Անսովոր կամուրջներ. Կամուրջ «Պիթոն», Նիդեռլանդներ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2673 | 22:00 | |
Գեղեցիկ ու անսովոր կամուրջներ կարելի է հանդիպել Ամստերդամում։ Դրանցից ամենանշանակալին «Պիթոն» կամ օձաձև կամուրջն է։ Կամուրջի անունն արտացոլում է նրա յուրահատկությունը՝ մետաղական կամուրջն իսկապես օձի ձև ունի։ Կամուրջը բազմաթիվ խճողվածություններով գեղեցիկ ճաղաշարքերով է սարքավորված։ Դրանք ալ կարմիր են ներկված, որն էլ կամուրջի արտաքին տեսքն ավելի գրավիչ է դարձնում։ Բոռնեո կղզին Սպորենբուրգ թերակղզու հետ կապող կամուրջը բացվել է 2001 թվականին։ Կամուրջը տեղավորված է Ամստերդամի կենտրոնում՝ պատմական հայտնի հուշակոթողների հարևանությամբ։ Մի քանի տարի առաջ West 8 ճարտարապետական բյուրոյի մասնագետները որոշել են թարմացնել քաղաքի կենտրոնական շրջանի տեսքն ու այստեղ հայ-թեք ոճի զարմանալի կամուրջ են կառուցել, որն իսկապես շատ նման է հսկա պիթոնի։ Կամուրջի գույնը պատահական ընտրություն է ու յուրահատուկ իմաստ չունի։ Մի քանի տարվա ընթացքում «Պիթոնը» Ամստերդամի էքսկուրսիոն ծրագրերի անպայման կետն է դարձել։ Այն գրավում է ոչ միայն հետաքրքրասեր զբոսաշրջիկներին, այլ նաև տարբեր երկրների շինարարներին։ Նիդեռլանդների մյուս կամուրջների նման այն շատ հուսալի ու ամուր է։ Կամուրջը կառուցելիս բացառապես բարձր որակի մետաղ են օգտագործել։ |
|