ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2099 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անակնկալներ կբերի, բայց դուք կկարողանաք հանգստություն պահպանել: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն ու ապրումներ ունենան, դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, կշռադատված որոշումներ կընդունեք: Դա շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեզ ավելորդ հուզականության մեջ մեղադրող մարդիկ կհասկանան, որ սխալվել են:

Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Իսկ ահա նոր բան ստանձնած Խոյերը պիտի խոչընդոտներ հաղթահարեն: Հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն նրանց մոտ, ովքեր սեփական գիտելիքներին ու փորձին կապավինեն, այլ ոչ թե կողքից խորհուրդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների համար. դրանք սպասվածից լավ կանցնեն: Հավանական է հաջողությամբ ավարտվեն երկարատև բանակցությունները, որոնք բավական լարված էին անցնում: Դուք կստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնք նախկինում ձեր բոլոր գաղափարները կասկածի տակ էին դնում, քննադատում էին ձեր ցանկացած առաջարկ:

Օրվա առաջին կեսն արժե նվիրել կարևոր առաջադրանքների լուծմանը. հենց այս հատվածում դուք հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Ավելի ուշ բարդ շրջան է գալու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են իրադարձությունների արագ զարգացմանը: Հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար. անհրաժեշտ արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները: Արժե կենտրոնանալ ամենակարևորի վրա, հնարավորինս խուսափել ոչ մի բանի մասին զրույցներից ու անիմաստ վեճերից:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Ընկերների հետ հանդիպումները կուրախացնեն, ռոմանտիկ ժամադրություններն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Անցյալում կմնան աշխատանքային առաջադրանքների լուծմանը և ձեր ծրագրերի իրագործմանը խանգարող կոնֆլիկտները: Օրվա կեսը բարենպաստ կլինի կարևոր բանակցությունների, պոտենցիալ ներդրողների, գործատուների հետ հանդիպումների համար:

Օրը հետաքրքիր կլինի, դուք շատ գործեր անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Սակայն կարևոր կլինի հանգստի մասին չմոռանալը. երեկոյան մոտ դրա անհրաժեշտությունը կուժեղանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք դրա համար չեք անհանգստանա: Դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես գործել տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղելու համար: Որոշ Առյուծներ աշխատանքի, բիզնեսի կամ ստեղծագործելու հետ կապված լրիվ նոր գաղափարներ կունենան:

Օրվա երկրորդ կեսը բարդ, բայց արդյունավետ կլինի: Այդ հատվածում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կուզենաք նոր բան ստանձնել: Ինտուիցիան կհուշի, որ դրա համար օրը շատ հարմար է, և այն չի սխալվի: Չի կարելի ասել, որ ամեն ինչ հեշտ է ստացվելու, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Բացի այդ, կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հատկապես լավ լեզու կգտնեք նրանց հետ, ում վաղուց գիտեք: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ են եղել, լուրջ կոնֆլիկտներ են առաջացել, այսօր ամեն ինչի մասին պայմանավորվելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հավասարակշռություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Այսօր դուք կարող եք ցանկացած փոքրիկ պատահար սրտին մոտ ընդունել, անհանգստանալ մի բանի պատճառով, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք այդպես անհանգստանում, ուստի հավանական են լարված պահեր շփման մեջ:

Բայց օրը և՛ ուրախության առիթներ, և՛ նորություններ կբերի, որոնք կօգնեն դրական տրամադրվել: Անսպասելի իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք հեշտությամբ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողներին մտքին: Դուք կկռահեք նույնիսկ այն, ինչ մյուսները շատ են փորձում գաղտնի պահել: Մանրուքներին ուշադրությունն ու արագ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը կօգնեն հաջողությամբ ավարտել լարված գործնական բանակցությունները, փոխհասկացողության հասնել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ չեն աջակցել:

Օրն արդյունավետ կանցնի, դուք շատ առաջադրանքներից գլուխ կհանեք: Սակայն դա ջանքեր է պահանջելու: Երեկոյան մոտ հանգստի պահանջը կուժեղանա: Այդ հատվածում լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է բավական լարված սկսել: Ամենայն հավանականությամբ դա կապված կլինի ձեզ ոչ բնորոշ և անբացատրելի կասկածամտության հետ: Երբեմն կթվա, թե բոլորը սպասում են ձեր սխալվելուն, կամ էլ փորձում են ձեզ իրենց հետաքրքրությունների օգտին ծառայեցնել: Բայց բավական արագ կպարզվի, որ անհանգստանալու բան չկա, բանը հասարակ անհասկացողության, ուրիշների արարքները սխալ գնահատելու մեջ է: Դրանից հետո տրամադրությունը միանգամից կլավանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, աշխատեք չկորցնել սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Հաջողությունը մեծ մասամբ հենց դրանից է կախված լինելու: Թույլ մի տվեք, որ ուրիշները շեղեն ձեզ, մի վշտացեք քննադատություններից, որոնք այսօր սովորականից շատ կհնչեն: Դա հատկապես կարևոր կլինի այն Այծեղջյուրների համար, որոնց աշխատանքը ամենատարբեր մարդկանց հետ փոխգործակցություն է պահանջում, նաև այնպիսի մարդկանց, որոնք այնքան էլ բարյացակամորեն չեն տրամադրված:

Մտերիմ մարդու աջակցության կարիքը կունենաք, և դուք այն կստանաք, եթե պարզ խոսեք նրա մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Ակնարկներից ու կիսատ ասված բաներից լավ է խուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ապագայի համար չանհանգստանալը բարդ է լինելու, նույնիսկ եթե սովորաբար լավատեսորեն եք տրամադրված: Կարևոր կթվան մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք  դարձնի: Մի վշտացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա կամ ինչ-որ մեկը չարդարացնի ձեր ակնկալիքները: Օրը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի, և պետք է միայն ժամանակին տեսնեք դրանք:

Ձեր անձնական կյանքի հետ կապված որոշումների հարցում լավ է չշտապեք: Հույզերին մի տրվեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք ու չեք սխալվի: Երեկոն շատ լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, նույնիսկ եթե դրանք ձեզ նախկինում հետաքրքիր ու հեռանկարային են թվացել: Հաճախ կշեղեն շրջապատողները: Այսօր ձեզ իրենց հետաքրքրությունների համար օգտագործել ցանկացող մարդիկ շատ կլինեն, ընդ որում՝ այդպիսի մարդիկ կարող են զարմանալիորեն համառ լինել:  Պատրաստ եղեք կոշտ մերժումով պատասխանելու այն խնդրանքներին, որոնց կատարումը կարող է ձեզ վնասել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2099 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0