2024 թվականի օգոստոսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 466 | 21:00 | |
Օգոստոսի 22-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ձկներ նշանի տակ է, այնուհետև՝ Խոյի նշանում: Լուսնային 18-րդ օրվա բնույթը՝ պասիվ, խաբեության, ինտրիգների, խարդախության օր է։ Շրջապատող իրականությունը, ասես, մեր ներքին էության, մեր մտքերի և գործողությունների հայելային արտացոլումն է. գաղտնի խոչընդոտներ են հայտնվում. թվում է, թե նրանք փորձում են ձեզ մոլորեցնել: Բարենպաստ է ճանապարհորդությունը, ունայնության, եսասիրության և վատ սովորությունների դեմ պայքարը: Անբարենպաստ է շատ խմելն ու ծխելը, պլանավորումը, «պիտակները կախելը»՝ ուժեղանում է ենթակայության զգացումը, ինչպես նաև սեփական և ուրիշների անկատարությունը: Արժե ուշադրություն դարձնել երիկամներին՝ նրանք այս օրը թուլանում են։ Խորհուրդ է տրվում մաշկը մաքրել: Լուսնային 19-րդ օրը դժվար և բավականին վտանգավոր է։ Խճճվելով ինչ-որ արատավորության մեջ՝ մարդը հեշտությամբ կարող է ընկնել շուրջը տարածված սատանայի ցանցի մեջ: Նոր գաղափարների հետ պետք է շատ զգույշ լինել։ Միայնակների, ստեղծագործ մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, քայլելը, մենակ ճանապարհորդելը։ Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ կայացնելը, բանակցելը։ Կրիտիկական օր է հոգեպես անկայուն մարդկանց համար։ Այս օրը մարդու մարմնի խոցելի տեղերն են կույր աղիքը և սիգմոիդ հաստ աղիքը: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: 5-րդ արևային օրը պահանջում է խոնարհություն և հնազանդություն: Առաջարկվում է քրտնաջան աշխատել: Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունները։ Օրվա գույներն են հացահատիկային գույները, սպիտակ-վարդագույնը, դեղինը։ Վառ, գրավիչ գույներն աններդաշնակ են։ Օգտագործեք ձավարեղեն, հացահատիկային ապրանքներ, արմատային բանջարեղեն: Կոնկրետ, իրական երազաները լավ են: |
|