ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1771 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառություն դրսևորելով՝ դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Օրը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չեն հետաքրքրվել:

Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք արագ կգործեք, իսկ օգնականներ, եթե նրանց կարիքը լինի, առանց դժվարության կգտնեք: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով ու հաջող զուգադիպություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կանցնի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք չեք հուզվի և ապրումներ չեք ունենա, կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նախկինում դժվարությամբ տրվող գործից: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Որոշ Ցուլեր կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Տնային խնդիրներ կառաջանան, բայց դուք դրանք արագ կլուծեք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Վճռական գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այն գործից, որը նախկինում լրիվ անհույս է թվացել: Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակին: Շրջապատողների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, և նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:

Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են եղել, ապա հիմա արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Հավանական  են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հազիվ թե առանձնապես արդյունավետ անցնի: Կենտրոնանալը դժվար կլինի: Եթե կարևոր գործ ստանձնեք, վտանգ կա, որ ինչ-որ բան աչքաթող կանեք, ցավալի սխալ կգործեք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն արագ ամեն ինչից գլուխ հանել: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, արդեն օրվա կեսին կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Դուք նրանց կես խոսքից կհասկանաք: Տարաձայնությունների առիթներ չեն լինի: Հաջող կանցնեն և՛ նախապես ծրագրված, և՛ սպոնտան ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք բարդ առաջադրանքները լուծելու վրա. հենց դրանցից այսօր ամենալավը գլուխ կհանեք: Շատ Առյուծների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ փոքրիկ սխալներ չեն անի, արագ կհասնեն նպատակին: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Դուք շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք, անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերն էլ շատ հավանական են:

Բայց հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով ու երբեմն կորցնել հավասարակշռությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք գործերը երկար ժամանակով չհետաձգել: Հենց օրվա առաջին կեսն է հարմար լինելու կարևոր մի բանով զբաղվելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք այն ամենում, ինչ կստանձնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի հանգստի համար, հնարավորություն կընձեռի շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտել: Հարմար ժամանակ է լինելու հին կապերը վերականգնելու, լարված հարաբերությունները հարթելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե հարմար լինի բարդ հարցերը լուծելու համար: Կենտրոնանալը դժվար կլինի, դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է լավ գործել: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսելը:

Հնարավորինս խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք ցանկացած հարմար առիթով պրովոկացիայի են ենթարկում ձեզ, հանում են հավասարակշռությունից: Այսօր լավ է շփվեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ աջակցում են: Աշխատեք չհոգնել: Ձեզ համար օգտակար կլինի գոնե կարճ ժամանակով հոգսերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գումարի հետ զգույշ եղեք: Լավ է գնումների հարցում չշտապեք ու առանց բոլոր պայմաններն ուսումնասիրելու, մի քանի տարբերակ համեմատելու գործարքներ չկնքեք: Առաջին հայացքից շահավետ թվացող գործարքները կարող են չարդարացնել ակնկալիքները:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Հնարավորություն կունենաք նշանակալի հաջողության հասնել կարևոր գործում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, ու ընդհանրապես՝ շրջապատողների հետ պարզապես հրաշալի լեզու կգտնեք: Երեկոն ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր կարևոր գործերով զբաղվել ու լուրջ հարցերը լուծել պետք է ինքնուրույն: Շրջապատողները կուզենան օգնել, բայց ավելի շատ վնաս կտան, քան օգուտ: Մի շտապեք կիսվել տեղեկատվությամբ, քննարկել ձեր գաղափարները կամ կիսվել գաղտնիքներով:

Ընդհանուր առմամբ օրը վատը չի լինի: Այն հարմար կլինի նոր, բարդ, հետաքրքիր, ստեղծագործ մոտեցում պահանջող գործ ստանձնելու համար: Դուք կմտածեք մի բան, որն ուրիշների մտքով չի անցել: Շրջապատողները կհիանան, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, կլուծեք ուրիշների ուժերի սահմաններից վեր հարցերը: Հավանական են նկատելի հաջողություններ աշխատանքի մեջ: Չի բացառվում՝ պետք լինի լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կարևոր նորություններ բերի, սակայն դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Այծեղջյուրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ղեկավարության հետ, նախկինում ոչ այնքան բարեհամբույր տրամադրված կոլեգաների հետ շփվելն էլ նկատելիորեն կհեշտանա: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

Հավանական են անսովոր իրադարձություններ տանը, հաճելի լուրեր ու նորություններ, որոնք բոլորի տրամադրությունը կբարձրացնեն: Երեկոն հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ օգտակար իրեր կընտրեք և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Որոշ Ջրհոսներ նվեր կստանան հենց այն իրը, որը վաղուց էին ուզում ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի կլինի բարդ գործերի համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք ուրիշները չեն նկատել, կգտնեք վաղուց դրված նպատակին տանող ճանապարհը: Ձեզ համար հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափել չի ստացվի, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով: Որոշ Ձկներ այսօր շատ համառ կլինեն, և դա տհաճ կերպով կզարմացնի շրջապատողներին: Բայց երեկոյան ամեն ինչ կհարթվի, փոխհասկացողությունն էլ կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1771 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0