2024 թվականի օգոստոսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Օգոստոսի 23-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:
Լուսնային 19-րդ օրը դժվար և բավականին վտանգավոր է։ Խճճվելով ինչ-որ արատավորության մեջ՝ մարդը հեշտությամբ կարող է ընկնել շուրջը տարածված սատանայի ցանցի մեջ: Նոր գաղափարների հետ պետք է շատ զգույշ լինել։ Միայնակների, ստեղծագործ մարդկանց օր է:
Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, քայլելը, մենակ ճանապարհորդելը։
Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ կայացնելը, բանակցելը։
Կրիտիկական օր է հոգեպես անկայուն մարդկանց համար։ Այս օրը մարդու մարմնի խոցելի տեղերն են կույր աղիքը և սիգմոիդ հաստ աղիքը:
Լուսնային 20-րդ օրվա բնույթը. հայտնությունների, հայտնագործությունների օր է: Հոգևոր վերափոխման, կասկածները հաղթահարելու, ցանկացած պարտքից ազատվելու ժամանակն է: Առաջնորդների և բանախոսների օր է:
Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսական գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին:
Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը, որոնք հետաքրքրություն չեն առաջացնում:
Օրը լավագույնն է ծոմ պահելու համար: Այս օրվա հետ կապված են մարդու մարմնի այնպիսի օրգաններ, ինչպիսիք են ուսի շեղբերը, մեջքի վերին մասը և որովայնը:
Խորհուրդ է տրվում միս չուտել: Ավելի քիչ լարել տեսողությունը:
Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Ներդաշնակության և ապաքինման օր է: Ներքին հավատքի գիտակցման, բարդույթների նկատմամբ հաղթանակի, վերափոխման, ընտանեկան կապերի հաստատման օր է։
Խորհուրդ է տրվում խնամել երեխաներին, վերահսկել ֆիզիկական առողջությունը: Ջուրը ձեռք է բերում յուրահատուկ հատկություններ և դրա օգնությամբ լավ է սկսել մաքրել արյունը, էներգիայի ուղիները և մաշկը:
Խորհուրդ չի տրվում վիրահատությունները, ինչպես նաև պղծել ջուրը։
Օրվա գույներն են արծաթագույն-կապույտը, մարգարտյան: Աններդաշնակ գույները ներառում են կանաչը, կարմիրը, սևը:
Խորհուրդ է տրվում այսօր հեղուկ շատ օգտագործել:
Այս օրվա երազների համար հատուկ առաջարկություններ չկան: