ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է օգտակար գործերով զբաղվելու համար: Կարող եք օգնության դիմել և՛ հին համախոհներին, և՛ նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Աջակցություն ստանալը դժվար չի լինի, լավ խորհուրդների պակաս էլ չի լինի: Բացի այդ, շրջապատողները հաճույքով ձեզ հետ արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվեն, կարևոր մի բանի մասին կպատմեն:
Օրը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար, ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Կարող եք նաև հիշել հին նախասիրության մասին, որը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պատրաստ եղեք անակնկալների, աշխատեք խուճապի չմատնվել ու չվշտանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրն առատաձեռն կլինի անակնկալների մասով: Դրանցից մի քանիսը սկզբում տհաճ կթվան, բայց ավելի ուշ կհասկանաք, որ ամեն ինչ բացառապես հաջող է դասավորվել:
Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, շտապելով գնումներ չանեք: Գումարի հետ կապված ամեն բան պետք է երկար մտածել: Իսկ ահա անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումներն այսօր հստակ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Աշխատեք: Այսօր շատ օգտակար բաներ կարող եք անել, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողության հասնել բարդ գործում: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, դատարկ զրույցների վրա չշեղվելը: Շրջապատողները խորհուրդներ կտան, բայց ուրիշների հուշումները միշտ չէ, որ օգտակար կլինեն: Այնպես որ՝ լուրջ որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք:
Հավանական են անսովոր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Մի փորձեք շուրջը բոլորի վրա անջնջելի տպավորություն թողնել. ինչքան մեծ ջանքեր գործադրեք, այնքան համեստ կլինի արդյունքը: Ավելի օգտակար կլինի, եթե ձեզ բնական ու անկաշկանդ պահեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատեք չանհանգստանալ այնպիսի բաների համար, որոնց վրա ի վիճակի չեք ազդել: Այսօր դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, այդ իսկ պատճառով հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Կօգնեն հետաքրքիր զբաղմունքները: Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու, ձեր ուժերը նոր գործում փորձելու հնարավորությունը:
Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Ինչքան շատ ընդհանուր հուշեր ու նախասիրություններ ունենաք, այնքան հաճելի կանցնեն նման հանդիպումները: Երեկոյի համար արժե զբոսանքներ և ոչ մեծ ուղևորություններ ծրագրել. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսին մի վիճեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ հետ ինչ-որ հարցում համաձայն չեն: Ավելի օգտակար կլինի նման մարդկանց հետ զրույցները հետաձգելը. հետո հեշտությամբ ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նրանց, ովքեր ամեն ինչում կասկածում են: Մինչև կեսօր արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս, լավ է սպոնտան գնումներ չանեք:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե ինչպես է լավ գործել: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հանգստացեք: Օրը չարժե սկսել լուրջ հարցերի լուծումից կամ էլ այնպիսի գործեր անելուց, որոնք նախկինում ոչ մեկի մոտ չեն ստացվել: Առավոտյան դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, այդ իսկ պատճառով հնարավոր է բարդ իրավիճակներում հայտնվեք: Աշխատեք առանց երկար մտածելու խոստումներ չտալ:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Փաստացի բոլորը, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, դրանք ըստ արժանվույն կգնահատեն ու կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Զբաղվեք կարևոր գործերով: Կարող եք կենտրոնանալ մասշտաբային ծրագրերի, երկարաժամկետ նախագծերի վրա: Դուք սկսածը կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա, նույնիսկ եթե հաջողության հասնել միանգամից չստացվի: Օրը հարմար կլինի համախոհների, հին ընկերների, լավ ծանոթների հետ շփվելու համար: Նման մարդիկ ոչ միայն ամեն հարցում կաջակցեն ձեզ, այլև հետաքրքիր մի բան կպատմեն:
Գումարին, ծախսերին ու գնումներին վերաբերող հարցերում որոշումներ ընդունելիս մի շտապեք: Դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք, կարող եք մեծ գումար վատնել դատարկ բաների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Իմպրովիզներ արեք: Այսօր ծրագրի համաձայն գործել չի ստացվի, հատկապես եթե այդ ծրագիրը շատ վաղուց էիք կազմել: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու զարմանալի պատահարներ: Դրանք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Այնպես որ՝ պատրաստ եղեք լրիվ նոր բանի վրա կենտրոնանալուն:
Մտերիմները կաջակցեն ձեզ, նույնիսկ եթե միանգամից չհասկանան, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ: Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել նախկինում լարված հարաբերությունները: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հիշեք, որ ցանկացած լուրջ գործ այսօր սպասվածից ժամանակատար է լինելու և դժվարությամբ է տրվելու: Լավ է, եթե ձեր ծրագրերը առավելագույնս ճկուն լինեն, այդ դեպքում ոչ մեծ ձգձգումները ոչ մեկի համար խնդիրներ չեն ստեղծի: Լավ է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունեք:
Օրը բացառապես բարենպաստ կլինի սիրահարված Աղեղնավորների համար. նրանց շատ հաճելի անակնկալներ են սպասվում: Աստղերը կուրախացնեն նաև նրանց, ովքեր նոր ծանոթությունների են ձգտում: Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, նրանց հետ ընկերանալու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզանից շատ բան մի պահանջեք: Չի բացառվում՝ այսօր ուզենաք հետաձգել ծրագրած ամեն ինչ ու պարզապես հանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս, հենց այդպես էլ արժե վարվել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Վատ որոշում չի լինի ինչ-որ մեկին օգնության հարցով դիմելը, այլ ոչ թե ամեն ինչ ինքնուրույն անելը:
Բաց մի թողեք հին ծանոթներին հանդիպելու հնարավորությունը: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել, քննարկել ընդհանուր ծրագրերը: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճելու համար զղջում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա: Առավոտը հազիվ թե հաջողվի արդյունավետ անցկացնել. հնարավոր են ձգձգումներ գործերում, պայմանավորվածությունների խախտում, մանր-մունր թյուրիմացություններ: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Իրենց աջակցությունը կառաջարկեն նախկինում ձեզ երբևէ չօգնած մարդիկ: Մի մերժեք նրանց. ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կարող է սկսվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվանից նշանակալի իրադարձություններ մի սպասեք: Բայց ուրախության առիթներ կգտնվեն, և ոչ ոք ձեզ չի խանգարի նպատակին տանող փոքրիկ, բայց կարևոր քայլեր անել: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս ձեզ մենակ էիք զգում, ապա հիմա պարզ կդառնա, որ կողքին կան ձեզ օգնելու պատրաստ մարդիկ:
Ցանկացած լուրջ հարց արժե լուծել օրվա առաջին կեսին: Երկրորդը ավելի լավը կլինի հաճելի զբաղմունքների, զվարճանքների ու հանգստի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: