Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն անսպասելի իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Ձեզ պետք կգա նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Ձեզ կօգնեն և՛ հին գործընկերները, և՛ նոր ծանոթները: Նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը զարմանալիորեն հեշտ կլինի:
Լավ կանցնի ընկերների հետ հանդիպումը, չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ. այսօր դա նրանց համար շատ կարևոր կլինի: Որոշ ընտանեկան խնդիրներ կարող են արագ լուծվել ճիշտ ժամանակին ձեր միջամտության շնորհիվ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն առանց անակնկալների չի անցնի: Չի բացառվում դրանցից մեկը ոգեշնչի ձեզ փոխել ծրագրերը, լրիվ նոր, շատ խոստումնալից ու հետաքրքիր գործ ստանձնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված:
Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Այստեղ այսօր շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե խուճապի չմատնվեք ու նախընտրեք գործել, այլ ոչ թե սպասողի դերում լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է աշխատանքի համար. նույնիսկ բարդ առաջադրանքներն արագ կլուծեք: Օգտակար կլինի ցանկացած, նույնիսկ շատ միապաղաղ գործի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը: Դուք կհաղթահարեք դժվարությունները, մրցակիցներին հետևում կթողնեք: Նախկինում ձեզ չնկատող մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին ու հետաքրքիր մի բան կառաջարկեն:
Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, կարևոր հարցերի քննարկման ժամանակ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարդ ու կարևոր գործում կկարողանաք առաջընթացի հասնել: Դուք կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դժվարությունները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել ու ժամանակը զուր չեք վատնի: Շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան, ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կարող են ստանալ:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Այսօր արժե խնայող լինել, լավ է հրաժարվեք ոչ անհրաժեշտ գնումներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփումների համար: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չեք հասկացել: Չի բացառվում, որ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:
Գործերում արժե զգույշ լինել: Օրը հազիվ թե հարմար լինի համարձակ փորձարկումների համար: Ընդունված կանոնները խախտելն էլ այսօր անցանկալի է. արդյունքը կարող է ուզածի նման չլինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է բարդ գործերի համար: Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ չի ստացվել. հիմա դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, նահանջել ու սկսածը կիսատ թողնել չեք ուզենա: Ձեր համառությունը շատերին դուր կգա: Նախկինում ձեր հուսալիության վրա կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալվել են:
Լավ կանցնեն աշխատանքի մասին բանակցությունները: Որոշ Կույսեր կզբաղվեն նրանով, ինչն իրենց իսկապես հետաքրքրում է: Օրվա երկրորդ կեսը նշանակալի դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Լարված հուզական դաշտի պատճառով դուք ցանկացած դատարկ բանի սուր կարձագանքեք, կհուզվեք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, որոնք ժամանակին խորհուրդ կտան կամ կօգնեն, եթե դրա կարիքը լինի:
Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն: Մի մերժեք: Առաջին հերթին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երկրորդ՝ հավանական են հաճելի ծանոթություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու: Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Բարդ գործ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Ամենայն հավանականությամբ այն պիտի ինքնուրույն անեք: Եթե ձեզ նույնիսկ օգնեն, ապա միայն այն բանից հետո, երբ հիմնական խոչընդոտներն անցյալում մնացած կլինեն:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, ուստի օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի թեթև ու հաճելի կանցնի: Աստղերը բարյացակամ կլինեն հատկապես սիրահարված Կարիճների հանդեպ, նաև նրանց, ովքեր առաջին ժամադրության կգնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Հին ծանոթները ձեզ կաջակցեն, օգնության կհասնեն հենց այն պահին, երբ դրա կարիքը կունենաք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, խնդիրներ չեն ունենա նրանք, ովքեր կդիմեն պետկազմակերպություններին:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարներ կբերի: Սակայն դրանց իրագործման հարցում շտապել չարժե. բարենպաստ պայմաններ միանգամից չեն ստեղծվի: Լավ է համբերությամբ զինվեք ու սպասեք հարմար պահի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսին թեժ վեճերից խուսափելը դժվար կլինի: Դրանք հատկապես հավանական են աշխատավայրում. կոլեգաները կքննադատեն ձեր գաղափարները, կպնդեն անարդյունավետ մեթոդների կիրառման վրա: Աշխատեք ինքնատիրապետումը չկորցնել: Ինչքան հանգիստ ձեզ պահեք, այնքան հեշտ կլինի սեփական ճշմարտացիությունն ապացուցելը: Ամենայն հավանականությամբ ձեզ կաջակցեն ազդեցիկ մարդիկ:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի, չնայած այն նույնպես անհանգիստ կլինի: Նոր ու հետաքրքիր գործեր կհայտնվեն, հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Այծեղջյուրների կառաջարկեն հենց այն, ինչի մասին նրանք վաղուց էին երազում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Վերջապես պարզ կդառնա, թե ինչ է պետք անել, որպեսզի լարված հարաբերությունները ավելի հարթ ու անկաշկանդ դառնան: Ինտուիցիայի հուշումները կօգնեն գլուխ հանել բարդ կամ ոչ միանշանակ իրավիճակներից:
Դուք մեծ ուշադրություն կդարձնեք ուրիշների գործերին: Սակայն մի մոռացեք սեփական ծրագրերի մասին: Այսօր դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել, եթե սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե իրադարձությունների բարենպաստ պայմանների վրա հույս դնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հազիվ թե կարևոր հաղթանակներ բերի, բայց այն ձեզ կուրախացնի: Դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից ու կզգաք, որ պատրաստ եք ավելի մեծ ու հետաքրքիր մի բան ստանձնելու: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պաշտոնական հարցումներ կազմել, դիմել պետկազմակերպություններին: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:
Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու մտերիմներին. այսօր բոլորի համար հաճելի բան անելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար կլինի փոքրիկ ընտանեկան տոնի, ընկերների հետ հանդիպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: