ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Կապիկների կամուրջը, Մեծ Բրիտանիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2729 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Աշխարհի զարմանալի կամուրջներից մեկը գտնվում է բրիտանական Տատտոն-պարկում։ Այս այգու մշտական այցելուներին լավ ծանոթ է տարածքի գեղատեսիլ արհեստական լճակների բազմազանությունը։ Դրանցից մեկի վրա էլ կառուցվել է Կապիկների կամուրջը։ Այս կախովի փայտե կամուրջը «կախված է» երեք մեծ օդապարիկներից։ Ամբողջության մեջ այս կառույցը հետաքրքիր ու գրավիչ տեսք ունի ու բնական է, որ այն ֆունկցիոնալ նշանակություն չունի։

Ինքնատիպ արտ-ինստալյացիայի հեղինակը Ֆրանսիայից հայտնի նկարիչ Օլիվյե Գրոսսետետեն է։ Տատտոն-պարկը արդեն երկար տարիներ լանդշաֆտային արվեստին նվիրված մրցույցթների անցկացման մշտական վայր է։ Կապիկների կամուրջը ներկայացվել է հերթական մրցույթի ժամանակ՝ 2012 թվականին։ Միայն առաջին հայացքից է նրա կառուցվածքը հասարակ թվում։ Իրականում նախագծի հեղինակներից մեծ ջանքեր է պահանջվել կամուրջն ու հելիումով լցված օդապարիկները ներդաշնակեցնելը։

Երևակայություն շարժող այս կամուրջը շատ ճարտարապետների ստիպել է ուշադրություն դարձնել դրա՝ բնության հետ ունեցած փոխներգործությանը։ Օլիվյե Գրոսսետետեի համարձակ նախագիծը ժամանակակից շինարարներին ու ճարտարապետներին լավ գաղափար է տվել, որոնք չեն բացառում, որ Կապիկի կամուրջի նմանությամբ կարող են լիարժեք ու ֆունկցիոնալ կամուրջներ կառուցել, որոնք շատ լավ կծառայեն իրենց նպատակին ու կօգնեն պահպանել էկոլոգիական հավասարակշռությունը։

Անսովոր կամուրջներ. Կապիկների կամուրջը, Մեծ Բրիտանիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2729 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/6