Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1783 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին արժե ուշադիր լինել, հատկապես եթե ծրագրում եք զբաղվել այն գործերով, որոնցում հնարավոր է օգնության կարիք ունենաք: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր, որոնք կհանեն ձեզ հավասարակշռությունից: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կլավանան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որոնք ձեզ ստիպում էին ապրումներ ունենալ ու հուզվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն արժե սկսել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումից: Կարելի է նաև ընտանեկան գործեր ծրագրել. հեշտությամբ կպայմանավորվեք մտերիմների հետ: Չի բացառվում՝ անսպասելի հյուր գան ընկերները կամ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց կարոտել էիք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Լավ գաղափարներ կունենաք, կհաջողվի պատասխաններ գտնել վերջին շրջանում վեճեր առաջ բերած հարցերին: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Կարելի է ոչ մեծ գնումներ անել, դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն սկսեք հետաքրքիր գործերից. դրանք ձեզ կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ընկերները և մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կընկերակցեն ձեզ, այնպես որ՝ շատ հաճելի ժամանակ կանցկացնեք: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև ոչ մեծ ուղևորությունների համար: Շատ Երկվորյակների պայմանների փոփոխությունը կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի առօրյա գործերի, ընթացիկ առաջադրանքները լուծելու, ինչպես նաև ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Նույնիսկ եթե հոգսեր շատ ունենաք, չեք հուզվի ու չեք անհանգստանա, հանգիստ ամեն ինչից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերն արժե վաղ ստանձնել. հենց օրվա առաջին կեսը այսօր յուրահատուկ բարենպաստ կլինի, հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, ժամանակ կանցկացնեք այն մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ոչ այնքան հետաքրքիր, բայց ուշադրություն պահանջող առաջադրանքների վրա: Այստեղ կարևոր կլինի չշեղվելը: Եթե անուշադրության պատճառով սխալներ չանեք, ապա ամեն ինչից արագ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Կհաջողվի քննարկել լուրջ հարցերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Տարաձայնությունների առիթներ չեն լինի: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում նախկինում ոչ ոք մոտեցում գտնել չէր կարողանում: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ուղղել ուրիշների սխալները, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Այդ ամենը ուժեր կպահանջի, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք օրվա սկզբին ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Այդ հատվածում լավ է ստվերում մնաք, հատկապես եթե մեծ ծրագրեր ունեք: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, ինչպես նաև զրույցներն այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ էլ դժվար է եղել ընդհանուր լեզու գտնելը: Այս ամեն ինչի համար ավելի հարմար կլինի օրվա երկրորդ կեսը, երբ դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, անսովոր պատահարներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համբերությամբ զինվեք: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի ծրագրերն ուզածի նման արագ իրագործել: Հավանական են ձգձգումներ գործերում, անսպասելի դժվարություններ: Պահպանեք լավատեսությունը: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա: Այդ ժամանակ էլ կգա նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակը: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է հին նախասիրությունը եկամուտների լրացուցիչ աղբյուրի վերածել: Այս հատվածը հարմար կլինի նաև գնումների ու գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Այդ հատվածը հաստատ հարմար չի լինելու կասկածելի առաջարկներին համաձայնելու, ռիսկային արկածախնդրություններին մասնակցելու համար: Նոր գործ ստանձնելուց առաջ այն ինչպես հարկն է մտածեք: Սեփական հնարավորությունները գերագնահատելու, սխալ որոշումներ ընդունելու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաջող կլինի: Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները, կուրախացնի այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Անսպասելի լուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի ու հարմար կլինի նույնիսկ շատ բարդ գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ ձեզ մոտ չի ստացվել: Կհաջողվի ոչ միայն լուծել սեփական խնդիրները, այլև օգնել դժվարությունների բախված ուրիշ մարդկանց: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, իսկ շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Չեն բացառվում մտերիմների հետ փոքրիկ տարաձայնությունները: Սակայն բանը վեճերին չի հասնի, ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Կարող են փոքրիկ խնդիրներ առաջանալ, որոնց լուծման համար պիտի հետաձգեք հաճելի հանդիպումներն ու այն գործերը, որոնցով վաղուց էիք ուզում զբաղվել: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով բոլոր տհաճ պահերը կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում ծանոթությունը, որից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Այդ հատվածը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Լավ գաղափարների պակաս չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Այսօր դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել բոլոր բարդ գործերից, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Դուք համառ կլինեք ու շատ բաներում հաջողության կհասնեք: Բաց մի թողեք նոր վայրերում լինելու հնարավորությունը. նման ուղևորությունները կոգեշնչեն ձեզ, կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Այսօր իրենք մտերմանալու առաջին քայլերը կանեն, ձեզ հետ կփորձեն ընկերանալ այն մարդիկ, որոնց հետ առաջ ոչ մի կերպ լեզու գտնել չէր ստացվում: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար, փոխարենը այն բարենպաստ կլինի հանգստի համար: Դուք կկարողանաք վերականգնել ուժերը, լավ ժամանակ կանցկացնեք հետաքրքիր զբաղմունքների վրա կենտրոնանալով, կկարողանաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտում էիք: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի ձեզ: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների հարցում, գործարքներ չկնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք դրանց շահավետ լինելու վերաբերյալ: Ցանկալի չէ լուրջ պարտավորություններով կապվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|