Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2121 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի վիճեք նույնիսկ նրանց հետ, ովքեր հատուկ փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Փոխզիջումային տարբերակներ փնտրեք, աշխատեք հարթել սուր անկունները: Այդպես դուք նկատելիորեն կթեթևացնեք ձեր կյանքը: Ինտուիցիան կօգնի կռահել, թե ինչ կա շրջապատողների հոգում: Նրա հուշումների շնորհիվ դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ձեզ հաջողությունը կուղեկցի: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կհասկանան՝ ինչպես կարելի է գումար աշխատել հին նախասիրությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Երազեք, բայց պատրանքներ մի կառուցեք: Օրը լավը կլինի ապագայի մասին զրուցելու և ծրագրերը քննարկելու համար: Դուք իրատես կլինեք, իսկ ձեր խորհուրդները շատերին պետք կգան: Հին ծանոթների հետ շփումները հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական էր թվում: Օրվա երկրորդ կեսը հին տարաձայնությունները հաղթահարելու, հաշտվելու հնարավորություն կտա: Անսպասելիորեն կպարզվի, որ տարաձայնությունների պատճառը թյուրիմացությունն է եղել: Այն անցյալում կմնա, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Ինչ-ինչ դժվարություններ այդ հատվածում կարող են առաջանալ, բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական փոփոխություններ կնկատեք: Տրամադրությունը կբարձրացնեն հին ծանոթների հետ շփումները. շատ հաճելի կլինի այն մարդկանց հանդիպելը, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք մի քանի գործից գլուխ կհանեք: Շատ բան հեշտությամբ կտրվի, այնպես որ՝ օգնության կարիք չեք ունենա: Սակայն այն անպայման կառաջարկի մեկը, որի հանդեպ անտարբեր չեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերին չափազանց վաղ մի անցեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Առավոտը հարմար կլինի հանգստի, հաճելի ու չհոգնեցնող զբաղմունքների համար: Բավարարեք ձեր քմահաճույքները, եթե պայմանները թույլ են տալիս. դա էներգիայի պաշարները համալրելու, ապագա հերոսություններին նախապատրաստվելու ամենաարդյունավետ եղանակը կլինի: Օրվա երկրորդ կեսին շատ բան լավ կստացվի: Եթե լուծում պահանջող լուրջ ու բարդ խնդիր կա, հենց դրա վրա էլ արժե կենտրոնանալ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն երկուսիդ համար էլ հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ստանձնեք այն, ինչը հոգեհարազատ է ձեզ: Ինտուիցիան հուսախաբ չի անի. նրա հուշումների շնորհիվ մի քանի հնարավոր գործերից ամենահեռանկարայինը, խոստումնալիցն ու հետաքրքիրը կընտրեք: Հնարավոր է՝ դուք հետաձգեք այն, ինչ ծրագրել էիք ու կենտրոնանաք լրիվ նոր բանի վրա: Դրա համար չեք զղջա: Կարևոր հարցերի լուծումը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսին ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, և կարևոր չէ՝ ինչքան մոտիկից եք նրանց ճանաչում: Ավելի ուշ կգա երբեմն օգտակար, բայց հոգնեցնող վեճերի ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հեշտությամբ հաջողության կհասնեք նոր գործերում: Աստղերը ձեր կողմից կլինեն, ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Դուք ձեր գաղափարներով կգրավեք նրանց, ովքեր նախկինում դրանք ըստ արժանվույն չէին գնահատում: Համարձակ նոր ու անսովոր բան առաջարկեք մտերիմներին. նրանք անպայման կհամաձայնեն: Օրվա երկրորդ կեսին մանրուքների պատճառով շատ մի անհանգստացեք, աշխատեք դրական տրամադրվել: Եթե կարողանաք գլուխ հանել բացասական հույզերից, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան հաջող կդասավորվի, եթե չփորձեք բոլոր խնդիրները մենակ լուծել: Եթե ձեր կողքին կան մարդիկ, որոնք ուզում են օգնել, տվեք նրանց այդ հնարավորությունը: Նույնիսկ ամենաձանձրալի գործերը ավելի հետաքրքիր կդառնան, եթե դրանցով զբաղվեք հաճելի մարդկանց հետ: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանիքում հաճելի իրադարձությունների, ուրախ, տրամադրություն բարձրացնող հոգսերի հետ: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմ մարդու հետ հարաբերություններում: Անսպասելի ու զարմանալի իրադարձության շնորհիվ ավելի լավ կհասկանաք իրար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եկել է կարևոր բաների մասին խոսելու ժամանակը: Արդեն առավոտյան կհասկանաք, որ կան հարցեր, որոնց քննարկումը լավ է չհետաձգեք: Անհրաժեշտ բառերը կգտնվեն, մի էլ կասկածեք դրանում: Դուք հանգիստ ու բարեհամբույր կերպով կլսեք այն մարդուն, որն ինչ-որ բանում համաձայն չէ ձեզ հետ, և դա բոլորին դուրեկան որոշում ընդունելու առաջին քայլը կդառնա: Օրը հաճելի իրադարձություններ կբերի, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին գաղտնի երազում էիք: Կարող է իրականանալ հին ցանկությունը: Իրադարձությունների բարենպաստ ընթացքից օգտվելով՝ դուք կիրագործեք այն, ինչը նախկինում անհնար էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մտերիմների հետ համբերատար եղեք: Այսօր նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը երբեմն բարդ է լինելու: Տարաձայնություններ կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով, իսկ շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտից խուսափելը, սուր անկյունները հարթելը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Ցանկացած կարևոր գործի համար օրվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Ավելի հեշտ կլինի կենտրոնանալն ու առաջնահերթություններ դնելը, դուք դատարկ բաների վրա չեք շեղվի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հաջողությամբ ավարտել համարյա անհույս թվացող գործը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Որքան էլ տարօրինակ թվան այն գաղափարները, որոնք այսօր կունենաք, մի շտապեք հրաժարվել դրանցից: Հնարավոր է՝ դուք վերադառնաք դրանց ավելի ուշ, երբ պայմաններն ավելի բարենպաստ լինեն: Դուք կիրագործեք մտածածն ու գոհ կմնաք արդյունքից: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց դա ձեզ չի խանգարի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրվա առաջին կեսը արդյունավետ ու հագեցած կլինի: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք, և դա ձեզ շատ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հրաշալի կլինի հանդիպումների ու բանակցությունների, այնպիսի թեմաներ քննարկելու համար, որոնք առաջ շոշափելը դժվար էր: Այսօր ձեզ կհաջողվի ընտրել անհրաժեշտ բառերը, մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա զբաղմունքների համար: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, դժվարություններ չեն առաջանա: Ավելի ուշ կգա ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի ժամանակը: Նոր գաղափարներ կհայտնվեն, և դուք անպայման կգտնեք դրանք իրագործելու ձևը: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնք նախկինում չեն աջակցել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Այսօր մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի: Ծրագրին հետևելը դժվար կլինի, պիտի իմպրովիզներ անեք: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց առաջին հաջողություններից հետո դուք դրական կտրամադրվեք, կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ձեր արժանիքներն աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|