Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2052 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կարող է անակնկալներ բերել: Պատրաստ եղեք, որ ծրագրերը ստիպված եք լինելու փոխել. ուշադրություն կպահանջեն հենց այն գործերը, որոնցով հիմա զբաղվել ընդհանրապես մտադիր չէիք: Բայց դուք շատ չեք անհանգստանա, իսկ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Պատահական հանդիպումը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: Որքան էլ տարված լինեք նոր հարաբերություններով, աշխատեք սիրուց գլուխներդ չկորցնել: Միայն լավ մտածված արարքները օգտակար կլինեն: Դա, ի դեպ, վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հագեցած կլինի: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի: Ավելի հավանական է, որ միանգամից մի քանի կարևոր գործ ուշադրություն կպահանջեն: Դրանք անելը հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, նույնիսկ օգնության կարիք չեք ունենա: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Չի բացառվում նրանք անսովոր մի բան առաջարկեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և զբոսանքների, ակտիվ հանգստի համար: Այդ հատվածում հավանական են նաև հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հնարավորություն կունենաք լուծել վերջին ժամանակներս ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները: Օրվա առաջին կեսին արժե վճռական գործել, քանի որ այդ շրջանը բարենպաստ է լինելու, դուք աստղերի աջակցությամբ շատ բանի կհասնեք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Ընկերները հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Գումարի հետ կապված հարցերում արժե ինտուիցիային ապավինել. այն հուսախաբ չի անի: Որոշ Երկվորյակներ սեփական բիզնեսի զարգացման հետ կապված գաղափարներ կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաճելի ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք: Նրանց շնորհիվ ձեր կյանքը ավելի հագեցած ու հետաքրքիր կդառնա, իսկ դուք ինքներդ էլ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, լավատեսորեն կտրամադրվեք: Սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է: Աշխատեք չհոգնել: Կուզենաք բոլոր գործերը միանգամից անել, բայց լավ է սահմանափակվեք ամենակարևոր ու շտապ գործերով: Իսկ ազատ ժամանակն արժե նվիրել մտերիմների հետ շփմանը: Նրանց համար այսօր ձեր ուշադրությունն ու աջակցությունը շատ կարևոր կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք սովորականից հաճախ եք հուզվելու և ապրումներ ունենալու: Դրանց համար լուրջ առիթներ չեն լինի, պարզապես լարված հուզական դաշտի պատճառով լավատեսական տրամադրվածությունը պահպանելը հեշտ չի լինի, դուք ամեն մանրուքի սուր կարձագանքեք: Ցավոք, շրջապատողներին ոչ միշտ հասկանալի կլինի, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում, ուստի չեն բացառվում լարված պահերը շփման մեջ: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, երբ կենտրոնանաք հետաքրքիր ու պիտանի գործերի վրա: Կարող եք լրիվ նոր գործ ստանձնել: Աստղերը խոստանում են, որ նման նախաձեռնություններում ձեզ հաջողությունը կուղեկցի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համառությունն ու ինքնավստահությունն այսօր շատ օգտակար կլինեն ձեզ: Հենց դրանց շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Կհաջողվի լուծել կազակերպչական հարցերը, գլուխ հանել փաստաթղթերից: Օրը հարմար կլինի պետկազմակերպություններ այցելելու համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ են առաջացել, այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Օրը հաստատ հարմար չի լինելու շտապողական որոշումներ ընդունելու, կարևոր գործեր ստանձնելու կամ էլ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Առավոտյան կարող են վշտացնել թյուրիմացություններն ու մտերիմների հետ շփումներում լարված պահերը, բայց օրվա երկրորդ կեսին հարաբերությունները կհարթվեն: Արժե հիշել հին ծրագրերի մասին: Չի բացառվում այսօր կարողանաք եթե ոչ կյանքի կոչել դրանք, ապա գոնե սկսել շարժվել այդ ուղղությամբ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Օրվա առաջին կեսին կթվա, թե ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանում ու ձեր նպատակներին հաստատ չեք կարողանալու հասնել: Բայց մի փոքր ժամանակ կանցնի, և դուք նոր հնարավորություններ կտեսնեք: Գաղափարներ կհայտնվեն, որոնք միանգամից կհաջողվի իրագործել: Բացի այդ, հավանական են հեռվից շատ լավ նորություններ: Ձեզ գործով ու խորհրդով օգնելու, ոչ միանշանակ իրավիճակում աջակցելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն: Չի բացառվում ուզենան հարթել հարաբերություններն այն մարդիկ, որոնց հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու չէիք գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեժ վեճերից խուսափել չի ստացվելու: Բայց արժե խոստովանել, որ դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն բոլորին դուրեկան լուծում գտնել: Նույնիսկ ամենալարված պահերին դուք բարյացակամորեն տրամադրված կլինեք, ոչ ոքի չեք վիրավորի, չեք ասի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք լավ կանցնեն, եթե ճամփա գնաք ընկերների և մյուս մտերիմների հետ: Բաց մի թողեք հաջող գնումներ անելու հնարավորությունը: Դուք անսխալ կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Նույնիսկ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, նրանք կարող են ձեզ սխալ հասկանալ, կասկածել ձեր խոսքերին: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, համբերատար ու բարեհամբույր կլինեք, անհրաժեշտության դեպքում զիջումների կգնաք: Շուտով հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Արժե կենտրոնանալ նրա վրա, ինչը հնարամտություն, երևակայություն, ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Այստեղ դուք հաջողության հասնելու ավելի շատ շանսեր կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ձեզ համար շրջապատողների հետ լեզու գտնելը շատ հեշտ է լինելու: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել ու բաց չեն թողել ձեզ քննադատելու հնարավորությունը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք գրավիչ կլինեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Կհաջողվի արագ գլուխ հանել տնային գործերից, լուծել կենցաղային հարցերը: Ճիշտ է, դա հնարավոր է ծախսեր պահանջի: Բայց խոսքը աննշան գումարի մասին կլինի, այնպես որ շատ անհանգստանալ պետք չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այն հաճելի հանդիպումներ է խոստանում: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում ձեզ վշտացնող խնդիրները: Հնարավոր է չկարողանաք դրանցից միանգամից գլուխ հանել, բայց անհապաղ կսկսեք գործել, ուստի անհրաժեշտ արդյունքին էլ արագ կհասնեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|