2024 թվականի փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 697 | 21:00 | |
Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:31-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք ցուցաբերել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:31-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, խորհուրդ են տրվում հյութերը: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսելը, բույսեր տնկել, երգել, ուրախանալ, մաքրել տունը, հագուստ քիչ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները: |
|