Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Արժե կենտրոնանալ աշխատանքային խնդիրների լուծման վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Օրը հարմար կլինի նաև այլ բարդ գործերի, այդ թվում՝ այնպիսի գործերի համար, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Օգտակար կլինի ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելը: Չի բացառվում, որ հիմա նրանք օգնեն ձեզ կամ հետաքրքիր մի բան առաջարկեն:
Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան, անսպասելի ծախսերի կարիք կլինի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Բացի այդ, դրամական մուտքերն էլ շատ հավանական են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ: Հնարավոր է, այսօր դուք հաջող գործարքներ կնքեք կամ հասկանաք, թե որտեղից կարող եք գումար վերցնել ձեր համարձակ ծրագրերն իրագործելու համար: Միաժամանակ ռիսկի դիմելու կամ արկածախնդրություններին մասնակցելու կարիք չի լինի:
Օրը հաջող կլինի աշխատանքի տեսանկյունից: Այստեղ անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Չի բացառվում նոր համախոհներ գտնեք, որոնց հետո դեռ բազմիցս կդիմեք աջակցության խնդրանքով: Տանը չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, սակայն երեկոյան ամեն ինչ կհարթվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Եթե ծրագրել եք կարևոր գործով զբաղվել, ապա կողքից օգնության վրա հույս մի դրեք, սեփական ուժերին ապավինեք: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Այնպես որ սկսածը կիսատ մի թողեք: Եթե ինչ-որ բան չստացվի, համառ եղեք:
Օրը հաջող կլինի այն Երկվորյակների համար, որոնք պատրաստվում են կենտրոնանալ առօրյա գործերի վրա, լուծել ընթացիկ հարցերը: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ անելու համար էլ սպասվածից քիչ ժամանակ է պահանջվելու: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն լինի, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է կարևոր գործերի համար: Դրանք անելուն կօգնեն մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ ու նախկինում բազմիցս աջակցել են: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն, թե ինչ է պետք նախաձեռնել ու ինչպես հաղթահարել խոչընդոտները: Աստղերն այսօր հատկապես բարյացակամ կլինեն այն Խեցգետինների հանդեպ, որոնք կկենտրոնանան ֆինանսական հարցերի լուծման վրա:
Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, երբեմն մտերիմների հետ դատարկ բաների պատճառով կվիճեք: Սակայն կհաջողվի խուսափել փոխադարձ վիրավորանքներից ու պահպանել լավ հարաբերությունները: Երեկոն անսպասելի իրադարձություններ կբերի, որոնք բոլորին կուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին հնարավոր մանր-մունր անհաջողությունների և թյուրիմացությունների պատճառով մի վշտացեք: Այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, ուստի պիտի որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Սկզբում դա ձեզ կվշտացնի, բայց շուտով դուք կտեսնեք ստեղծված իրավիճակի դրական կողմերն ու հնարավորությունները, որոնցից միանգամից կուզենաք օգտվել:
Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բավական լարված կանցնի, երբեմն ապրումների և հուզումների պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Որոշ Կույսերի կվշտացնի աշխատավայրում ստեղծված իրավիճակը. ուրիշների սխալների պատճառով նոր հոգսեր կունենաք: Սակայն իրավիճակն այնքան էլ բարդ չի լինի, և եթե դուք հանգիստ գլուխ հանեք նրանից, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես գործել:
Օրվա սկիզբը հազիվ թե առանց թեժ վեճերի անցնի, իսկ երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ժամանակը զուր մի վատնեք: Այսօր դուք կարող եք հաջողության հասնել գործերին ստեղծագործ մոտեցման և ճիշտ ժամանակին նախաձեռնող լինելու կարողության շնորհիվ: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր մասնագիտական որակներին, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:
Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և վաղուց ձեզ դուր եկող մարդու հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորություն կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում ձեր արժանիքները չէին նկատում, այսօր դրանց ուշադրություն կդարձնեն: Իրենց կարծիքը կփոխեն մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ընկերանալ: Զգոն եղեք ու մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով:
Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուշադրություն կգրավեն: Դրանց լուրջ վերաբերվեք, աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից ու թյուրիմացություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կհաջողվի գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Չի բացառվում աջակցություն առաջարկեն հին ծանոթները, որոնց հետ միասին կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում:
Օրը բարենպաստ կլինի գործնական ուղևորությունների, այլ քաղաքներում ու երկրներում ապրող գործընկերների հետ բանակցությունների համար: Որոշ Աղեղնավորներ գործարքներ կկնքեն, որոնք շուտով շահույթ կբերեն, մյուսները եկամուտների նոր աղբյուր կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ կլինի շատ ու շատ բարդ հարցեր լուծելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կգտնեք հաջողության հասնելու ձևը: Հին թշնամիներին զինաթափելու, մրցակիցների հանդեպ համոզիչ հաղթանակ տոնելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:
Ընկերները և մյուս մտերիմները հրաշալի գաղափարներով կկիսվեն, դուք միանգամից կուզենաք մասնակցել դրանց իրագորմանը: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսին գործերում արժե զգույշ լինել: Վտանգ կա, որ նոր ծանոթները կփորձեն ձեզ կասկածելի պատմության մեջ ներքաշել: Փորձված համախոհները չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրներով՝ ձեզ չմտածված արարքներից հետ պահելու համար:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այն հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Շատ ժամանակ պետք չի գա հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Ժամանակ կմնա ընկերների հետ հանդիպելու կամ փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Վերջին ժամանակներս ձեզ վշտացնող տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, այդ թվում՝ ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Հավանական են անսովոր ծանոթություններ, ոգեշնչող հանդիպումներ: Հնարավոր է, դրանք օգնեն ձեզ կարևոր որոշում ընդունել:
Աշխատեք չհոգնել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ ձեր տրամադրության ու ինքնազգացողության վրա: Ուստի աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար: Կարևոր կլինի ժամանակին ուժերը վերականգնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: