Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 26
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շատ բան սովորականից հեշտ կտրվի, եթե ոչ մեկից աջակցություն չսպասեք, ինքնուրույն որոշումներ ընդունեք ու գործեք: Հոգսեր սպասվածից շատ կլինեն, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք կգտնեք անհրաժեշտ արդյունքին հասնելու ձևը:
Եթե օրվա համար ձեզ համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, աշխատեք դրանց ինչպես հարկն է պատրաստվել, հույս մի դրեք նոր ծանոթներին միանգամից հմայելու ձեր ունակության վրա: Դուք լավ տպավորություն կթողնեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Սա շատ բարենպաստ օր է լինելու նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անսովոր վայրեր այցելելու, միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու հաճույք կստանաք դրանից:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Ցուլեր իրենց մեջ գործարար ջիղ կհայտնաբերեն, լուրջ կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Վերադարձեք այն գործերին, որոնք երկար ժամանակ հետաձգել եք, կենտրոնացեք նրա վրա, ինչը նախկինում շատ բարդ է թվացել: Օրը կարող է շատ արդյունավետ անցնել, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները, ինչի վրա կկենտրոնանաք: Լավ է ժամանակը մանր-մունր, աննշան հարցերի լուծման վրա չծախսեք:
Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմներին երբեմն ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի: Բայց հարաբերությունները դրանից չեն լարվի, լուրջ տարաձայնություններից ու վեճերից էլ կարող եք չվախենալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Եթե կարևոր բան եք ծրագրել, դրան անցեք հենց առավոտվանից: Հենց օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի, հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնել չեք ուզենա: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ դեռ պետք կգա:
Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի հանգստանալու համար: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ. հատկապես դժվար կլինի նախկինում ձեզ քննադատող, ձեր գաղափարներին կասկածող մարդկանց հետ լեզու գտնելը: Լավ է խուսափեք չծրագրված գնումներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող օր է սպասվում: Ստանձնեք կարևոր գործերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք երկար հետաձգել եք՝ վախենալով դժվարություններից: Աստղերը կաջակցեն ձեզ, և ամեն ինչ լավ կստացվի, դուք կկարողանաք սպասվածից լավ արդյունքի հասնել: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Հեշտությամբ կտրվի ուսումը:
Հնարավոր են մանր-մունր տարաձայնություններ շրջապատողների հետ, վեճեր, որոնք ձեզ կվշտացնեն: Բայց դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը բավական անհաջող կդասավորվի, կվշտացնի նրանց, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին: Հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Սակայն հուզական դաշտը բավական լարված կլինի:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մտերիմներն էլ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև նոր գաղափարներ կբերի, որոնք միանգամից բոլորին դուր կգան: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ոչ մի տեղ մի շտապեք: Օրն արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով շտապողականությունից; Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և եզրահանգումներ անելու համար: Դուք կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել, բայց ինքնաքննադատությամբ չեք տարվի, պարզապես եզրակացություններ կանեք, որոնք կօգնեն ավելի արագ հասնել նպատակին:
Մտերիմների հետ կարող եք քննարկել լուրջ հարցերը՝ առանց վախենալու թյուրըմբռնումից: Կարևոր բաների մասին կարելի է նաև նոր ծանոթների հետ խոսել. դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հարմար կլինի ակտիվ հանգստի, ուղևորությունների և զբոսանքների, սպորտով զբաղվելու համար: Դուք էներգիայով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ծանրաբեռնվածությունը սովորականից մեծ լինի: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք նոր բան ստանձնել: Նման հնարավորություն կունենաք: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ:
Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում կարևոր բան իմանաք, այլ կերպ կնայեք նրան, ինչը նախկինում ակնհայտ ու ճիշտ է թվացել: Բայց մի շտապեք ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Ամեն ինչ մտածելու, կշռադատված որոշումներ ընդունելու համար որոշ ժամանակ է պետք գալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հարմար օր է գաղափարներով կիսվելու և կարևոր հարցերը քննարկելու համար: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն սխալներ չգործել: Աշխատեք պահել ձեր բոլոր խոստումները, նույնիսկ եթե դա հեշտ չլինի, չհիասթափեցնել նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում: Դա թույլ կտա պահպանել լավ հարաբերությունները, խուսափել փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից:
Լավ է գնումների հարցում չշտապեք: Գումարի հետ կապված ցանկացած որոշում արժե ինքնուրույն ու հանգիստ ընդունել: Եթե ուրիշի ազդեցության տակ ընկնեք, ապա նշանակալի գումար կծախսեք մի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն սկսեք պիտանի գործերից: Առաջին հերթին՝ դրանցից հրաշալի գլուխ կհանեք, երկրորդ՝ հենց դրանց շնորհիվ կպահպանեք լավ տրամադրությունը, բացասական հույզերին չեք տրվի: Հնարավորություն կունենաք աջակցել նրանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ: Նախկինում անհարթ ու լարված հարաբերությունները կհարթվեն, կսկսեն ձեզ ավելի շատ ուրախացնել:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Չեն բացառվում արժեքավոր նվերները: Կհաջողվի պիտանի գնումներ անել. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կուզենաք հանգստանալ, մի կողմ վանել առօրյա հոգսերն ու զբաղվել հետաքրքիր մի բանով: Նման հնարավորություն կունենաք: Սակայն մի մոռացեք մտերիմներին տված խոստումների մասին. ինչ-որ մեկը շատ կվշտանա, եթե ձեր խոսքը չպահեք:
Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Եթե վերջին ժամանակներս հարազատների հետ հարաբերությունները լարվել էին ու ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում, ապա այսօր ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Բայց դա հենց այնպես տեղի չի ունենա. դուք պիտի նախաձեռնող լինեք, անեք առաջին քայլը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Աշխատեք մանր-մունր թյուրիմացությունները սրտին մոտ չընդունել, չվիրավորվել շրջապատողների նկատողություններից: Հուզական դաշտն այսօր բավական լարված կլինի, բայց եթե դրական տրամադրվեք, ապա շուտով կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Կարող եք մտերիմներին դիմել աջակցության խնդրանքով:
Օրը հարմար կլինի հին գործերն ավարտելու և այն ամենն անելու համար, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Կենցաղային խնդիրներ կառաջանան: Դուք դրանք արագ կլուծեք, բայց դրա համար անսպասելի ծախսերի անհրաժեշտություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: