Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1746 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Որոշումների հարցում լավ է չշտապեք: Օրվա առաջին կեսին իրավիճակի մեջ կողմնորոշվելը, գործողությունների ծրագիր կազմելը դժվար կլինի: Կարևոր կլինի պահի ցանկություններին ու հույզերին չտրվելը: Եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա կկարողանաք ոչ միայն խուսափել սխալներից, այլև կմոտենաք ձեր ամենակարևոր նպատակներին: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու, վաղուց մտածածն իրագործելու համար: Ձեզ կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին շփումներում զգույշ եղեք: Այդ հատվածում դժվար կլինի նոր ծանոթների մասին առաջին տպավորություն կազմելը, հներին հասկանալն էլ հեշտ չի լինի: Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց հնարավոր է ձեզ համար թանկ հարաբերությունները սառչեն: Մի շտապեք ինչ-որ բան նախաձեռնել. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը շատ Ցուլերի հաճելի անակնկալներ է խոստանում: Կարող են հաջողությամբ լուծվել ձեզ վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը: Անսպասելի աղբյուրներից ստացված դրամական մուտքերը թույլ կտան չծրագրված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հագեցած կլինի: Այդ հատվածը լավը կլինի կարևոր հարցերը և աշխատանքային ծրագրերը քննարկելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կշահեք հնարավոր համախոհների համակրանքը: Չեն բացառվում աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու առաջարկները: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, օգնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք շատ բարդ հարցերից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեր հնարավորությունները մի գերագնահատեք: Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց կլինեն խնդիրներ, որոնք հազիվ թե կարողանաք մենակ լուծել: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք պատրաստ են ձեր ամենահուսալի համախոհները դառնալ, հիմա շատ մոտ լինեն ձեզ: Հավանական են նորություններ, երկար սպասված լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Հին կապերը վերականգնելու և հաշտվելու հնարավորություն կունենաք: Երեկոն կուրախացնի սիրահարված Խեցգետիններին, որոնց ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ամենահամարձակ գաղափարներն իրագործելու համար: Դուք շատ բաների նորովի կնայեք, այդ իսկ պատճառով հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց վրա շրջապատողները երկար ժամանակ գլուխ են կոտրել: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանք կօգնեն մասնագիտական հաջողությունների հասնել: Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Դուք պիտի միաժամանակ մասնագիտական և անձնական բնույթի մի քանի հարց լուծեք, ուղղեք ուրիշների սխալները, գլուխ հանեք բարդ բաներից: Մի հուսահատվեք ու մի հուզվեք, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Կպարզվի, որ շատ նպատակների հասնելն ավելի հեշտ է, քան նախկինում էիք մտածում: Արժե մտորումներից ու քննարկումներից արագ կոնկրետ գործողությունների անցնել, որպեսզի մտածածն իրագործելու համար հարմար պահը բաց չթողնեք: Հաջող կլինի նաև օրվա երկրորդ կեսը, սակայն այդ հատվածում արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա այնքան էլ հեշտ չի լինելու, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Բայց փորձն ու առողջ բանականությունը կօգնեն գլուխ հանել այդ խնդրից, և դուք ձեզ հետո դեռ շատ կգովեք, որ ձեզ ճիշտ եք պահել: Լուրջ խնդիրներն արժե ինքնուրույն լուծել: Ցավոք, այսօր նույնիսկ փորձված համախոհների վրա չարժե հույս դնել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հեռվից լավ նորություններով: Այդ հատվածը նաև բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները վերջերս բարդացել էին: Ամեն ինչ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ կենտրոնանալու եք ընթացիկ խնդիրների վրա, թե նոր բան եք ստանձնելու, քանի որ աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով կհաջողվի արագ հասնել առաջին հաջողություններին: Դուք կարող եք ամրապնդել եղած գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ գնումներն ու գործարքները հազիվ թե շահավետ լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին շատ կարևոր կլինի չշտապելն ու հույզերը վերահսկելը: Եթե պահի պոռթկումներին տրվեք, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար: Կարևոր կլինի շփումներում զգուշությունը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չստուգված տեղեկատվությամբ չկիսվել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Նոր հնարավորություններ կբացվեն, շանս կա՝ հաջողությամբ ավարտեք համարյա անհույս թվացող գործը: Լավ կանցնեն ժամադրությունները, հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հանգիստ, ոչ այնքան արդյունավետ, բայց հաճելի կանցնի: Լավ է կենտրոնանաք ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա, քան նոր բան ստանձնեք: Գործնական բանակցությունները կարող են ուզածի նման հաջող չանցնել, բայց ավելի ուշ կհաջողվի կրկին քննարկել այսօր բարձրացված թեմաները, և ամեն ինչ շատ ավելի լավ կդասավորվի: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված ցանկացած հարց քննարկելիս: Շտապողականությունն ու անզգուշությունը կարող են չարդարացված ծախսերի ու ցավալի կորուստների պատճառ դառնալ: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ոչ մեծ դադար վերցնելն ու ուժերը վերականգնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ էլ ծրագրեք, նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինքնուրույն գործեք: Նույնիսկ փորձված համախոհների հետ պայմանավորվելն այսօր հազիվ թե արագ ստացվի, հնարավոր են շփման մեջ լարված պահեր, վիրավորանքներ ու փոխադարձ դժգոհություններ: Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործելու համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ճիշտ եզրահանգումներ կանեք ստացված ինֆորմացիայից: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հասարակ չի լինի, բայց բացառապես արդյունավետ կանցնի: Դուք բաց չեք թողնի վաղուց դրված նպատակներին հասնելու, ավելի վաղ մտածածն իրագործելու հնարավորությունը: Աստղերը ձեր կողմից կլինեն ու կստացվի նույնիսկ այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ պայմանավորվելը: Բայց եթե ձեզ ընդառաջ չգան ու չաջակցեն, դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ ճամփա կգնաք կոնկրետ նպատակով, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար. երկու դեպքում էլ չեք հիասթափվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|