ տպավորություն թողնելու ունակությունն այսօր թույլ կտա ձեզ հաջողության հասնել գործերում: Բաց մի թողեք կարևոր հարցերը այն մարդկանց հետ քննարկելու հնարավորությունը, որոնք կարող են օգնել դրանց լուծման մեջ: Մարդիկ, որոնց նախկինում չէիք համարձակվում դիմել օգնության խնդրանքով, այսօր իրենք այն կառաջարկեն: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կհասկանաք՝ ինչպես վերջ տալ դրանց: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Եվս մեկ շանս կստանան ժամանակին դատարկ բանի պատճառով բաժանված սիրահարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Հազիվ թե հաջողվի ավելի վաղ կազմած ծրագրի համաձայն գործել. նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմամբ պիտի հենց հիմա զբաղվեք: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել և ամենաբարենպաստ պահին կանցնեք կոնկրետ գործողությունների: Այսօր արժե նախաձեռնող լինել կյանքի բոլոր բնագավառներում, ռոմանտիկ հարաբերություններն էլ բացառություն չպիտի դառնան: Մի վախեցեք դեպի համակրելի մարդը առաջին քայլն անելուց: Զարմանալիորեն հաջող կանցնի նույնիսկ այն ռոմանտիկ ժամադրությունը, որից ոչ մի լավ բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի բարդ աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր և ուշադրության արժանի, իսկ ինչի վրա կարելի է ժամանակ չվատնել: Էներգիա և կենսական ուժեր շատ կունենաք, և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Որոշ Երկվորյակներ պիտի լուծեն ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրները: Սա նրանց տրամադրությունը չի փչացնի: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես՝ խոշոր գնումների: Օրը հարմար չի լինի կահույք, կենցաղային տեխնիկա, մեքենա գնելու համար: Սակայն կարող եք մտերիմների համար հաճելի մանր-մունր իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի մասնագիտական ծրագրերը, աշխատանքային հարցերը քննարկելու համար, որոնց լուծմանը չգիտեիք, թե ինչպես անցնեք: Դուք պիտանի բաներ կիմանաք, ստացված պատասխաններն էլ կօգնեն հաջողության հասնել: Կարող եք նոր բան ստանձնել: Լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերը: Տանը անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կազդեն ձեր երկարաժամկետ ծրագրերի վրա: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու, աջակցելու և ոգեշնչելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած կլինի: Չի բացառվում պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք բարեհաջող ավարտած էիք համարում, կամ էլ ուղղեք հին սխալները: Ձեր օգնության կարիքը շրջապատողները սովորականից հաճախ կզգան: Հնարավոր է նախընտրեք հետաձգել սեփական ծրագրերի իրագործումը այն ցուցաբերելու համար: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, իրեր կգնեք, որոնք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար կլինի կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք համառ կլինեք և հենց դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսների մոտ չի ստացվել: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները, բայց կոլեգաների կամ գործընկերների հետ վեճերը չեն խանգարի արդյունավետ աշխատանքին, և բոլոր առաջադրանքները դուք ժամանակին կլուծեք: Լուրջ դժվարությունների այսօր կբախվեն միայն նոր բան ստանձնած Կույսերը: Բայց նրանք էլ գոհ կմնան իրենց ջանքեր արդյունքներից: Օրվա երկրորդ կեսին մտերիմների համար շատ կարևոր կլինի ձեր ուշադրությունը: Աշխատեք ժամանակ գտնել անշտապ զրույցի, բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար: Ձեր ինքնավստահությունը լավագույն աջակցությունը կդառնա իրենք իրենց վրա կասկածող մարդկանց համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Սա այն օրերից է, երբ արժե զգույշ գործել, ամեն քայլը մտածել, խուսափել չարդարացված ռիսկից ու ոչինչ տաք գլխով չասել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց շրջահայացությունը ձեզ բազմիցս է զարմացրել: Հենց նման մարդիկ կհուշեն՝ ինչպես խուսափեք սխալներից: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Սակայն դրանց վրա միանգամից կենտրոնանալ չի ստացվի. դա անելու հնարավորություն ավելի ուշ կընձեռվի: Իսկ մինչ այդ մի շտապեք կիսվել ձեր մտահղացումներով. շրջապատողները հազիվ թե խելամիտ մի բան խորհուրդ տան, իսկ ահա շեղել կարող են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, նույնիսկ եթե շատ փորձեք: Այնպես որ պատրաստվեք պաշտպանել սեփական տեսակետն ու տարահամոզել ամենահամառ ընդդիմախոսներին: Դա ձեզ մոտ անպայման կստացվի: Չեն բացառվում մանր-մունր թյուրիմացություններն աշխատավայրում: Դրանց համար անհանգստանալու կարիք չկա. դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Հաճելիորեն կզարմացնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Սա այն հազվադեպ օրերից է, երբ նույնիսկ հին թշնամիները կարող են ձեզ օգտակար ծառայություններ մատուցել, լրիվ անշահախնդիր օգնել: Մրցակիցների հետ ընկերանալու հնարավորություն էլ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր ուրիշների գործերը ձեզ երևի թե ավելի շատ հուզեն, քան սեփական գործերը: Դուք ուրախությամբ կօգնեք ձեզ խնդրանքներով դիմած մարդկանց, բաց մի թողեք արդարությունը վերականգնելու, անկախ իրենց կամքից բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու հնարավորությունը: Ձեր արարքները շատերի վրա տպավորություն կթողնեն: Ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալու և ընկերանալու ցանկություն ունեցողներ կլինեն: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունն անսպասելի կփչանա, ընդ որում՝ առանց որևէ պատճառի: Բացասական հույզերին մի տրվեք: Հետաքրքիր գործը կամ ընկերների հետ հանդիպումը կօգնի, որպեսզի ձեզ կրկին լավ զգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել, անհարմար աշխատանքի և անբարենպաստ անձնական հարաբերությունների համար: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ համոզվեք, որ եկել է դրա համար բարենպաստ պահը: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք միանգամից կզգաք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով, ընդ որում՝ դրանք կբացվեն կյանքի բոլոր ոլորտներում: Դուք խուճապի չեք մատնվի, միանգամից կսկսեք գործել, ժամանակին նախաձեռնող կլինեք, ուստի հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Նույնիսկ ամենալուրջ զրույցները կարելի է ոչ ֆորմալ միջավայրում վարել: Այդպես դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք և զրուցակիցների վրա բարենպաստ տպավորություն թողնելն էլ կհեշտանա: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Չնայած անակնկալներ այսօր շատ կլինեն, դուք հանգստություն կպահպանեք, ոչ մի րոպե խուճապի չեք մատնվի: Պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով՝ ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը լավ նորություններ կբերի, կուրախացնի հաջող զուգադիպություններով: Կուզենաք նոր բան ստանձնել, իսկ ինտուիցիան կհուշի, որ դրա համար հիմա ամենանպաստավոր պահն է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Մտերիմների հետ անցկացրած ժամանակը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կենցաղային խնդիրները լուծելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր են չծրագրված ծախսեր, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|