Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1709 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր շատ կունենաք, ընդ որում՝ դրանց թվում կլինեն և՛ առօրյա, և՛ լրիվ նոր գործեր: Չի բացառվում՝ պետք լինի ինչ-որ բան ոտքի վրա սովորել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խորհուրդներ տալ ու կիսվել փորձով, բայց ձեր սեփական փորձն էլ այսօր ձեռք կբերեք: Ինչով էլ զբաղվելու լինեք, հիշեք, որ լավ է սկսել քչից, միանգամից աշխատանքի ամենալուրջ, պատասխանատու ու կարևոր հատվածին չանցնեք: Օրվա հուզական դաշտը բավական անկայուն կլինի, սակայն դուք վատ տրամադրությանը չեք տրվի, կաշխատեք ոչ միայն երբեմն առաջ եկող խնդիրները նկատել, այլև հնարավորությունները, որոնք այսօր քիչ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նույնիսկ եթե օրվա համար շատ բան եք ծրագրել, աշխատեք չշտապել: Շտապողականության պատճառով հնարավոր է սխալներ անեք, որոնք ուղղելու համար շատ ժամանակ կպահանջվի: Աշխատեք ձեզ հարմար ռիթմին հետևել, և այդպես ոչ մի բան բաց չեք թողնի: Օրվա առաջին կեսը կարող է փոքրիկ դժվարություններ բերել, բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և շուտով դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Այդ հատվածում տարաձայնություններ չեն լինի, դուք կարող եք առանց վեճերի պայմանավորվել լուրջ բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք վերջին շրջանում կուտակված փոքրիկ առաջադրանքներից ու կանցնեք ավելի լուրջ բանի: Այստեղ էլ դժվարություններ չեն առաջանա, սակայն օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը: Ձեզ կհուշեն, թե ինչպես կարող եք ավելի արագ հասնել նպատակին: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Լարված պահեր չեն առաջանա: Դուք կարող եք բարձրացնել բոլորի տրամադրությունը, ոգեշնչել ու աշխուժացնել նրանց, ովքեր հուսահատվել էին: Հին կապերը վերականգնելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կենտրոնացեք ֆինանսական հարցերի լուծման վրա: Չի բացառվում՝ այսօր եկամուտները մեծացնելու, շահութաբեր գործարքներ կնքելու շանս ընձեռվի: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար. եթե ընտրության հարցում չշտապեք, ապա օգտակար իրեր կընտրեք: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Երբեմն կարող է թվալ, որ նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը կամ պրովոկացիայի են ենթարկում: Բայց սուր պահերից կհաջողվի խուսափել, դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, պահպանեք լավ տրամադրությունը: Իհարկե, դժվարություններ կարող են առաջանալ, սակայն դրանք բոլորը հաղթահարելի կլինեն: Ինքնավստահությունը մի կորցրեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա և հիշեք, որ դրական միտումները ժամանակի ընթացքում ուժեղանալու են: Օրվա երկրորդ կեսը բացառապես հաճելի հանդիպումներ է խոստանում: Դուք կարող եք հանդիպել մեկին, ում մասին վերջին ժամանակներս շատ էիք անհանգստանում և նրանից կարևոր մի բան իմանալ: Երեկոյան որոշ Առյուծներ հետաքրքիր առաջարկներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Դրանց հավանականությունը հատկապես մեծ կլինի առավոտյան: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու ոտքի վրա որոշել, թե ինչպես եք գործելու հետագայում: Սակայն անհանգստանալու կարիք չկա. դուք սխալներ չեք գործի, արագ իրավիճակը դեպի լավը կփոխեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն Կույսերին, որոնք վերջին ժամանակներս ինչ-որ նոր ու անսովոր բան էին ուզում: Ընկերների հետ միասին հետաքրքիր միջոցառման այցելելու և այնպիսի վայրում լինելու շանս կունենաք, որի մասին շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած անսովոր գաղափարներին: Շրջապատողները կարող են ասել, որ հիմար բան եք մտածել, բայց շուտով կպարզվի, որ այդպես չէ: Այո, ամեն ինչ չէ, որ կկարողանաք միանգամից իրագործել, բայց եթե ձեր ծրագրերից չհրաժարվեք, ապա շուտով կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Օրը հարմար կլինի տանը կարգուկանոն հաստատելու համար: Դուք ոչ միայն կազատվեք անպիտան բաներից, այլև օգուտ կքաղեք դրանից, օրինակ՝ հաջողությամբ կվաճառեք հին իրերը: Որոշ Կշեռքներ կգտնեն կորցրածը և շատ ուրախ կլինեն դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը կարող է փոքրիկ թյուրիմացություններ բերել: Դուք իմաստուն կլինեք, եթե դրանց պատճառով ապրումներ չունենաք ու կենտրոնանաք լավի վրա: Իսկ լավ բաներ այսօր շատ կլինեն: Հնարավոր են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Երկուսն էլ ձեզ կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա, որը հեշտությամբ կտրվի, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ դժվար է թվացել: Երեկոն հարմար կլինի ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց դա ձեզ երբևէ չի վախեցրել ու հիմա էլ չի վախեցնի: Դուք կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևն ու ծրագրածից ավելին կանեք: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան գործերին ձեր լուրջ մոտեցումից ու հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հեռվից լավ նորություններ, հաճելի ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Սիրահարված Աղեղնավորների հանդեպ աստղերը յուրահատուկ բարյացակամ կլինեն: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, ինչը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն անհանգիստ կանցնի, բայց ապրումների պատճառները բացառապես հաճելի կլինեն: Ընկերների հետ հանդիպումը կուրախացնի ու կոգեշնչի, ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի: Որոշ Այծեղջյուրներ պիտի ուղևորությունների մեկնեն, և նրանք դրա համար շատ ուրախ կլինեն: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Եվ դա շատ տեղին կլինի. դուք կկարողանաք հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի, հատկապես եթե այդ հատվածում պիտի տարբեր մարդկանց հետ շփվեք, քննարկեք լուրջ հարցերը: Պայմանավորվելը սպասվածից բարդ կլինի, ընդ որում՝ տարաձայնություններ կարող են առաջանալ ցանկացած դատարկ բանից: Սակայն նման շրջանը երկար չի տևի, արդեն օրվա կեսին կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Լսեք ինտուիցիային, որը կհուշի ձեզ՝ ինչպես վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի կարևորի մասին զրուցելու համար: Անհրաժեշտ բառերն անպայման կգտնվեն, դուք նույնիսկ ամենազգայուններին չեք վիրավորի, կհասկանաք, թե ինչ են սպասում ձեզանից շրջապատողները: Ինտուիցիան կհուշի, թե որտեղ արժե զիջումների գնալ, իսկ որտեղ է ճիշտ կոշտ դիրքորոշում ցուցաբերել: Հնարավորություն կունենաք հաշտվել ու վերականգնել հին կապերը: Արժե վերադառնալ հին գործերին. դուք արագ կավարտեք դրանք ու լավ արդյունքների կհասնեք: Երեկոն անսպասելի այցեր է խոստանում: Դուք շատ ուրախ կլինեք դրանց համար, քանի որ հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|