Անսովոր կամուրջներ. Ծալովի կամուրջ, Մեծ Բրիտանիա
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1716 | 22:00 | |
Շատ հետաքրքիր ու անսովոր կամուրջ կարելի է տեսնել Լոնդոնում։ Այս կամուրջի առանձնահատկությունն այն է, որ այն կարողանում է ծալվել։ Ծալված վիճակում կամուրջը այդ բառի իրական իմաստի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Կամուրջի ծալվելն ու բացվելը միշտ մեծաքանակ զբոսաշրջիկների ու ինքնատիպ նկարներ անելու սիրահարների ուշադրությունն է գրավում։ Հետիոտնային կամուրջը, որի երկարությունը 12 մետր է, իրենից մետաղական բազրիքներից ու փայտե չորսուներից կազմված բարդ կառուցվածք է ներկայացնում։ Բազրիքների ներսում հզոր հիդրավլիկ պոմպեր են տեղավորված, որոնք էլ թույլ են տալիս կամուրջին հաշված վայրկյանների ընթացքում ծալվել ու փոքր չափսեր ընդունել։ Կամուրջը տեղավորված է Գրանդ Յունիոն ջրանցքի վրա։ Այն զբոսաշրջիկները, ովքեր ուզում են հիանալ կամուրջի բացվելու ու փակվելու գործընթացով, պետք է այդ վայրն այցելեն ուրբաթ օրը։ Ուղիղ կեսօրին առաջին հայացքից սովորական կամուրջը սկսում է ծալվել ու աստիճանաբար վերածվում է ներսում խճողված մետաղական խողովակներով մեծ ութանկյունի։ Ծալովի կամուրջը բացվել է 2004 թվականին։ Այն նախագծել է հայտնի բրիտանացի դիզայներ Թոմաս Հեզերվիկը։ Հայ-թեք ոճի ինքնատիպ այս կամուրջը նաև թերություններ ունի։ Այն քամու ուժեղ հոսանքի դեմ անկայուն է։ Եթե քամու ուժգնությունը գերազանցի 30 մղոն/ժամը, կամուրջի ծալվելն անհնար կդառնա։ |
|