2024 թվականի օգոստոսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Օգոստոսի 21-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ձկներ նշանի տակ է:
Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու շրջան է, պտղաբերության, էքստազի և ուրախության օր է։ Նրա բնորոշման մեջ ցայտուն կողմը սերն է, բայց չպետք է կորցնել գլուխն ու զգուշությունը. անկառավարելի էներգիաների պատճառով այն բազմաթիվ անակնկալներ է պարունակում։
Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործունեությամբ զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ և միջոցառումներ կազմակերպելը, զվարճանքը և ազատությունը:
Անբարենպաստ է հոգնեցուցիչ և ձանձրալի աշխատանք կատարելը, հաշվետվություններ գրելը, գերլարվելը:
Տրավմատիկ օր է:
Լուսնային 18-րդ օրվա բնույթը՝ պասիվ, խաբեության, ինտրիգների, խարդախության օր է։ Շրջապատող իրականությունը, ասես, մեր ներքին էության, մեր մտքերի և գործողությունների հայելային արտացոլումն է. գաղտնի խոչընդոտներ են հայտնվում. թվում է, թե նրանք փորձում են ձեզ մոլորեցնել:
Բարենպաստ է ճանապարհորդությունը, ունայնության, եսասիրության և վատ սովորությունների դեմ պայքարը:
Անբարենպաստ է շատ խմելն ու ծխելը, պլանավորումը, «պիտակները կախելը»՝ ուժեղանում է ենթակայության զգացումը, ինչպես նաև սեփական և ուրիշների անկատարությունը:
Արժե ուշադրություն դարձնել երիկամներին՝ նրանք այս օրը թուլանում են։ Խորհուրդ է տրվում մաշկը մաքրել:
Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է:
4-րդ արևային օրը կրիտիկական է և բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարելու ժամանակ է, ասպետության օր է։
Առաջարկվում է ակտիվորեն սկսել նոր բաներ, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ռիսկի դիմել: Սա հերթապահության ժամանակն է։
Խորհուրդ չի տրվում լինել պասիվ և հանգստանալ՝ սպասելով ուրախ առիթի։
Օրվա գույներն են կարմրավունը և կաթնային վարդագույնը: Կանաչի բոլոր երանգներն աններդաշնակ են։
Խորհուրդ է տրվում կծու սնունդը։ Ալկոհոլը խորհուրդ չի տրվում:
Երազում ձեզ ակտիվ տեսնելը լավ է: